f

Անկախ

Արտակարգ դրություն օր 22


Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երեկոյան լայվում պատասխանելու է «շատ լայք հավաքած հարցերին»։ Սա, անշուշտ, զավեշտ ա՝ հատկապես ներկա արտակարգ վիճակում, բայց իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը պատկերացնելու համար պիտի հասկանաք ամբողջական պատկերը։

Նախ «շատ լայք» կոչվածի ու դրանք ստացած հարցերի մասին

Նիկոլ Փաշինյանի էջում կա 13.500 հարց, որոնց 90 տոկոսը տարբեր քաղաքացիների կողմից բարձրացվող ռեալ խնդիրներներ են՝ ապրուստ չունենալուց, մինչև կոմունալներ ու վարկեր, տան վարձը վճարել չկարողանալու հետևանքով դրսում մնալու խնդիր, որին բախվել են հազարավոր ընտանիքներ։

Բայց ինչպես և ակնկալվում էր, Նիկոլն էս հարցրերին չի պատասխանելու, քանի որ դրանք շատ լայք չեն հավաքել։ Փոխարենը Նիկոլը պատասխանելու ա սեփական ֆեյքային ֆաբիկաների կողմից լայքված հարցրերի։

Նիկոլն էսօր պատասխանելու ա՝

1. Լոսի Քիսոյի հարցին, որը ահավոր մտահոգված ա ՀՀ-ում դատական նիստերի ձգձման ու դատավորների «վեթինգի» հարցով։ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող սույն Քիսոն, անցած երկու տարում էդպես էլ չվերադարձավ Հայաստան, թեպետ իր երազանքի իշխանություննա հաստատվել։ Հարցն ունի 2200 Like։

2. Կեպկով նախկին փոխթաղապետ ալկաշի հարցին, որին հանգիստ չի տալիս, թե Սերժին խի չեն նստացնում։ Հարցն ունի 1200 Like։

3. Ֆեյքերի ՊՈԱԿ-ի տասովշիկ Տարոն Չախոյանի հարցին, որը Հայաստանում տիրող բարդակը փորձել ա սղացնել համաշխարհային ճգնաժամի կոնտեքստում։ Հարցն ունի 2800 Like։

4. Ռուսաստանում ապրող մեկ այլ կեպկով ապուշի հարցին, որը կոչվում ա Հայկ Թորոյան։ Սույն «դուխով սփյուռքահայն» ահավոր մտահոգված ա նախկինների ունեցվածքի բռնագավմամբ, տանջվում ա ինչի չեն արագացնում։ Նիկոլին դիֆերամբներ ձոնող էս ապուշն էլ Լոսի Քիսոյի պես տենց էլ չի վերադարձել իր երազանքների իշխանության կառավարման բերկրանքը սեփական մաշկի վրա զգալու։ Հարցն ունի 1100 Like։

5. Նիկոլը իր սահմանած չափանիշից ելնելով՝ պիտի պատասխանի նաև մի հոգատար ամուսնու հարցին, թե ո՞նց կարան հանեն իր կնոջ շելակը, որը էս օրերին չի կարողանում գնա վարսավիրանոց ու իրա կյանքը կերել ա։ Հարցն ունի 3300 Like։

Նիկոլ Փաշինյանը չի պատասխանի հարցին՝

1. Թե ինչու Հայաստանի կառավարությունը Վրաստանի օրինակով չի փոխհստուցում քաղաքացիների կոմունալները։ Հարցն ունի 345 Like:

2. Թե ինչ պիտի անեն ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող, բայց գումար չունեցող հայրենակիցները, որոնք հայտնվել են փողոցում։ Հարցն ունի 6 Like:

3. Թե ինչ պիտի անեն օրվա հացից զրկված, բանկերի վարկերի տակ ճռռացող մեր համաքաղաքացիները, որոնց գործից չեն հանել, բայց իրենց հաշվին արձակուրդ են ուղարկել, իսկ լավագույն դեպքում աշխատակավարձն են կրաճտել: Հարցն ունի 11 Like:

4. Թե երբ են բացվելու նոր աշխատատեղեր, շատերն անգործ են կամ գոյատևում են օրավարձով։ Վերջապես պետությունը ե՞րբ է բացելու գործարան կամ այլ աշխատատեղ։ Հարցն ունի 6 Like:

5. Նիկոլը չի պատասխանելու անգամ իր հերոս Վարդգես Գասապարիին, որը հարցնում ա՝ էդ ապուշներին խի տարավ լցրեց ԱԺ։ Հարցն ունի 41 Like:

Սա ա իրականությունը, որը դուք չեք տեսնի Նիկոլի էսօրվա լայվում, քանի որ նա սահմանել ա էդ իրականությանը չառերեսվելու չափանիշներ։

Բացատրեմ նաև, թե ինչ խնդիր ա լուծում Նիկոլը նման կարգի շոուներով։ Իր լայվերով Նիկոլ Փաշինյանը լուծումա երեք խնդիր՝

ա. զբաղեցնել սոված ժողովրդին և «գործ անելու» իմիտացիա ստեղծել։
բ. փորձել փրկել սեփական գահավիժող ռեյտինգը, որը, ըստ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացվող ազդակների՝ պատմական մինիմումի ա հասել։
գ. Փորձել ապահովել հանրության հետ հետադարձ կապի էֆֆեկտ, ինչը դատելով ԱԺ վերջին նիստում Նիկոլի ունեցած հիստերիկ նոպայից՝ կապված վարկերի տոկոսների հետ, սկսել ա հակառակ էֆֆեկտն ունենալ։
Իսկ հիմա վատ նորությունները։

Հայաստանը մուտք է գործել ծանր ճգնաժամային փուլը, որը հաղաթահելու համար պետությունը չունի ռեսուրս, Նիկոլը չունի թիմ։ Բացարձակ անուղեղների հավաքածուն ի զորու չի ճգնաժամ կառավարել, իրենք լայվերի քանակն են ավելացնելու, նոր Ջոնի Բռջոնիներ են հորինելու։

Ճգնաժամ կառավարելու ունակ մարդիկ մատները մատներին չեն խփելու: Նիկոլին ոչ մեկ չի օգնելու, քանի որ նա ինքն իրեն զրկել ա օգնության ձեռք ստանալու հնարավորությունից՝ թե ոնց, ինքը բոլորից լավ գիտի։ Եվ երեք քայլ առաջ հաշվել կարողացող որևէ խելացի մարդ մասնակից չի դառնալու էս պարտված պարտիային։ Պատկերավոր ասած՝ որևէ ողջամիտ մարդ սեփական երիկամը չի տա պոտենցիալ դիակին, որը ապրելու ոչ մի շանս չունի։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոտենցիալ դիակ ա, որը հիմա միացված ա շնչառական ապարատին։ Իսկ էդ ապարատը հաշված ամիսներ անց անջատելու են, քանի որ արդեն եղած կլինիկան հուշում ա, որ պատիենտը ապագա մեռել ա:

Հ.Գ. մնացածը՝ սքրիններում:

Վահրամ Պետրոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին