f

Անկախ

Արթուր Սաքունց․ «Ծառայությունն ավելի է ոգևորում նոր ռեկորդներ սահմանելիս»


Ժամկետային զինծառայող, Գինեսի բազմակի ռեկորդակիր Արթուր Սաքունցը տարեմուտին հերթական տպավորիչ ռեկորդը սահմանեց զորամասում՝ 1,5 տոննա քաշով մեքենան  6 մետրից ավել տեղաշարժելով։ 
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը խոսում է նախապատրաստական շրջանի մասին, կիսվում է տպավորություններով՝ կարևորելով յուրաքանչյուր ձեռքբերում հատկապես այս ժամանակահատվածում։


-Շնորհավորում ենք ռեկորդի սահմանման կապակցությամբ։ Այս ռեկորդի մտահղացումն ինչպե՞ս առաջացավ։
-Տեսնելով չինացի մարզիկի նմանատիպ ռեկորդը՝ հասկացա, որ ես կարող եմ ավելին։ Վերջինս տեղաշորժել էր 1,3  տոննա։  Նպատակ դրեցի իմ առջև  և որոշեցի ամեն գնով հասնել։ Հենց զորամասում էլ նախապատրաստվեցի՝ շուրջ 7 ամիս ինտենսիվ մարզումներ անցկացնելով։ 
Քանի որ ծառայում եմ ՀՀ զինված ուժերում, ուստի տրամադրվածությունս մարտական էր։ Մեծ ոգեշնչվածությամբ ու հավատով մոտեցա ռեկորդի սահմանմանը։ 
Ուրախ եմ , որ ամեն բան լավ դասավորվեց և տարեմուտիին հստակ կատարելով վարժությունը՝ սահմանեցի նոր ռեկորդ՝ տեղաշարժելով 1,5 տոննա մեքենա։ 


-Ուրախալի է որ ծառայյությունը չի խանգարում ռեկորդների սահմանմանը․ կարողանու՞մ եք լիարժեք մարզվել։
-Իսկական մարզիկին ոչինչ չի կարող խանգարել և ոչ մի բան չի կարող խոչընդոտ հանդիսանալ։ Կարևորը, որ մարզիկն իր առջև դնի նպատակ և ցանկացած գնով իրականացնի այն՝ դժվարություններ հաղթահարելով։ 


-Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար ռեկորդի սահմանումը՝ հատկապես ծառայության ընթացքում։
-Զինված ուժերում ծառայությունն ավելի է ոգևորում ու տրամադրում, միևնույն ժամանակ, պարտավորեցնում։ Պետք է աշխարհին ամեն առիթով ցույց տանք, որ ուժեղ ենք, կայուն, նպատակային ու անկոտրում։ Կա մեծ պատասխանատվություն, կարծես միայն իմ անունից չեմ հանդես գալիս։ Ռեկորդս էլ նվիրում եմ հայ ժողովրդին՝ ցանկանալով ազգակիցներիս գեթ մի փոքր ուրախություն պարգևել։ Ցանկանում եմ անպայման նշել, որ ծառայակից ընկերներս ինձ ամեն կերպ օգնում են, աջակցում և իմ արդյունքներով ոգեշնչվում․ շնորհակալ եմ բոլորին։


- Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Տարվա ընթացքում հաստատ կլինեն նոր մտահղացումներ ու ռեկորդներ։ Ոզում եմ, որ խաղաղություն լինի և ամենքս մեր գործով փորձենք օգտակար լինել մեր երկրին ու հայ ժողովրդին․Աստված պահապան բոլորին։
 

Սպորտ ռեկորդ Արթուր Սաքունց Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին