Գիտեք, որ ես ռուսամետ կամ արևմտամետ չեմ և իրավիճակները փորձում եմ գնահատել իրատեսական ու օբյեկտիվ:
Հիմա հարցս ուղղում եմ ԱՄՆ-ի նախագահ Ջոն ԿՐՏՍԵՐ Բայդենին, Բրիտանիայի վարչապետ, գզգզված, էքսցենտրիկ ու թուրքական արմատներով Բորիս Ջոնսոնին, ուկրաինական մեծ համայնք ունեցող Կանադայի, Հայաստանի դրոշով գուլպաներ հագնող Թրյուդոին ՝ գուցե հռետորական, քանի որ գրառումս հայերեն է:
Եթե ՌԴ նախագահը ռազմական հանցագործ է, Ռուսաստանը և իր քաղաքացիները տառապում են զանազան սանկցիաներից ու ազատության, մարդու իրավունքների խախտումով սահմանափակումներից, ապա ով է ադրբեջանցի թուրք Ալիևը, նա «պուպուշ և պուշիստի լիֆտյորչի՞կ է», նա ռազմական հանցագո՞րծ չէ... Նա և Էրդողանը, տաս հազարից ավել հայազգի զոհերի, վիրավորների, խեղանդամվածների ու սիրիացի ահաբեկիչների ձեռքով Արցախի խաղաղ բնակիչներին ոչնչացնելու, պատերազմ սանձազերծելու հեղինա՞կը չեն:
Իսկ ինչու՞ չեք նույն կերպ արձագանքում և սանկցիաներով խեղդում նրանց...
Որովհետև երկերեսանի եք ու երկակի ստանդարտներով առաջնորդվող, որովհետև անազնիվ եք ու ոչ օբյեկտիվ, որովհետև դուք ինքներդ եք այդպիսին:
Հիշեցնեմ Նագասակին, Հիրոսիման, Վիետնամը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Բելգրադի ռմբահարումը և մնացյալ ձեր, ձեր նախորդների գործած բոլոր չարիքները...
Մի հնարովի, ֆեյք պատմությամբ, ուկրաինացի բանդերական նացիստների հսկողության տակ գտնվող ծննդատան կեղծ ռմբահարումը համարում եք ցեղասպանություն, իսկ չեք ճանաչում հայերի ցեղասպանությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դուք բոլորդ արժեք իրար և նույն սանդվի կտավն եք...