Զինծառայողների մասնագիտական պատրաստությունն ամրապնդելու և մարտական տեխնիկայի վարման հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ ապրիլի 1-ից 2-ն անցկացվել են հետևակի մարտական մեքենայի և տանկի վարման գործնական պարապմունքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: