f

Անկախ

Հիմնավորված հակադարձումներ ադրբեջանական քարոզչամեքենային


,Խոջալուի կոտորածներե, ,Խոջալուի ցեղասպանությունե արտահայտությունները 1992 թվականի փետրվարի 26-ից, և Լեռնային Ղարաբաղի հայերի ռազմական կազմավորումը գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Խոջալու ադրբեջանաբնակ գյուղը, պատեհ և անպատեհ առիթներով հնչեցնում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Հայկական կողմը բարձրաձայնում է այդ արտահայտությունների անիրական և հնարովի լինելու մասին։ Հենց այդ խնդիրն է ընդհանրացվել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության գիտական խորհրդի որոշմամբ նույն ինստիտուտի հրատարակչության կողմից հրատարակված ,Խոջալուի ,ցեղասպանությունըե և դրա առաքելությունը ղարաբաղյան կոնֆլիկտում (Երևան 2021թ․) գրքում։ Խառատյանի կողմղից ներկայացվող հիմնավորումները շատ են և համոզիչ։ Նախ ուզում եմ ընդգծել գրքի էջերում ներկայացվող գունավոր քարտեզները և հեղինակի կողմից օգտագործված հայերեն և օտարալեզու գրական աղբյուրների (արխիվային փաստաթղթեր, տպագիր աղբյուրներ, մամուլ էլեկտրոնային աղբյուրներ, դաշտային նյութեր) ցանկերի կարևորությունը։ Գրավոր աղբյուրների շատ կրկնօրինակներ ուղիղ տեսքով տեղադրված են գրքում։ Հ․ Խառատյանը ներկայացնում է Խոջալուն մինչև ղարաբաղյան կոնֆլիկտը, անդրադարձել է դրանից հետո կատարված փոփոխություններին։
Հատուկ ընդգծումով հեղինակը ներկայացնում է Խոջալուն արտակարգ դրության շրջանում։ Հետո գյուղի գրավման մասին հայկական կողմի հիմնավորումներն են՝ կազմակերպիչների, մասնակիցների և ականատեսների պատմածով․
,Խոջալուն շուտ է հանձնվել, փողոցային կռիվներ չեն եղել։ Երկու ժամ տևած հրետանակաոծության դադարից հետո բնակչությունը լքել է բնակավայրըԼ։ Լևոն Մելիք-Շահնազարյանը գրում է․ ,Փետրվարի 26-ի մոտավորապես ժամը 01։15-ին ես վերադարձա շտաբ, դրեցի մեր տեխնիկական հետախուզության ականջակալները, որպեսզի լսեմ ադրբեջանցի ռադիստների բանակցությունները։ 10-15 րոպեից հաջողվեց որսալ Խոջալուի պաշտպանության ղեկավար Ալիֆ Հաջիևի հաղորդագրությունը։ Նա հայհոյում էր Մութալիբովին, բաքվեցիներին, աղդամցիներին և շուշեցիներին։ Ասաց, որ խաղաղ բնակիչների հետևից <իրենք էլ> Խոջալուն լքում են հայերի թողած միջանցքովեե։
Կարծում եմ ասվածը բավական է, որ ղարաբաղյան կոնֆլիկտով և դրա պատմությամբ հետաքրքրվող ամեն ոք ձեռքն առնի Հրանուշ Խառատյանի ուշագրավ աշխատությունը և հնարավոր բոլոր խողովակներով հանրայնացնի պատմական ճշմարտությունը։ Համակարծիք լինելով հանրությանը քաջածանոթ, հեղինակի շրջապատից մեկի (անունը միտումնավոր չեմ տալիս) կարծիքին, որ գրքի վերնագրում ,առաքելությունըե բառը ոչ տեղին է օգտագործված, ընդգծում եմ, որև դա ամենևին չի փոխում գրքի բովանդակությունը, չի նվազեցնում աշխատության պատմական, փաստագրական և իմացաբանական նշանակությունը։

Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ գրքի օգտագործումն ավելի դյուրին են դարձնում գրքի վերջում զետեղված անձնանունների, տեղանունների և էթնանունների ամբողջական ցանկերի զետեղումը։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Վաղարշակ Ղորխմազյան Խոջալու Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին