f

Անկախ

Պոլսո Հայոց պատրիարքը կեղծիքներ է տարածում քովիդի մասին՝ կրոնի քողի տակ


2021 թվականի հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Ստամբուլի Գում Գափու թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում հանդես եկավ մի շատ տարօրինակ քարոզով՝  լի դավադրություններով և վախազդու հայտարարություններով։ Նրա հակագիտական և անպատասխանատու խոսքերը նպատակ ունեին իր ծխականներին տարհամոզել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից՝ այդպիսով վտանգելով նրանց կյանքը։

Պատրիարքն իր քարոզում մեջբերեց Աստվածաշնչում Հայտնության Գրքի 13-րդ գլխից 16-18-րդ համարները։ Ես աստվածաբան չեմ, սակայն կարծում եմ, որ նա չարաշահում է Աստվածաշնչի համարները՝ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար: Հովհաննես Առաքյալի առեղծվածային գործը՝ Հայտնության Գիրքը, ունի բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն նրա գրությունները իր մահից հետո երկու հազար տարի անց ի հայտ եկած վիրուսի հետ կապելն անիմաստ է և վտանգավոր, մանավանդ Թուրքիայում, որը վեցերորդ տեղն է գրավում աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ մահացածների թվով։ 

Պատրիարքն իր քարոզը սկսեց՝ հղում անելով Հայտնության Գրքի հետևյալ հատվածին.  Գազանը «ստիպեց բոլոր մարդկանց՝ մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, ազատ և ստրուկ, որ իր կնիքը դնի նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, և նրանք չպիտի կարողանան առևտուր անել, եթե չունենան այդ կնիքը, որը գազանի անունն է կամ իր անվան թիվը․․․ Դա 666 թիվն է»։

Ահա հատվածներ պատրիարքի արտառոց քարոզից. 

«Եվ ով որ այս կնիքը [գազանի] չունենա, չպիտի կարողանա առևտուր անել, չպիտի կարողանա շրջել և նույնիսկ հաց ուտելու կարելիությունը չպիտի ունենա․․․ Ուրեմն, մեր մարմնի վրա, մեր ձեռքին կամ մեր ճակատին դրվելիք տեխնոլոգիական չիպը, մենք հասկանում ենք, որ մեր կատարյալ վերահսկողության խորհրդանիշն է։ Այսինքն, ուր որ գնաս, պիտի իմանան, թե դու որտեղ ես։ Ինչքան տեղեկություն կա քո մասին, դրա [չիպի] մեջ է տեղադրվելու՝ քո հիվանդությունները, քո հարաբերությունները, քո վիճակը, և քո բանկային հաշիվները պիտի դրա մեջ լինեն։ Քո առողջությունը դրա մեջ պիտի լինի։ Եվ դու առանց դրա չպիտի կարողանաս որևէ գործ կատարել։  Եվ այս, իհարկե, մեզ պիտի ծանոթացվի որպես առաջադիմություն,  տեխնոլոգիական առավելություն, և մենք երբեմն ուզելով պիտի առնենք այդ չիպը»։

«Սրանք այլևս տեսություններ չեն։ Որոշ եվրոպական երկրներում սկսված է այս դրությունը։   Ի՞նչ պիտի անենք։ Ի՞նչ պիտի լինենք։ Երբ որ ժամանակը գա, և մեզ պարտադրեն, որ մենք այսպիսի չիպեր ունենանք, որի մեջ 666 թիվը գրված է, կամ այդ սատանայի որդու անունը գրված է, ի՞նչ պիտի անենք մենք։ Քրիստոնյաները միշտ այս նյութի շուրջ երազանքով են խոսել, որ ապագայում պիտի լինի, ապագա եկողները թող մտածեն։ Բայց հիմա եկավ։ Եկավ մեր դռները, մի քանի տարվա մեջ, ամենաուշը 2030 թվականին պիտի իրականանան այս զարգացումները»։

«Ի՞նչ պիտի անենք մենք՝ քրիստոնյաներս։ Այս հարցով եկեղեցու պետերը պիտի խոսեն, առաջնորդները, որ չեն խոսում։ Բայց եկեղեցու հավատացյալները հատակում խոսում են,  որովհետև այնքան բացահայտ է մարգարեությունը, Աստծո խոսքն այնքան հստակ է, որ խոսվում է։ Եվ ինչ կպատահի, եկեղեցու պետերը, առաջնորդները եպիսկոպոսական մարդարդակով չեն խոսում այդ հարցով, երբ որ հատակը՝ ժողովուրդը, խոսում է, այն ժամանակ, սա կխոսվի չափազանցությամբ և ավելորդապաշտությամբ։ Եկեղեցին վախճանաբանության մասին գիտություն ունի, վարդապետություն ունի,  սա վերջին օրերի գիտությունն է։ Հավատամքի մեջ մենք ասում ենք՝ Քրիստոսը պիտի վերադառնա։ Մեր հավատքի անբաժանելի մեկ մասն է սա։ Ուրեմն եկեղեցու վարդապետությունը հստակ կերպով այս նյութերով քրիստոնյա համայնքներին պետք է լուսաբանվի»։

 

«Պետք է քրիստոնյա առաջնորդները քով քովի գան, այս հարցի շուրջ խոսեն, քանի դեռ  կանուխ է։ Նախ, այս բաները լինելուց հետո շատ ուշ կլինի։ Պետք է հիմա քով քովի գանք ու խոսենք։ Եկեղեցական, եպիսկոպոսական ժողովներն այս նյութով պիտի կատարվեն հիմա, երբ ազատ ենք և կարողությունը ունենք։ Մի քանի տարի անց այդ կարողությունը պիտի չունենանք։ Ես, որպես պատրիարք, այս կոչն ուղղում եմ թե՛ իմ ժողովրդին, թե՛ եկեղեցու առաջնորդներին՝ այս հարցով հետաքրքրվեն և փողը հնչեցնեն, որովհետև Աստվածաշնչի մեջ մեզ համար, քրիստոնյա առաջնորդների համար, մի սարսափելի ազդարարություն կա։ Եզեկիել մարգարեի բերանով Աստվածն ասում է՝ Մարդ-որդի, քեզ պահակ կարգեցի այս ժողովրդի վրա, երբ որ կտեսնես սուրը, վտանգը, և ահազանգ չես հնչեցնի, և սուրը կգա, այն ժամանակ նրանց արյունը քեզանից կհարցնեմ։ Բայց եթե, երբ որ ահազանգը հնչեցնես և ասես, որ սուրը գալիս է, միջոցառումներ ձեռք առեք, և եթե իրենք չեն լսում, սուրը գալիս է, այն ժամանակ դու ազատ ես նրանց արյունից։ Ուրեմն, քրիստոնյա առաջնորդների համար ավելորդաբանություն, չափազանցությuն եղած մի նյութ, քրիստոնյա առաջնորդները քով քովի գալու ժամանակ, խոսելն ամոթ նկատված մի նյութ, ես այստեղից կխոսեմ։ Եվ կազդարարեմ մեզ լսողներին, իմ ձայնս հասանելիք ժողովրդին՝ օրը հասավ․․․ Այլևս չենք կարող վախճանաբանությունը հետաձգել։ Ստիպված ենք եկեղեցու առողջ վարդապետությունը  կիրառել մեր օրերում, հավատք արծարծել, մեր միջոցները ձեռք բերել, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել․․․»։

Ցույց տալու համար, որ պատվաստման մասին պատրիարքի խուճապային խոսքերը կրոնական հիմք չունեն, մեզ մնում է միայն անդրադառնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ պատվաստանյութի մասին տարածած հայտարարությանը։

«Ազատություն» ռադիոկայանի օրերս տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայ առաքելական եկեղեցին մերժել է իր հավատացյալների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու կրոնական պատճառները»։ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդն ընդգծել է, որ «պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում»։

Եկեղեցին հայտարարեց նաև, որ Գարեգին Բ կաթողիկոսը և բազմաթիվ այլ հոգևորականներ պատվաստվել են։

Հուսով եմ, որ հայերը կլսեն Կաթողիկոսի, այլ ոչ թե Պոլսո պատրիարքի խորհուրդը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ՝ փրկելու ինչպես իրենց, այնպես էլ  իրենց շրջապատող մարդկանց կյանքը։

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Սահակ Մաշալյան Հարութ Սասունյան 2019-nCoV կորոնավիրուս Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին