f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Նախկին նախագահների ասուլիսներն առնվազն մեկ տարով երկարաձգում են Նիկոլ Փաշինյանի ազգադավ իշխանության և անձամբ վերջինիս քաղաքական կյանքը․Վալենսիայի հայկական համայնքի նախագահ


Hraparak.am-ի զրուցակիցը Իսպանիայում Վալենսիայի հայկական համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանն է։


-Պարո՛ն Ղուկասյան,  այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել հայրենիքի ճակատագրով մտահոգ որևէ մեկի։ Գիտենք, որ ուշի- ուշով  հետևում եք հայաստանյան իրադարձություններին, վերջին զարգացումների հետ կապված՝ ի՞նչ կասեք։

-Տպավորություն է, որ ժամանակ առ ժամանակ ասուլիսներ ու ելույթներ տվող նախկին նախագահները նախապես հստակեցնում են իրենց` ասպարեզում հայտնվելու և գրեթե ոչինչ չասող կարծիքները հայտնելու ժամանակը, տեղը և դրանց բովանդակությունը, ոչ ավել, ոչ պակաս, քան հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ 

-Եթե ավելի մանրամասնեք, ի՞նչ նկատի ունեք։

-Սերժ Սարգսյանի և, հատկապես, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներն առնվազն մեկ տարով երկարաձգում են Նիկոլ Փաշինյանի ազգադավ իշխանության և անձամբ վերջինիս քաղաքական կյանքը։ Նախ, այդ ելույթներում զգացվում է արդեն քաղաքական աղբանոցում հայտնված ու հնամենի գաղափարները, որոնցից սովետական ժամանակների հոտ է գալիս, և հետո` դրանցում չկա ապագայի տեսլական։ Քոչարյանն այս անգամ էլ երգեց պուտինյան իմպերիալիզմի երգը` դույզն ինչ չխորշելով Հայաստանը մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցին ստրկության հանձնելու գաղափարից։ Հենց նմանատիպ կարծիքներին են սպասում Հայաստանի ներկայիս իշխանությունները, որպեսզի դեռևս թմբիրում լող տվող հիվանդ հասարակությանը հերթական անգամ վախեցնեն նախկինների վերադառնալու վտանգով։ Այս վտանգից խուսափելու համար` նույն հասարակությունն անգիտակցաբար պատրաստ է ամեն գնով նետվել թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը և մի կտոր հաց ունենալու մոլուցքով` դարձյալ հանձնվել ստրկության` այս անգամ արդեն խաղադաշտի հակառակ բևեռում գտնվող խաղացողներին, ովքեր օր առաջ ցանկանում են հասնել Հայոց պետականության ոչնչացման դարավոր նպատակին։

-Նախկին նախագահների  շարքում առաջին նախագահը չկա՞։

- Ես այսօրվա պես հիշում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը և դրան հաջորդած տարիները, երբ վերջինս, գուցե բազմաթիվ հարցերում սխալվելու և մեղավոր լինելու հանգամանքներից ելնելով` գոնե կարողացավ լռել։ Եվ այդ լռությունը կարճ չտևեց. այն տևեց ավելի քան 10 տարի, որից հետո Տեր-Պետրոսյանը կարծես թե գիտակցեց, որ եկել է խոսելու ժամանակը, և Հայաստանում տեղի ունեցավ մարտի 1-ը։ Նա  գուցե նաև տեղյակ էր, որ իր հրաժարականից մի քանի ամիս անց տեղի պիտի ունենար հոկտեմբերի 27։ Այդ իսկ պատճառով հեռացավ և, որ ամենակարևորն է, լռեց։ 

-Կարծում եք, որ այսօր նախագահների լռությո՞ւնն է տեղին։

-Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի (հիմա նրանց շարքին կարելի է դասել նաև` Լևոն Տեր-Պետրոսյանին) քաղաքական ասպարեզում երևալու հանգամանքը նպաստում է պարտվողական հոգեբանությամբ տոգորված փաշինյանական թրքահպատակ ռեժիմի երկարակեցությանը, որը երկիրն ու պետությունը տանում է դեպի կործանման։ Որպեսզի նոր ուժերը մնան ստվերում (իսկ այդ ուժերը կան Հայաստանում), Փաշինյանի դաբռոյով մեջ են ընկնում նախկինները, որոնց ժողովուրդը, համենայն դեպս` մեծամասնությունը, չի սիրում։ Այս ատելությունն, ի դեպ, հենց նույն ղեկավարներն են ստեղծել ու սերմանել նույն ժողովրդի մեջ վերջին 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում։ Այդ իսկ պատճառով, երբ հանկարծակի հայտնվում է Քոչարյան-Սարգսյան տանդեմը, ժողովրդի սերն առ Փաշինյան վերստին վեր է հառնում։ Այդ սերը վաղուց արդեն մարած պիտի լիներ, եթե նախկին նախագահները լռեին, իսկ ժողովուրդն ի վերջո հասկանար, թե ի՜նչ խաբեբա, պոպուլիստ և ազգակործան իշխանությունների հետ գործ ունի։ Ասել է, թե Հայաստանի պարտությունը դեռ շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նախկիններն ու ներկաները, իրենց դավադիր խաղերով և անսահման ռեսուրսներով, խաղից դուրս են թողնում և ստվերում են նոր ուժերին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
 

 

Արարատ Ղուկասյան հարցազրույց նախկին նախագահները Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին