f

Անկախ

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է


Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի ժողովրդական «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։

Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գրքում նրան ներկայացրել է որպես հայր, ամուսին և պապ:

500 տպաքանակով այս գրքում ներկայացված է Թումանյանի բազմանդամ ընտանիքի պատմությունն ու նկարագրությունը, որոնք հիմնված են հուշերի, նամակների, բանաստեղծի ընտանիքի անդամների օրագրային գրառումների վրա:

«Ես ներկայացրել եմ Թումանյանի ընտանեկան աշխարհը. երբեմն, երբ տանը ոչինչ չէր գտնում, Թումանյանը լոլիկը կտրատում էր և ձվով եփում,  երբեմն հոգնած վերադառնում էր ու փորձում իր ընտանիքի անդամների հետ կիսվել, հանգստանալ»,-ասում է Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը:

Գրքում ներկայացված են Նվարդ, Օլգա, Աշխեն Թումանյանների հուշերը: Գիրքը  պայմանականորեն բաժանված է երկու մասի. առաջին մասում ներկայացվում է Թումանայի ընտանիքը` իր կենցաղով, բարքերով, հիշարժան իրադարձություններով,  Թումանյանին հյուընկալված նշանավոր մարդկանցով, իսկ երկրորդ մասը նվիրված է Թումանյանի զավակների պատմությանը. 10 երեխա ուներ Թումանյանը և, ինչպես իր թոռնուհին է ասում, նրանցից յուրաքանչյուրն իր տեղն ուներ Թումանյանի սրտում:«Թումանյանը երազում էր ունենալ 100 թոռ, մեծ տուն՝ քաղաքից դուրս, որտեղ հավաքվեին Թումանյանները, սիրում էր հատկապես Լոռին»,-ասում է Սաֆրազբեկյանը:

«Սիրում էինք պապիս տունը, գնում էինք նրա սենյակ, օգտվում նրա ափսեներից, կարդում նրա կարդացած գրքերը, պառկում նրա բազկաթոռին և զգում նրա ներկայությունը»,-հիշում է հեղինակը:

Արդեն մի քանի տարի է հենց Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում են նաև Գիրք նվիրելու օրը:  

Անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնց միջոցով փորձում են վերականգնել պատմական ավանդույթները ու հասարակության մոտ արթնացնել գրքի հանդեպ սերը:

Տոնական միջոցառումները ներառում են հրապարակային ընթերցանություններ, լուսավորչական ու մշակութային ակցիաներ, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել իր հարազատ մարդուն՝ գիրք նվիրել: Կարևորը գրքի ոչ չափն է, ոչ արժեքը, այլ օրվա խորհրդին հետևելն ու այն սիրով մատուցելը:

Հովհաննես Թումանյան տարեդարձ խմբագրի ընտրանի Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին