f

Անկախ

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրգործեր


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։

Մարնից հայտնում են, որ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։

Մասնավորապես՝

Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։

2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։

2021 թ-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։

Լ․ Մ․-ն 2021 թ-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):

Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։

Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։

Հայաստան Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին