f

Անկախ

Պետք է սկսել կրթությունից․ գիտությունը զարգացնելու առաջարկներ գիտնականից


 Հայաստանում գիտության ոլորտի  առաջնային խնդիրը կրթական ոլորտի թերություններն են, կարծում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրատեղեկատվության լաբորատորիայի վարիչ, ԵՊՀ դասախոս,  տ․գ․թ․ Ալեքսանդր Առաքելյանը։ «Ուսանողների և դասախոսների համար կրթական միջավայրը գնալով կորցնում է գրավչությունը»,- ասում է նա՝ հավելելով, որ պատճառը  տարիների ընթացքում կուտակված մանր  խնդիրներն են, որոնք այժմ մի մեծ հիմնախնդիր են դարձել։

«Հատկապես բնական գիտությունների ասպարեզն  ուսանողների համար ընդհանրապես անհետաքրքիր է դարձել և զգալի մասն ընդունվում է միայն վերջում դիպլոմ ստանալու համար։ Այստեղ հիմնականում գալիս են դիպլոմի համար»,-  ասում է Առաքելյանը՝ նշելով, որ պատճառը այդ ոլորտում ապագա չտեսնելն է։  «Շատերը գիտության դժվարին ճանապարհը չեն ընտրում, որովհետև այստեղ միանգամից բարձր եկամուտ կամ մշտապես ապահով կյանք չես կարող ակնկալել, պետք է շատ աշխատես, որ հասնես մի մակարդակի, որը քեզ թույլ կտա գիտությունը դիտարկել որպես ապրուստի հիմնական միջոց»,- ասում է նա։

Առաքելյանը կարևորում է ընթացիկ տարում գիտության ֆինանսավորման, հետևաբար նաև աշխատավարձերի բարձրացումը։ Բայց նաև նշում է, որ պետք են հաջորդող  շարունակական քայլեր, որպեսզի ինչ-որ պահի կադրերի պակասի խնդրի առջև չկանգնենք։

 «Պրոբլեմներ ունենք նաև  դասախոսական կազմի տեսանկյունից։ Դասախոսի աշխատանքն էլ շատ մասնագետների համար գրավիչ չէ։ Հիմա, եթե նայենք տարիքային կտրվածքին, հիմնականում ավագ սերունդն է  և երիտասարդները, որոնք իրենց կարիերայի սկզբում են»,- ասում է նա։

Առաքելյանն իր օրինակով է նշում, թե որպես երիտասարդ գիտնական ժամանակին ինչ խոչընդոտներ է հաղթահարել և ինչպես է կարողացել մնալ գիտության ոլորտում։

«Աշխատում եմ միջազգային  կազմակերպությունում, գիտական ոլորտում և դասավանդում եմ, այսինքն թեմատիկորեն միմյանց հետ կապված  3 հիմնական գործունեություն ունեմ, ինչն  ինձ թույլ է տալիս դուրս չգալ գիտությունից»,- ասում է նա։ Հիշում է՝ 4-րդ կուրսում, երբ աշխատանքի էր անցել այն լաբորատորիայում, որը հիմա ղեկավարում է, շատ անհստակություններ կային․ վստահ չէր, թե որքանով է կարևոր իր արած աշխատանքը, վարձատրությունն էլ այն ժամանակ շատ ավելի սիմվոլիկ էր։ Բայց իր գիտական ղեկավարի շնորհիվ շուտով հասկացավ՝ աշխատանքը, որը սիրով և նվիրվածությամբ ես կատարում, ի վերջո արդյունք կունենա։

 Առաքելյանի կարծիքով՝ թե բուհերի, թե պետության մակարդակով պետք է ցույց տալ երիտասարդներին, թե որքան կարևոր են բնագիտական մասնագիտությունները և երիտասարդներն ինչ կարևոր դերակատարում կարող են ունենալ պետության զարգացման գործում՝ այդ մասնագիտությունն ընտրելով։ «Պետք է ցույց տալ, որ հետագայում կարող են ընդգրկվել պետական աշխատանքներում, որ գիտությունը միայն հոդվածներ գրելը չէ, այլ այդպիսով կարող ես պետության համար կարևոր խնդիրներ լուծել և համապատասխան վարձատրություն ստանալ»,- ասում է նա։

 Առաքելյանը նաև նշում է՝ ճիշտ է, մասնագիտության գրավչությունը առաջին հերթին ֆինանսական բաղադրիչը չի որոշում, բայց այն ևս կարևոր է․ հենց ֆինանսների պատճառով է հիմնական արտահոսքը լինում։ «Օրինակ, իմ կուրսեցիներից, ովքեր աշխարհագրության  ֆակուլտետում էին սովորում, 60-ից մոտ հինգն են մասնագիտությամբ աշխատում, բայց չեմ կարող ասել, որ մյուսները  չէին սիրում իրենց մասնագիտությունը»,- ասում է նա։

 Խոսելով գիտության ֆինանսավորման ավելացման մասին՝ ասում է, որ ներկա փուլում դա կնպաստի, որ այն գիտնականները, որոնք գիտությունից հեռանալու որոշման ճանապարհին էին, մտափոխվեն։ «Սա  կարող է նրանց ազդակներ տալ առ այն, որ պետությունն  սկսել է կարևորել գիտությունը և արժի շարունակել գիտությամբ զբաղվել»,- ասում է նա՝ հավելելով, որ ֆինանսավորման բարձրացումից զատ կարևոր է նաև գիտաշխատողների ինտեգրումը հասարակությունում, որպեսզի գիտնականն իրեն ու իր աշխատանքը կարևորված ու գնահատված զգա։

 Անդրադառնալով հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ գիտությունը Հայաստանի զարգացման գործում՝ Առաքելյանն ասում է, որ հարցի պատասխանը տվել է հենց 44-օրյա պատերազմը։

«Գիտությունը պետք է լինի  կիրառելի և ինտեգրված պետության կառավարման մեջ։ Մենք մեր ցավոտ օրինակով տեսանք, թե ինչքան բացեր ունենք, և տեսանք, թե թշնամու դեպքում հակառակ  մոտեցումն ինչքան մեծ առավելություններ է տալիս»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է ոչ միայն զարգանալու, այլ նաև որպես պետություն գոյությունն  ապահովելու համար։ «Կարծում եմ՝ դրա համար  գիտական պոտենցիալ ունենք։ Մենք պետք է կարողանանք  կրթություն-գիտություն-պետություն շղթան ճիշտ ձևով կազմակերպել, հասկանանք՝ շղթայի յուրաքանչյուր կողմից ինչ ենք ակնկալում և նրանցից յուրաքանչյուրը ոնց ենք զարգացնում՝ սկսելով կրթությունից»,- ասում է Առաքելյանը։

 Նա նշում է՝ հաշվի առնելով մինչ այս եղած ֆինանսավորումն ու գիտությամբ զբաղվելու պայմանները՝ Հայաստանն ունի զարգացած գիտություն հատկապես բնական գիտությունների ասպարեզում։

«Ունենք բավականին շատ հրապարակումներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, ունենք միջազգային համագործակցություններ, որտեղ հայկական կողմը միշտ լավ է ներկայանում՝ չզիջելով զարգացած երկրներին»,- ասում է նա՝ հավելելով, որ այն, ինչ ունենք, անհատների էնտուզիազմի և նվիրվածության շնորհիվ է։ Բայց այսպես երկար չի կարող շարունակվել,  ունեցածը պահպանելու և զարգացնելու համար պետք է  համակարգային մոտեցում ցուցաբերվի և շարունակվի  կրթություն-գիտություն-պետություն կապի զարգացումը, գիտությունն էլ պետք է գրավիչ դառնա նոր սերնդի համար, որպեսզի հնարավոր լինի ապահովել համակարգի շարունակականությունը։

Շատ կարևոր է նաև գիտության ոլորտում լավ մենեջերների առկայությունը, ովքեր ունակ կլինեն ճիշտ ձևակերպել խնդիրները, գտնել համագործակցության եզրեր և կազմակերպել թիմային աշխատանք։

 

 

գիտության ֆինանսավորում գիտություն խմբագրի ընտրանի Ալեքսանդր Առաքելյան բնագիտական առարկաներ բուհ բարձրագույն կրթություն կրթության որակ գիտության զարգացում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին