f

Անկախ

«Այդ անձնավորությունն, ըստ էության, ստանձնել էր ստոր դերակատարում»․ Խոսրով Հարությունյան


Այս տարվա հունիսի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հայցն՝ ընդդեմ Հայաստանի ամենակարկառուն զրպարտիչներից մեկի՝ Արման Բաբաջանյանի։ Դատարանը ապացուցված համարեց, որ Բաբաջանյանը զրպարտել է նախկին վարչապետին և վճռեց հօգուտ Հարությունյանի բռնագանձել 400 հազար դրամ՝ որպես զրպարտելու միջոցով նրա պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Դատարանը պարտավորեցրեց վճռի օրինական ուժ ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում հերքել 18․04․2019 թ․ ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հրապարակված փաստերը, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Պարզվում է, սակայն, Բաբաջանյանը բողոքարկել է Առաջին ատյանի ընդհանոււր իրավասության դատարանի վճիռը։ Բայց քանի որ բողոքարկել է խախտումներով (խախտել է բողոքարկման ժամկետները, չի ներկայացրել տուրքի վճարման անդորրագիր, սխալ է նշել Վերաքննիչ դատարանի անվանումը), Վերաքնիչը Բաբաջանյանին ժամկետ է տրամադրել բողոքարկման փաստաթղթերում առկա թերությունները կարգավորելու և կրկին դատարան ներկայացնելու համար։ Սակայն բողոքը կիկին Վերաքննիչ դատարան է ներկայացվել թերություններով ու կրկին մերժվել։

Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարինե Բաղդասարյանն Անկախ-ին հայտնեց, որ այս անգամ Բաբաջանյանը կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ դատարանի մերժումը։ «Բայց կարծում եմ՝ Վճռաբեկը չի բավարարի հայցը, և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունիսի 17-ի վճիռը կմտնի օրինական ուժի մեջ»,-ասաց փաստաբանը։

Կարինե Բաղդասարյանը նկատեց, որ Բաբաջանյանի դեմ զրպարտության գործերով դատարաններում բազմաթիվ հայցեր կան, և իրենք գոհ են, որ չնայած երկու տարվա դատական գործընթացին, իրենց հայցը բավարարվեց։

«Ճիշտ է՝ մենք դիմել էին 2 միլիոն փոխհատուցման համար, իսկ դատարանը որոշեց 400 հազար դրամի փոխհատուցում, սակայն այս գործում գլխավորը բարոյական հաղթանակն է և ոչ նյութական փոխհատուցումը։ Պարոն Հարությունյանն ի սկզբանե հայտարարել է, որ այդ գումարը փոխանցելու էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Նաև ուզում եմ ընդգծել, որ եթե նախկինում զրպարտության համար ամենաբարձր շեմը 2 միլիոնն էր, այս իշխանությունը զրպարտության համար նախատեսում է շատ ավելի բարձր շեմ՝ մինչև 10 միլիոն»։

Անկախ-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը, քաղաքական գնահատական տալով այս գործին, ասաց․ «Այդ անձնավորությունը նոր իշխանության պայմաններում ստանձնել էր նախկիններին կեղծիքով, զրպարտությամբ կեղտոտելու,  վարկաբեկելու, ըստ էության, ստոր դերակատարում։ Եվ պատահական չէ, որ մեկ տասնյակից ավելի դատական հայցեր կան նրա դեմ հենց զրպարտության առումով։ Հետևաբար, սա քաղաքական պատվեր էր, որը կատարում էր այս անձնավորությունը»։

Հարությունյանի խոսքով՝ պատահական չէ, որ նման դերակատարման համար ընտրել էին հենց Արման Բաբաջանյանին․ ասում է՝ իր անցյալով նա թերևս ամենաշատն էր համապատասխանում այդ դերին։

«Եվ թեպետ ձգձգումներով, այնուհանդերձ դատարանը արդար վճիռ կայացրեց, որովհետև այլ վճիռ չէր կարող կայացվել։ Ակնհայտ էր, որ Բաբաջանյանը փորձել էր օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը հեղինակություն վայելող քաղաքական գործիչներին, գեներալներին վարկաբեկելու համար»։

Խոսրով Հարությունյանը գրեթե համոզված է նաև, որ Վերաքննիչ դատարան ներկայացրած նրանց բողոքում տեղ գտած թերությունները ոչ թե պատահականության հետևանք են, այլ դիտավորություն։ «Առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է հունիսի 17-ին, իրենք 15 օր ժամանակ ունեին Վերաքննիչ դիմելու, բայց բողոքը ձգձգվել է 3-4 ամիս։ Նույնիսկ այսքանից հետո՝ դատական ատյանների կողմից իրեն ընդառաջելու պայմաններում, նրանք հայցի տարրական պայմանները չեն կատարել, և վարույթը մերժվել է»։

Հարությունյանը կարծում է, որ Բաբաջանյան ևս համոզված էր՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողնելու Առաջին ատյանի դատարանի վճիռը։ Եվ որպեսզի չխայտառակվի՝ մի կողմից, մյուս կողմից՝ կամաց-կամաց հանրային հետաքրքրությունը նվազեցնի այս գործի կատմամբ, որոշել են գնալ այդ ճանապարհով։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկի դիմեն Վճռաբեկ դատարան, նախկին վարչապետը կարծում է, որ Առաջին ատյանի դատարանի վճիռն ուժի մեջ կմնա, և վաղ թե ուշ Արման Բաբաջանյանը ստիպված կլինի հրապարակավ հերքում տպագրել և փոխհատուցել 400 հազար դրամը, որը կփխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այս գործում իր համար էականը քաղաքական ենթատեքստն է և այն դերակատարումը, որ վերապահած է Արման Բաբաջանյանին՝ կեղծիքով, զրպարտությամբ վարկաբեկել հեղինակություն վայելող անձանց։

«Միգուցե իրենց հաշվարկների մեջ նաև այն էր, որ ես կարող եմ բանի տեղ չդնել այդ հայտարարությունը կամ գուցե վախենալ և ինչ-ինչ կաշկանդվածություններ ունենալ իր հայտարարությանն անդրադառնալու ու մինչև վերջ գնալու առումով (ինչպես դասականն է ցիտում իրենց՝ ամեն մեկը մտածում է իր փչացածության աստիճանով)։ Մի առիթով ասել եմ, էլի եմ կրկնում՝ ինձ կարելի է շատ բաների մեջ քննադատել, նույնիսկ մեղադրել, բայց մի բանում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, այն էլ կաշառք վերցնելու առումով, բացառված է։ Դա իմ քաղաքական կրեդոն է պետական կառավարման համակարգում։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ կարելի է այդ կերպ ինձ զսպել, չարաչար սխալվում են և անկասկած ստանալու են համարժեք պատասխան»։  

 

Խոսրով Հարությունյան Արման Բաբաջանյան դատական հայց խմբագրի ընտրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին