f

Անկախ

Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. 168.am (լուսանկարներ)


Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին Կառավարական ամառանոցում միջոցառում էր կազմակերպել, հյուրընկալել պատերազմում զոհված տղաների մայրերին, կանանց, քույրերին։

168.am-ը գրում է, որ տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դարձել, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանից, մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը և այլք։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառման մասնակից զոհվածների հարազատները ներկայացել են անձնագրերով, իսկ բջջային հեռախոսները հանձնել են անցագրային կետում:

 

Միջոցառմանը մասնակցած կանանցից մեկը, որ Արարատի մարզից հատուկ եկել էր Աննա Հակոբյանի հետ հանդիպելու և իր խնդիրը ներկայացնելու, 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ մի քանի հոգով առանձին նստել են մի անկյունում, որևէ հյուրասիրությունից չեն օգտվել, սպասել են ժամը լրանա, որ ավտոբուսով կրկին վերադառնան Արարատ։ Նա դժգոհել է, որ չնայած հյուրընկալել էին միայն իգական սեռի ներկայացուցիչներին՝ մայրեր, տատիկներ, քույրեր, այրիներ և երեխաներ, որ ոչ մի զոհվածի եղբայր, հայր կամ պապիկ չկար, ամբողջ տարածքը հսկում էին անվտանգության աշխատակիցները։

«Ամբողջ միջոցառման ընթացքում տարածքում, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանի կողքին, անվտանգության աշխատակիցներն էին։ Նրանից մեկն էլ՝ կին թիկնապահը, ամբողջ ընթացքում նրա կողքից չհեռացավ։ Աննա Հակոբյանը թիկնապահի հետ էր մոտենում մայրերին, թե ինչի՞ց կամ ումի՞ց էր վախենում, չգիտեմ․․․ Մի բան էլ ասեմ, բացի զոհվածների մայրերից, այնտեղ այլ մարդիկ էլ կային, որ որդի չեն կորցրել: Կարևորը՝ ես իմ ուզածին հասա, ինչ պետք էր՝ փոխանցեցի, մնացած երաժշտություն, ֆուրշետ և այլն ինձ հետաքրքիր չէր»,- աղբյուրի հետ զրույցում ասել է նա:

 

լուսանկար խմբագրի ընտրանի Աննա Հակոբյան Հայաստան Զոհվածների ծնողներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին