f

Անկախ

Սիրով կհրաժարվեմ պարգևավճարից, քանի որ իր չափը և բարձրացող աղմուկի ծավալը իրար հետ չհամընկնող է


Պարբերաբար և հնարավոր բոլոր ճանապարհներով քննարկվում է պատգամավորներիս պարգևավճարը` խստագույնս լուտանքներ թափելով և անիծելով։ Ասեմ, որ չեմ նեղվում խոսքերից, բայց հանուն արդարության ներկայացնեմ իրավիճակը։
Այո, որոշակի ժամանակահատվածից սկսած ամեն ամիս ստացել եմ 152.000 դր պարգևավճար(որը մամուլում ներկայացվում է 500000) և բոլորն էլ շատ լավ գիտեն իմ գործունեության ծավալները և հնարավոր բոլոր ճանապարհներով մարդկանց ձեռք մեկնելն ու հասնելը թե ֆիզիկապես, թե ֆինանսապես։
 

Երբեք 152 հազար դրամը չի ծածկել անգամ իմ այցերը մարզեր, քանի որ ամսվա կեսն անցկացնում եմ մարզերում, գյուղերում և տեղում ծանոթանում եմ գյուղացիների խնդիրներին, որոնք տեսանելի են իմ պարբերական բարձրացող հարցերով և առաջարկվող լուծումներով։ Ասեմ, որ այս նպատակին ծառայում է նաև աշխատավարձիս որոշ հատված , որը կողմնակի եկամուտներ չունենալուս պատճառով դժվարացնում է սովորական անձնական հարցերի լուծումը։ 

Չեմ դժգոհում առհասարակ պարգևավճար չստանալուց, բայց տրամաբանական է, որ միշտ չէ որ կկարողանամ ֆիզիկապես ներկա գտնվել կարիքավորի կողքին` ծանոթանալու խնդիրներին և գտնելու ճանապարհը խնդիրների լուծման։ Այո, վստահ եմ, որ գրառումիցս հետո շատերը հասկանալու են ասածս, շատերը փորձելու են ավելի խիստ լուտանքներ թափել, շատերը քննադատելու են, բայց քանի որ ազնվությունն ինձ համար առաջնահերթություն է, պարզապես չկարողացա կրկին արդիական դարձած այս հարցին չանդրադառնալ։ Առանց առարկության եմ հրաժարվել և սիրով այսուհետ էլ կհրաժարվեմ պարգևավճարից, քանի որ իր չափը և բարձրացող աղմուկի ծավալը իրար հետ չհամընկնող է։ Բայց ինձ պետք կգա ծառայողական մեքենա, որպեսզի ես շարունակեմ աշխատել այն ծավալով, որը պլանավորել եմ։ Վստահ եմ, սրանից էլ եք նեղվելու` համարելով «մեծ ախորժակ» , բայց հավատացե՛ք, օրը 20 ժամ եմ աշխատում և այդ ամենում ներ եմ դնում ոչ միայն անձնային հմտություններս ու կարողություններս, այլ նաև աշխատավարձս ։ Ես այս ամիս հանգիստ եմ ապրում, քանի որ պարգևավճար չեմ ստացել, հաջորդիվ էլ եմ ապրելու, քանի որ չեմ ստանալու, բայց որքան եմ կարողանալու լինել կարիքավորի կողքին, դա թույլ է տալու միայն աշխատավարձս։
Ինչևէ, չեմ գրել քանի որ նեղվում եմ, գրել եմ, քանի որ հասկանում եմ, որ շատերը չեն հասկանում իմ ուսուցիչ եղած ժամանակի օրենքով պատասխանատվությունը և պատգամավոր եղախ ժամանակի պատասխանատվությանն ու պարտավորության ծավալի տարբերությունը, այն ժամանակ օրենքով ունեի պարտավորություն մեկ դպրոցի որոշակի թվով աշակերտների հանդեպ, այսօր...
Գյուղ է եղել, որ մեկ տարվա մեջ 3 անգամ գնացել եմ խնդիրներից դրդված, բայց ամեն անգամ դիմավորել են նույն արտահայտությամբ «ընտրությունից ընտրություն եք գալիս »։ Սա էլ եմ հասկանում, որ ավելի հաճախ են ուզում ինձ տեսնել, երբեմն կատակով անգամ ասում եմ «Ձեռքերդ հնար լինի, ինձ կտանեք ձեր տանը կպահեք, մենակ թե ամեն օր տեսնեք😁 »։
Քննադատե՛ք, դեմ չեմ, ես էլ եմ ժամանակին քննադատել, բայց եղեք կառուցողական, քանի որ ես այդպիսին եմ եղել։ Հիշեք, չեմ ունեցել բիզնեսներ, չունեմ այն և դժվար էլ այս ապրելակերպով վարկերս փակեմ, որոնք ունեի երեկ, ունեմ այսօր ու կունենամ վաղը։ Բայց հո հարցը դա չի, այլ խիղճս հանգիստ ապրենլ է։ Լավ եղեկ, պատրաստ եմ նաև ճանապարհային քարտեզս և բանկային քաշվածքս տրամադրել։
. Հարգանքով `առանց պարգևավճարի հանգիստ խղճով ապրող պատգամավոր 😊

Սոֆյա Հովսեփյան ՖԲ Գրառում պարգևավճարներ

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին