f

Անկախ

Դե-մարազմատիզացիա. Վահե Հովհաննիսյան


Երբ մի օր Հայաստանում սկսվի պետության վերականգնման «սպեցօպերացիան», այն վստահաբար կարող է կոչվել Դե-մարազմատիզացիա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա չի սահմանափակվում միայն գործող իշխանություններով կամ որևէ կոնկրետ սոցիալական շերտով։ Հիմքում լուրջ պրոբլեմ է՝ պետական մտածողության բացակայությունը կամ աղավաղված ընկալումը։ Երկիրը համատարած մարազմի մեջ է։ Պետություն, որը կանգնած է լինել-չլինելու սահմանին, ժողովուրդ, որը չի հասկանում սա և իր դռանը կանգնած մյուս մահացու ռիսկերը, և քրոմոսոմային մակարդակով հանրային անտարբերություն՝ սեփական անվտանգության և արցախահայության ճակատագրի հանդեպ։

 

 

Գործող իշխանության որակը՝ դիսկոտեկից մինչև Կրեմլ մեկ քայլով հասածների հանրույթը, փաթեթավորված գավառական կոսմոպոլիտիզմով, հանգեցրեց ազգային աղետի։

1-2 օր առաջ Աժ-ում Արցախի հարցով լսումներ էին՝ առանց իշխանության ներկայացուցիչների։ Ընդամենը մի քանի լուրջ ելույթ, իսկ ընդհանուր՝ ծայրահեղ տխուր, վախեցնող պատկեր։ Հավաքված էր հակաիշխանական արեալը՝ այն, ինչը հասարակության համար պետք է դառնար իշխանության այլընտրանքը։

Բայց պատկերը Չպետությունն էր. տպավորություն էր, որ այդ դահլիճում 90-ականներն էին։ Քաղաքական մտածողության որակը 90-ականների էր, կարծես թե չի եղել դրանից հետո պետության 25 տարվա ընթացք, 25 տարվա բանակցային պրոցես, չի եղել Քի Վեսթ,  Մադրիդ, Կազան, չէր եղել Մինսկի խումբ, չի եղել պատերազմ ու չկան այսօրվա իրողությունները։ Մնում էր վերջում բոլորով հայրենասիրական երգեր երգեին։

Հաջորդ օրը ԱԺ-ում նույն թեմայով նիստ էր՝ քննարկումներ, իրար «ներկա և նախկին դավաճաններ» ասելու ներկայացում։ Պե՞տք էր դա, ստեղծված վիճակում կա՞ր դրա կարիքը։ Լավ, խոսեցիք, լայքեր ապահովեցիք, բա հետո՞։ ԱԺ դահլիճից դուրս կա իրական կյանք, իրական թշնամի, իրական դաշնակից, իրական վտանգներ։ Այս բոլորը հաշվի առնվո՞ւմ է։ Եվ ընդհանրապես, զգայուն թեմայով փակ նիստերի բովանդակությունը մի ժամ հետո հայտնվում է մամուլում. այդ լրջությա՞մբ ենք մենք վերաբերվում մեր ամենակարևոր հարցերին։

Սա խոսում է պետականության խոր և դինամիկ դեգրադացիայի  մասին։ Մեր պետությունը կորցնում է բովանդակությունը։

Կիրառական տեսակետից ոչիշխանական արեալը իր չասելիքով երբեմն լեգիտիմացնում է գործող իշխանությանը, և դա աշխատում է թե´ ներսի իներտ զանգվածի հետ, թե´ արտաքին խաղացողների։

Ոչիշխանությունը մոտ 1 միլիոն մարդու բան չի ասում, և Նիկոլի ու Արարատ Միրզոյանի ասածները ավելի «շահեկան» են դառնում։ Եվ, մեծապես, գուցե հենց սա´ է համաժողովրդական պասիվության և անտարբերության հիմքում։

Այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ինստիտուտ, որը հետևում է մեր վտանգներին, մեր ռիսկերին։ Ի դեպ, հակառակորդը  օպերատիվ փոխում է իր խնդիրները, դրանց առաջնահերթությունները՝ կախված ուկրաինական պատերազմի ընթացքից։ Օրինակ՝ Սյունիքի միջանցքից սահուն անցում կատարեց «Արցախի խժռմանը», որովհետև ֆիքսեց, որ միջազգային կոնյունկտուրան այս պահին դրա համար ավելի նպաստավոր է։ Իսկ Հայաստանում չկա նույնիսկ այդ պատերազմի ինստիտուցիոնալ ընկալումը։

Կառավարության դահլիճից երեկ և վաղուց հուսահատ անօգնականություն էր հորդում։ Ժամեր անց ադրբեջանական բանակը սկսեց գործողություններ Արցախում։

Իշխանության բարձրաստիճան պաշտոնյան ասում է. «մենք պետք է սովորենք  գազատարը փակ վիճակում նաև ապրել» ու հիշեցնում, որ 90-ականներին էլ է այդպես եղել։ Այո, եղել է, ուրեմն մոռանա՞նք, որ դրանից հետո 25 տարի եղել են գազով, լույսով ապահով, անվտանգ Արցախ ու Հայաստան։

Ժամանակ չկա, բայց մենք դանդաղում ենք

Իշխանությունը ասելիքը չունի։ Խոր հուսահատության մեջ է, դա անզեն աչքով երևում է. իշխանության հաջորդ օրվա ասելիքը և ինտոնացիան արմատապես տարբերվում են նախորդ օրվա ասածից կամ լռությունից։ Նման վիճակը սովորաբար բերում է նոր կորուստների։

Իսկ ի՞նչ կա դիմացը. ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ, ովքեր ամեն ինչ հասկանում են, իրավիճակը պատկերացնում են խորությամբ, բայց ընդհանուր համակարգը կազմաքանդված է։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Քաղաքացին զանգվածաբար օտարանում է պետությունից, իշխանությունը պետությունն ընկալում է որպես իշխանություն պահելու միջոց միայն։ Այս պայմաններում ոչիշխանական նոր ձևաչափերի ստեղծումը և ձևակերպված գրագետ բովանդակությունը դառնում է ծայրահեղ առաջնահերթություն։ Բայց ժամանակը քիչ է, իսկ մենք դանդաղում ենք։ Ժամանակն է, որ ոչիշխանական համակարգերի լուրջ անհատներն անկեղծ հարցադրումներ անեն՝ ինչո՞ւ ենք դանդաղում,  ո՞վ կամ ի՞նչն է արգելակում՝ վերակազմավորվելու և  գրագետ բովանդակությամբ միավոր դառնալու համար։ Չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ընդդիմադիր ձևաչափերը չեն կարողանում անհրաժեշտ կոնսոլիդացիա ապահովել։

Եթե շարունակենք դանդաղել, ապա հաջորդ փուլում մեզ ասելու են՝  «Մենք պետք է սովորենք առանց Արցախ ապրելու», իսկ կարճ ժամանակ հետո՝ «Մենք պետք է սովորենք ապրել առանց պետություն»։ Ու էլի կլինի ինչ-որ իշխանություն, ինչ-որ ընդդիմություն, ինչ-որ դաշինքներ ու լսումներ։ Սա՞ է մեր ուզածը։

Ակնհայտ է, որ փակ սենյակներում, այդ թվում՝ դրսի հետ աշխատող կաբինետներում, կայացվում են որոշումներ, որոնց որակը և հետևանքներն ազդելու են բոլորիս վրա, և որոնց վրա որևէ մեկս ազդեցություն չունի։

Իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Ոչ մի հեշտ լուծում չկա։ Միակ ռեսուրսը հայկական է։ Ուրեմն պետք է գնալ դրա արագ կազմակերպման ճանապարհով։

Միկրոմակարդակում քաղաքացին է մտահոգ է, բայց դա չի վերածվում մտահոգ հանրության։ Համատարած մարազմը պետք է կանգնեցնել, որ հետո հասկանանք անելիքը։

Հայաստանի Դե-մարազմատիզացիայի պրոցեսը պետք է սկսվի հանրության 2 տոկոսի կազմակերպմամբ, որը կակտիվացնի 200 հազար մարդու։ Մնացածը դիտորդի կարգավիճակ է՝ Արցախի կորստի և պետության փլուզման։

Վահե Հովհաննիսյան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին