f

Անկախ

Գուրգեն Հովհաննիսյան․ «Սիրողականից եկած հիմքը շատ կարևոր է պրոֆեսիոնալ բռնցքամարտում»


ԱՄՆ-ի Քարսոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում։
Հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Նիկ Ջոնսին՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։
Անկախի հետ զրույցում Գուրգենը կիսվում է տպավորություններով՝ խոսելով պրոֆեսիոնալ ռինգում ելույթները շարունակելու որաշման կայացմանմասին։


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում  2-րդ անընդմեջ հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել, ու՞մ գլխավորությամբ։
-Սեպտեմբերից Լոս Անջելեսում սկսել եմ պրոֆեսիոնալ մարզումներս մարզիչ Ջո Գուսենի գլխավորությամբ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել՝ ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնելով։ Ամեն օր անցկացրել եմ  6-ժամյա պարապմունքներ՝ ազատվելով մոտ 15 կգ ավելորդ քաշից։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։ Մարտական տրամադրված մոտեցա մենամարտին՝ պրոֆեսիոնալ մոտեցմամբ ոչ թե 100%, այլ 120% պատրասվածությամբ։

-Նախապես հասցրե՞լ էիք ուսումնասիրել մրցակցին։
-Իմ մենեջերական և պրոմոութերական թիմն ուսումնաաիրում է հակառակորդներիս ամենայն լրջությամբ: Ռինգում ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի, վստահ էի ուժերիս և հնարավորություններիս վրա։ Հակառակորդս Նիկ Ջոնսն էր, որին 6-ռաունդանոց մենամարտի 2-րդ ռաունդում հաղթեցի նոկաուտով՝ ոչ մի հնարավորություն չտալով։ Ամեն հաղթանակ մի ձեռքբերում է և վստահություն է ներշնչում հետագա մենամարտերից առաջ։


-Սիրողականից հետո պրոֆեսիոնալ ռինգ․ տարբերությունները շա՞տ են։ Որտե՞ղ եք հաջորդիվ շարունակելու Ձեր ելույթները։
-Իհարկե տարբերությունը մեծ է, բայց նշեմ, որ սիրողականից եկած հիմքը շատ կարևոր է։ Մեծ դիմադրողականություն է անհրաժեշտ, սխալվելու հնարավորություն չկա։ Ամեն սխալ կարող է ճակատագրական դառնալ։
Պրոֆեսիոնալ մենամարտերից հետո հասկացել եմ, որ հիմա ավելի մեծ անուն և համբավ եմ բերում հայրենիքիս՝ դրոշը ավելի մեծ հարթակներում բարձրացնելով։ Չեմ ցանկանում ժամանակ վատնել սիրողական բռնցքամարտի վրա։ Փորձը ցույց է տվել, որ կարող ես լինել շատ ուժեղ, բայց ճանապարհներդ փակ լինեն մի քանի հոգու որոշմամբ։


-Արդեն գիտե՞ք, թե երբ և որտեղ կկայանա հաջորդ մենամարտը։
- Եթե փոփոխություններ չլինեն հաջորդ մենամարտս կկայանա հունվարի 29-իմ Լաս Վեգասի Թի-մոբիլ արենայում ընդդեմ Մայկ Մարշալի: Ես ինտեսիվորեն շարունակում եմ մարզումներս, որպեսզի ցանկավցածխ պահի պատրաստ լինեմ մենամարտելու։

 

Գուրգեն Հովհաննիսյան պրոֆեսիոնալ բռնցքամարտ հաղթանակ Սպորտ հարցազրույց

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին