f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Պատրաստվում եմ աննախադեպ ռեկորդ սահմանել»


Գինեսիբազմակի  ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն  Յուրի Սաքունցի համար 2021-ը նշանավորվեց նոր ռեկորդների գրանցմամբ և նոր հաղթանակներով։ 
Մասնավորապես տարեվերջին հայ մարզիկը  Հայաստանի մաս-ռեսթլինգի հավաքականի հետ Ֆինլանդիայում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ դարձավ բրոնզե մեդալակիր։
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքունցը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով՝ միաժամանակ խոսելով 2022-ի ծրագրերի մասին։


-Յուրի ջան, շնորհավորում ենք Ֆինլանդիայում մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Բավական երկար և նպատակային մարզումներ էինք անցկացրել՝ նախապատրաստվելով ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի գլխավորությամբ։
Մարտական տրամադրված մեկնեցինք, որովհետև 2021-ի առաջին միջազգային մրցաշարն էր և լիարժեք պատրաստ էինք պայքարի մեջ մտնելու։


-Բրոնզե մեդալը հաստատապես Ձեր հնարավորությունների գագաթնակետը չէ։ Ի՞նչը խանգարեց։ Մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարից առաջ քաշ էի գցել, գուցե դա խանգարեց, գուցե տրամադրվածությունը, գուցե  որևէ այլ բան։
 Մասնակիցներս փորձառու, ուժեղ մարզիկներ էին, աշխարհի առաջնությունների մեդալակիրներ։ Ինձ բավական ոժեղ մրցակիցներ բաժին հասան։ 
Սակայն ցանկանում եմ նշել, որ այս հաղթանակն ինձ համար մեծ ձեռքբերում էր, քայլ առ քայլ շարժվում եմ առաջ՝ ոսկե մեդալին հասնելու։ 2018-ին 6-րդն էի, 2019-ին զբաղեցրել եմ 4-րդ հորիզոնականը։ Տարիների աշխատանքիս արդյունքն ակնհայտ է։
 Գնացել էի ոսկու հետևից, շատ լավ էինք պատրաստվել ողջ թիմով․ կարևորը, որ  բոլորս մեդալներով վերադարձանք։

-Ուրախալի է, որ թիմում նկատելի է համերաշխ մթնոլորտ։
-Մեր թիմը կարծես մեկ ընտանիք լինի։ Մեկս մյուսի ելությներով ուրախանում ենք, միմյանց ոգևորում, գիտակցում ենք, որ կարող ենք ավելին։ Տղաներն արժանի էին ոսկե մեդալների։  Հրաշալի գոտեմարտեր անցկացրին Հովհաննես Դավթյանն ու Աշոտ Հավհաննիսյանը՝ արծաթե մեդալներ նվաճելով։
Հպարտություն ենք զգում, երբ ներկայացնում ենք հայոց եռագույնը, ինչը պարտավորեցնում է և հպարտանալու առիթ է ընձեռում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-2022-ին մեր երկրին խաղաղություն եմ  ցանկանում,  որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր գործով զբաղվել։ Տարվա ընթացքում կմասնակցեմ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։ Աստծով առաջ պատրաստվում եմ աննախադեպ ռեկորդ սահմանել՝ քաշելով մետրոյի վագոնը։ 

մաս-ռեսթլինգ Յուրի Սաքունց Սպորտ ռեկորդ հարցազրույց խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին