Ցավոք, գիրք կարդալը կամ ուսումնասիրելը, գրքի միջոցով աշխարհը ճանաչելը դարձել է ոչ պոպուլյար: Նկատել եմ, որ ֆիլմերն են ասես փոխարինում գրքերին:
Ըստ իս` գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը երբեք չի կարող փոխարինել գրքին, որովհետև ռեժիսորն անպայման իր մոտեցումն էլ է առաջարկում կինոնկարում, և գրքի անաղարտությունը կորում է:
Կարևորում եմ Գիրք նվիրելու տոնը և ցանկանում եմ, որ մեր հասարակությունը` երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, որ մանկավարժները հորդորեն գիրք կարդալ: Յուրաքանչյուրս պետք է հիշի, որ գրքերի օգնությամբ ճանաչում ենք աշխարհն ու ինքներս մեզ, և դրանք օգնում են մեր զարգացմանը.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան