f

Անկախ

«Փաստ». Ի վերջո, ինչո՞ւ հեռացավ Արտակ Դավթյանը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին պաշտոնից ազատվեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, և չնայած տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և աշխարհաքաղաքական էսկալացիոն գործընթացներին, ՀՀ զինված ուժերը փաստացի չունեն ղեկավար և «բավարարվում» են գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարով։ Ի դեպ, իշխանությունների կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պարզաբանում ու մեկնաբանություն չտրվեց, թե ինչու հանկարծ պաշտոնից ազատվեց Դավթյանը: Այս օրերին տարբեր տեղեկություններ են տարածվում պատճառների մասին, ի մասնավորի նշվում է, թե զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ են պաշտոնանկ արել:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իրականում Արտակ Դավթյանն ինքն է հրաժարական տվել, ավելին, իր մտերիմ շրջապատում ասել է, որ նման պայմաններում այլևս չի ցանկացել աշխատել, այդ իսկ պատճառով էլ հեռացել է։ Նա նաև ընդգծել է, որ երկրորդ անգամ ԳՇ պետի պարտականությունները ստանձնելիս Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք վերջինիս կողմից խախտվել են՝ հերթական անգամ անիմաստ թիրախավորելով բարձրաստիճան զինվորականությանն ու ընդհանրապես բանակը։ Ըստ նույն աղբյուրի, Դավթյանը քաղաքական ղեկավարության հետ բավական սուր և կոշտ զրույց է ունեցել հրաժարականից առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արտակ Դավթյան հրաժարական Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին