f

Անկախ

Արցախի համապետական ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփում


Մեդիա պաշտպան նախաձեռնության անդամ Սերգեյ Չամանյանը գրու է.

Որպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության կարճաժամկետ դիտորդ՝ կարող եմ վստահորեն հայտարարել և ամփոփել Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները.
1. Այս համապետական ընտրություններն աննախադեպ էին իրենց բազմաթիվ դրսևորումներով և մարտահրավեր դարձան Արցախի ժողովրդի և նրա պետական կառավարման համակարգի, ինչպես նաև՝ կենսաապահովման և անվտանգության համակարգերի համար։
2. Ոչ բոլոր մարտահրավերները հաջողվեց հաղթահարել, Արցախն էլ՝ ոչ բոլոր խնդիրները։ Եվ այս իրավիճակում խոսքը միայն պետական կառույցների մասին չէ, այլ հասարակության բոլոր բաղադրիչների, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, մեդիան, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիները։ Բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան ապագայի և համակարգի կառուցման այն օրինակի գործում, որը համահունչ կլինի գործադրված ջանքերին։
3. Հայաստանի, նրա կառավարության և ինստիտուտների դերը չպետք է գերագնահատվի և պետք է անընդհատ բարելավվի, որպեսզի համապատասխանի հիմնական սկզբունքին՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ։ Սակայն դա չպետք է հանգեցնի հանցավոր անգործության և/կամ շանտաժի և ուղիղ միջամտության։
4. Օրենսդրության անշեղորեն պահպանումն ու ընթացակարգերին ճշգրիտ հետևելը և ոչ միայն (ու ոչ այնքան) լեգիտիմացնում է բուն ընտրական գործընթացը, այլև՝ վստահություն և հնարավորություն ընձեռնում նրա բոլոր մասնակիցներին որոշումներ կայացնելու ընտրական համակարգի բոլոր մակարդակներում՝ դիտորդից մինչև հանձնաժողովի և ԿԸՀ անդամ։
5. Նախահամաճարակային իրավիճակում թերի միջոցների ձեռնարկումն ու «պլան Բ»-ի բացակայությունը կարող է չար կատակ խաղալ ինչպես սովորական քաղաքացի-ընտրողի, այնպես էլ ամբողջ պետական մեխանիզմի հետ։ «Պլան Բ»-ն ենթադրում է տարբեր սցենարների և գործողությունների մշակում՝ այս կամ այն անսպասելի իրավիճակի դեպքում։
6. Կարևոր է հարգանքը օրենսդրությանև իր համաքաղաքացիների՝ սեփական, ձեր կարծիքից և ընտրությունից տարբերվող տեսակետ ունենալու, և օրենքի գերակայության և նրա իրավահավասար ուժի բոլոր դերակատարների՝ քաղաքական դաշտի և ընտրական գործընթացի իրականացման, ստուգման և հռչակման այդ տեսակետի ուղիների իրավունքը:
7. Անընդունելի և մերժման ենթակա է քաղաքական սկզբունքով տարանջատումն ու, խտրականությունը, դատապարտելի ու պատժելի է օրինական և ազատ կամարտահայտության շրջացմամբ ահաբեկչական սպառնալիքները և կամքի բռնի թելադրանքի մեթոդները:
8 Անհրաժեշտ է սեփական ԶԼՄ-ների, դիտորդական կազմակերպությունների և ընդհանուր քաղաքացիների դերի և կրթվածության մակարդակի բարձրացումը ամբողջ տարածքում՝ հանրային իրազեկման արշավներ և դասընթացներ անցկացնելու միջոցով:. Փորձի փոխանցումը օտարերկրյա/հայաստանյան գործընկերներից և կազմակերպություններից:
9. Վերապատրաստման և ուսուցման ամբողջական դասընթացի անցկացում հանձնաժողովների անդամների և թեկնածուներ, նրանց կուսակցությունների հավանական վստահված անձանց հետ:
10 Իրավապահ մարմիններ
Դե, իսկ այժմ խորհրդատկան բաղադրիչներից անցում կատարենք փաստականին:
Այս ընտրությունները ցույց տվեցին ընտրական հանձնաժողովների անդամների անկատարությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը՝ պատրաստ չէին մեկ օրում համապետական ընտրությունների անցկացման մարտահրավերներին։ Հետևաբար, պետք է ինչ-որ բան փոխել։
Տեղական դիտորդները, լրագրողները, վստահված անձինք մինչև վերջ չեն գիտակցել իրենց ներկայության կարևորությունն ու անհրաժեշտությունը տեղամասերում և ճնշող մեծամասնությամբ զբաղվել են տարրական ժամանակ սպանելով և/կամ մանր նկատողություններով ու ձանձրույթից՝ «ստորություններով»։
Դիտորդներ Հայաստանից․ Այստեղ կարելի է հստակ տարանջատում կատարել.
Հայաստանի պետական կառույցների դիտորդները կատարում էին իշխող ռեժիմի քայլող խոսող գլուխների «ցանկություններն ու հույսերը» փոխանցողների դեր։
Անկախ դիտորդներ. Այդպիսիք ՇԱՏ ՔԻՉ էին, և հազվադեպ բացառությամբ նրանց պատեհ վարքագծի, շատերը պահվածքով չէին տարբերվում տեղի գործընկերներից։
«Բյուջետից սնվող» դիտորդներ. Նրանք ամենաշատն էին, համենայնդեպս զուտ քանակապես, ինչը նպատակահարմար չէ, քանի որ նրանց համար գումար են հատկացրել բյուջեից՝ շրջանցելով ընթացակարգերը, հյուրանոցներ են ամրագրվել և տրանսպորտ ապահովել նրանց համար: Իսկ որակապես նրանց մասին արտահայտվել են գործընթացի գրեթե բոլոր մասնակիցները՝ հիմնական բնութագրիչ ներկայացնելով տեղամասերում նրանց գրեթե ամբողջ օրով գտնվելը. «Լյա' անդի լռված»։
Օտարերկրյա դիտորդներ. Նրանք կամ չեն եղել, կամ էլ մեկ-երկուսն էին:
Իրավապահ մարմինները, չեն կարողանում և չեն ուզում սովորել աշխատել օրենքով, բայց արթնանում են «կախարդական հարվածից» հետո, և օրենքի անխուսափելիության և անողոքությանն են առերեսվում և նման իրավիճակում նրանց գործողությունները հիշեցնում ու համապատասխանում են հենց այս սցենարին: Ձեր խոնարհ ծառան, երեկ տեղեկացել է, որ իմ կողմից լայվերում հնչեցրած մի քանի փաստերի և լուսանկարներով հաստատված ապացույցների հիման վրա հետաքննություն է սկսվել, որը վարում է քրեական ոստիկանությունը, այսինքն ՝ քրգործ, այսպես թե այնպես, կլինի։ Այնպես էլ ուզում ես բացականչել ՝ «տղերք, չէ որ զգուշացնում էի» և գլուխը թափահարել դեպի հանձնաժողովները և որոշ ընտրողներ, որոնք չլսեցին խորհուրդն ու դիտողությունները։
Զվարճալի փաստն այն է, որ կարանտինի իրողություններում քննիչը ստիպված է եղել յուրացնել հետաքննության և տեղեկատվության հավաքագրման «նոր» մեթոդները, կապ հաստատել ֆեյսբուքյան տիրույթում: Ամեն դեպքում, նամակագրության սքրինները պահվում են: Սակայն քննիչը երկար չի երկմտել և խնդրել է ցուցմունք և պարզաբանումներ տալու համար ներկայանալ Ստեփանակերտ։ Ես համաձայնվել եմ, պատրաստակամություն և ձգտում հայտնել՝ որոշակի պայմանների պահպանմամբ.
- ապահովել իմ մեկնելու և վերադառնալու հարմարավետ պայմանները բոլոր անցակետերում
- տեղավորում և սնունդ տեղում
- երկու օրվա ընթացքում աշխատանքի բացթողման օրավարձի ապահովում
Հրաժարվեցին, ասացին, որ կփորփրեն լայվերում և մեկնաբանություններում, մինչև ընտրությունների երկրորդ փուլին վերադառնամ:
Մնացյալ կանխատեսումներն ու գործողությունների ծրագիրը, ճանապարհային քարտեզն իմ կողմից կտրամադրվի սույն թվականի ապրիլի 14-ին՝ երկրորդ փուլի անցկացման և դրանցում մեր մասնակցության հաստատումից հետո։

Մեդիա պաշտպան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին