f

Անկախ

Սլավիկ Գալստյան․ «Պետք է զգանք, որ պետությունը կանգնած է մեր կողքին»


Հունգարիայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզիկը 3:1 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Զոիդձեին՝ դառնալով Եվրոպայի կրկնակի մրցանակակիր: 
Անկախի հետ զրույցում Սլավիկը կիսվում է տպավորություններով, միևնույն ժամանակ խոսում ոչ բավարար ֆինանսավորման պատճառով մարզիկների առջև ծառացած խնդիրների մասին։ 


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Լավ նախապատրաստական շրջան  եմ անցել՝ մարզումներով հագեցած, ինչն իր արդյունքը տվեց։ Լավ մազավիճակով, մարտական տրամադրված մեկնեցի մրցավայր։ Հավաքականի տղաներով տրամադրվել էինք՝ հաղթանակներ տոնելու։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների ու ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Հունգարիայում ամեն բան լավ էր կազմակերպված։ Նշեմ, որ բավական լավ գոտեմարտեր անցկացրի, մրցակիցներս ուժեղ և պատրաստված մարզիկներ էին։ Կարող էի անել ավելին, ցավոք, մեկ բացթողումը խանգարեց։ Հունգարացի Կրիստիան Վանցային զիջեցի  2։4 հաշվով, չհաջողվեց հանդես գալ եզրափակչում, պայքարեցի բրոնզե մեդալի համար։


-Եվրոպայի կրկնակի բորնզե մեդալակիր եք, ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Յուրաքանչյուր հաղթանակ ու ձեռքբերում կարևոր է մարզիկի համար։ Այս մեդալն ինձ տվեց նոր ուժ ՝ արդեն իսկ պայքարելու միայն ու միայն ոսկու համար։ Անելու  եմ ամեն բան՝ նպատակիս հասնելու։ Իսկ նպատակին հասնելու  համար հարկավոր է կամք, աշխատասիրություն, և, ամենակարևորը, հավատ։


- Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում հատկապես այս դժվար ժամանկահատվածում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
-Մեծ է պատասխանատվությունը, բայց դա պատիվ է մեզ համար։ Ես և ընկերներս ամեն բան անում ենք, ջանք ու եռանդ չենք խնայում, որ մեր եռագույնն ամենաբարձր կետերում ծածանվի։ 


-Եվրոպայի առաջնությունից հետո մարզիկներն ու մարզիչները բարձրաձայնեցին ֆինանսական խնդիրների մասին։
-Ամեն բան անում ենք, ցույց տալով աշխարհին, որ ուժեղ ենք, անկոտրում։ Ցանկալի կլինի, որ պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն մարզիկների խնդիրներին, լուծումներ տան, շատ կարևոր է, որ մենք  միայնակ չլինենք և զգանք, որ պետությունը կանգնած է մեր կողքին, պատրաստ է թև ու թիկլունք լինելու, աջակցելու։ 
Ցավոք, այս անտարբեր վերաբերմունքը հիասթափեցնում է մարզիկներին։ Կոպիտ օրինակ բերեմ, եթե թողնենք-հեռանանք, այլ պետություն ներկայացնենք, ամենավատ բաները կխոսեն ու կվարկաբեկեն՝ չփորձելով անգամ հասկանալ պատճառները՝ կասեն, թե չենք սիրում մեր հայրենիքը։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Կողային ոսկրերի վնասվածք ունեմ, պետք է բուժեմ, որից հետո միայն կվերսկսեմ մարզումներս։ Տարվա ընթացքում կլինեն մրցաշարեր, պետք է ամեն ինչ անեմ, որ  լիարժեք պատրաստ լինեմ միջազգային ստուգատեսերին և ինձ լավագույն կողմերով դրսևորեմ։
 

Եվրոպայի առաջնություն Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ Սլավիկ Գալստյան բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին