Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։
Տանը հայտնաբերվեցին «ԻԺ» տիպի գազային ատրճանակ և մոտ 130 տարբեր տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և քրեագիտական փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Կարդացեք նաև
- Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
- Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
- Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ