f

Անկախ

Դատապարտում ենք ներկայիս իշխանությունների բռնած թուրքամետ ուղին. հայտարարություն


Ի պատասխան խաղաղության օրակարգին
Մենք՝ Ճառագայթ  ձախ խմբակցությունը, դատապարտում ենք ներկայիս իշխանությունների բռնած թուրքամետ ուղին, որը ոտնահարում է արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև վտանգի տակ դնում Արցախի և Հայաստանի հանրապետության բնակչության կյանքը և բարօրությունը։ 
Լինելով խաղաղության ջատագով՝ մենք հասկանում ենք, որ լիարժեք խաղաղություն հնարավոր չէ առանց պատմական արդարության վերականգնման։ Ներկայիս պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն պատրաստակամ չեն ճանաչելու հայ, եզդի, ասորի և այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այլև պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկնել իրենց հանցանքը։ Հետևաբար, այս պայմաններում արժանապատիվ խաղաղության միակ ճանապարհն այն պարտադրելն է, ոչ թե մուրալը։
Հայաստանում գործող զանազան իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք խաղաղության քարոզ են անում, իրականում չեն ներկայացնում հայ, եզդի, ասորի և թուրքերից տուժած այլ ժողովուրդների շահերը։ Ֆինանսավորվելով արևմտյան ֆոնդերից՝ իրավապաշտպանների, ֆեմինիստների և ձախերի անվան տակ նրանք սպասարկում են արևմտյան կապիտալի շահերին, որի մաս է կազմում Թուրքիան։ Ցուցաբերելով խիստ ընտրողական մարդասիրություն՝ նրանք կարծես չեն նկատում ներկայիս իշխանությունների հրահանգով ոստիկանական ամենաթողությունը, կատարված բռնությունները և ընդդիմության ներկայացուցիչների (այդ թվում՝ միայնակ մայր Էմմա Սարգսյանի) ապօրինի ձերբակալությունները։ 
2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկում Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի բնակչությանը, ինչն անարձագանք է մնում իրենց իրավապաշտպան հռչակած կազմակերպությունների կողմից։ 
Ավելին՝ Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց ցեղասպանական նպատակները։ Մասնավորապես, Ալիևի հայտարարությունը, որ հայերը չպետք է հինգ միլիոնի հասնեն, Չավուշօղլուի՝ գորշ գայլերի նշանը ցույց տալը, Էրդողանի՝ Էնվեր փաշա ոգեկոչելը, գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգելով սպանելը, գազատարի անջատելը և այլն։ 
Այսպիսով, խաղաղության օրակարգը ձեռնտու է միայն Թուրքիայի և Ադրբեջանի կայսերապաշտական նպատակներին, որպեսզի առանց դիմադրության վերջնականապես հայաթափեն Արցախի ու Հայաստանի հանրապետությունները։ Այս օրակարգը չի բխում հայերի, եզդիների, ասորիների և այլ ազգային փոքրամասնությունների շահերից։ 
Ներկայիս իշխանությունները նաև ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունեն, քանի որ ի թիվս այլ հակաժողովրդավար քայլերի, այսօր բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, իրենց անցկացրած օրենքներով ճնշում են ազատ խոսքը և փորձում են ապօրինի ձևերով ազդել ՏԻՄ ընտրությունների և դատարանների վրա։ Այս ամենը նույնպես աննկատ է անցնում իրավապաշտպան և ժողովրդավարության ջատագով կազմակերպությունների համար։
Հաշվի առնելով վերը նշյալը՝ հայտարարում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, ինչպես նաև ՀՀ-ում գործող արևմտյան ֆոնդերից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները չեն ներկայացնում Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերը, սպասարկում են անարդարությանը նրանց նկատմամբ։ Հետևաբար, մեր աջակցությունն ենք հայտնում դիմադրության շարժմանը և զորակցում ենք թուրքական ծավալապաշտության դեմ պայքարող քաղբանտարկյալներին։ 
Դիմադրության շարժմանը կոչ ենք անում անդրադառնալ նաև սոցիալական հարցերին և սոցիալական արդարության օրակարգ առաջ քաշել։ Արժանապատվության վերականգնումը ոչ միայն «առանց թուրքի Հայաստանով» է հնարավոր, այլև անվճար ու որակյալ բուժօգնությամբ ու կրթությամբ, ապահով ծերությամբ ու մայրությամբ, աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ։  
Մենք վստահ ենք, որ արդար, ընկերվարական և ժողովրդավար Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր հայ և ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կարող է բարեկեցիկ ապրել, արարել և պաշտպանել իր երկրի սահմանները, օտարերկրյա շահերին սպասարկող ուժերն իշխանությունը զավթել չեն կարողանա։
Ճառագայթ ձախ խմբակցություն
Եվա Հակոբյան
Սօսէ Յովսէփեան
Անի-Ծովինար Վանեցյան
Բյուրակն Իշխանյան

քաղաքական

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին