f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան


«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, եւ դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։

Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման թեման դեռեւս անցյալ տարվանից բուռն քննարկումների առարկա է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, եւ, ըստ էության, սակագինը մնաց նույնը, քանի որ բնակչության համար թանկացումը չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին:

Դրանից հետո իշխանությունները հանրությանը հավաստիացնում էին, թե գազի գինը մինչեւ 2020 թվականի գարուն չի թանկանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը: Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է:

Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով:

Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ եւ առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում։ Առանց այն էլ ներկայումս երկրում սոցիալտնտեսական դրությունը բարվոք չէ՝ կապված արտակարգ դրության, համավարակի տարածման եւ տնտեսության որոշ ճյուղերում գործունեության դադարեցման հետ, ու տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունը զգալ կտան նաեւ ամռան ամիսներին։

Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարում ենք ամռանը գազի թանկացումը, ապա կարելի է կանխատեսել, որ բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում է տեղի ունենալու, սոցիալական լարվածության աճ է նկատվելու։

Սակայն պետք է հաշվի առնենք մի նրբություն, որ համաշխարհային շուկայում էներգակիրների գները կտրուկ նվազել են։ Ավելին՝ նավթի գինը հիմնականում Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների արդյունքում իջել է իր պատմական նվազագույնին։ Իսկ այս հանգամանքը չի կարող որեւէ ազդեցություն չունենալ Հայաստանի համար գազի գնագոյացման վրա։ 

Եվ բավական ուշագրավ էր, որ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

Եվ նույն օրը պարզ դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ 

Սակայն այն, որ նոր բանակցություններ սկսելու փոխարեն «Գազպրոմ Արմենիան» գազի գնի թանկացման մասին հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան։ Խորքային խնդիրներ: Ինչպե՞ս է ստացվում, որ Բուլղարիայի համար «Գազպրոմը» գազի գինը միանգամից 40 տոկոսով իջեցնում է, իսկ ռազմավարական դաշնակից Հայաստանի առաջարկներին ընդառաջ չի գնում։ Այստեղ ՀՀ իշխանությունները մտածելու տեղ ունեն։ Հասարակությունը՝ եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ռուսաստան գազի գին

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին