f

Անկախ

Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելություն. ԲԴԽ


Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելություն Երևան քաղաքի դատարաններում (թեկնածուների ընտրությունը իրականացվում է Երևան քաղաքում բնակվող քաղաքացիներից) դատական կարգադրիչի թափուր պաշտոնների համալրման համար:

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում են Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները, մասնավորապես

1. Դատական կարգադրիչների ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

ա) համապատասխանում է սույն օրենքով սահմանված տարիքային սահմանափակումների պահանջներին, և դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել: Դիմելու պահին 30 տարեկանը լրացած չլինելու պահանջը չի տարածվում զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության ծառայողների (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողների) վրա.

բ) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

գ) տիրապետում է հայերենին.

դ) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով և առողջական վիճակով կարող է կատարել դատական կարգադրիչի պարտականությունները:

2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

Ավելի մանրամասն ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151482… հղմամբ:

Ձեր կենսագրական տվյալները կարող եք ուղարկել հետևյալ էլ-փոստերին՝ [email protected] , [email protected] հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-511-738, 010-511-719

Բարձրագույն դատական խորհուրդ Դատական դեպարտամնետ ընդունելություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին