14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է թենիսի Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող։
ՀՀ ԿԳՄՍՆ կայքի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի մարզիկի նկատմամբ, իսկ եզրափակչում 4։6, 6։2, 6։1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մրցակցին։
Զուգախաղում Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը:
Թուրքիայում են գտնվում նաև Հայաստանի մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են «Թենիս Եվրոպայի» կազմակերպած ուսումնամարզական հավաքին:
Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է: