f

Անկախ

«Անդրանիկ Մակարյանը տղերքին հակագազով է կռվի տարել». Կովսականում 23 անհետ կորած եւ 12 զոհվածների գործը դատարանում է


ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քրեական գործը քննվելու է Սիսիանի նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։

Մեղադրյալի կարգավիճակում հայտնված բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Սակայն զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք այս գործով ունեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, NEWS.am-ի հետ զրույցում պնդում են, որ Մակարյանը պետք է այդ դեպքից հետո չշարունակեր պաշտոնավարել։ Ծնողների խոսքով՝ Մակարյանը մեղավոր է եւ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

Տուժողի իրավահաջորդներն ասում են, որ գործը Սիսիանում չպետք է քննվի։ Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են բոլոր նիստերին ներկա գտնվել, սակայն այդքան ճանապարհ չեն կարող կտրել. միջնորդելու են, որպեսզի նիստերն անցկացվեն Արմավիր քաղաքում։

Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք եւ նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով։

NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի մայրը պնդեց, որ նախատեսվող պատիժն ամենաքիչն է.

«Քանի զոհված ու անհետ կորած զինծառայողներ ունենք, այնքան էլ պիտի Մակարյանի պատիժն ավելանա։ Առաջին իսկ օրվանից միտումնավոր ուղարկեցին, որ ցույց տան, թե կռվով է Կովսականը վերցվել, ոչ թե՝ «էստի համեցեք»–ով։ 62 զինծառայողից 22-ը «վերադարձել են», նրանք էլ պետք է պատասխան տան, որովհետեւ իրենք փախել են, դավաճաններ են։ Ունեցել ենք մեկ սերժանտ եւ մեկ սպա, որոնք ամբողջ կռվի ընթացքում 40-ից ավելի թշնամի են ոչնչացրել, եթե այնտեղ ամեն մեկը գոնե 6 ադրբեջանցի ոչնչացներ, ապա Կովսականը մեզ էր մնալու։ Բայց նրանք առաջին կրակից հետո վախկոտի պես դուրս են փախել։ Վկաներից մեկն էլ իր ցուցմունքում նշել է, որ նույն Արսեն Աբգարյանը 10-15 հոգի իր հետ վերցրել ու փախել է։ Նա անինքնասերի պես հիմա նստած է զորամասում ու շարունակում է պաշտոնավարել։ Շատ վկաների բերաններ փակում է՝ պաշտոններ խոստանալով»։

Անհետ կորած զինծառայողի մոր խոսքով՝ Անդրանիկ Մակարյանը զինծառայողներին օգնության հասնելու հնարավորություն է ունեցել, բայց նահանջի հրաման է տվել.

«Իր հետ եղած տղաները պատմել են, որ կարող էր օգնել, անգամ իրեն ասել են՝ եկեք, կրակը շեղենք մեր կողմ, թող տղերքը դիրքավորվեն, բայց վիժվածք Մակարյանն ասել է՝ նահանջ։ Բայց մինչեւ իր՝ նահանջի հրաման տալը, իրեն զանգ է եկել, ենթադրվում է, որ նա ինչ-որ մեկի խամաճիկն է, ինքն իր գլխի չի տվել նահանջի հրամանը, բայց մինչեւ օրս չի ասում՝ ով է տվել այդ հրամանը։ Երբ հանդիպել ենք իր հետ, ասում է՝ դե վրիպում է եղել, մենք էլ իրեն ասում ենք՝ կարող էինք մենք վրիպել, բայց դու իրավունք չունեիր վրիպելու։ Շտաբի պետն ասել է՝ այս տղերքը քիմիկ են, իրենք կրակայինի հետ ի՞նչ գործ ունեն, ասել է՝ թող գնան, լավ էլ կկրակեն։ Տղերքը եղել են հակագազով. Մակարյանը հակագազով ու ամեն մեկին մեկական ավտոմատով պատերազմ է տարել։ Մենք այդտեղից բավականին շատ կոորդինատներ ունենք այն մասին, որ շատ տղերք գերեվարվել են։ Հենց առաջին վերադարձած գերին ասում է՝ այնտեղից ունենք 7 զոհ, իսկ հիմա ոչինչ չի խոսում, քանի որ ունենք այն իշխանությունը, որ նրանց բերաններն է փակում»։

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ այս գործում միայն Աբգարյանի եւ Մակարյանի ազգանունները չպետք է լինեին, կան անձինք, որոնք նույնպես իրենց բաժին մեղքն են ունեցել.

«Եղել է Ռաֆայել Փնջոյանը՝ Պաշտպանության նախարարությունից։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժողով է եղել, որին ներկա է եղել նաեւ Փնջոյանը, այդ ժամանակ ասվել է՝ անձնակազմը պիտի գնա Կիրի հանք, այնտեղ իջնի առաջին ոստիկանական պոստին, որտեղից էլ մեկ կիլոմետր քայլելով առաջ գնա ու դիրքավորվի։ Ռաֆայել Փնջոյանը երբ նստած է եղել ուղեկցող վարորդի կողքին, իմացել է, որ դա Կիրի հանքն է, այնքան տականք է եղել, որ չի ասել՝ դա է հանքը, այստեղ պիտի իջնեն տղաները, եւս 7 կիլոմետր գնացել եւ հասել են այն հատվածը, որտեղ Կովսականի դպրոցին արդեն Ադրբեջանի դրոշը ծածանվել է»։

Ծնողները նաեւ տեսել են տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողներն առանձնակի դաժանությամբ վարվել իրենց որդիների հետ. «Ադրբեջանցիները տեսանյութ տարածեցին Կովսականի դեպքերից։ Տեսանյությում երեւում է, թե ինչպես են մեր զոհված տղաների ոտքերից ավտոմեքենաներին կապած քաշում։ Մենք խոստանում ենք մեղավորների հետ վարվել այնպես, ինչպես մեր որդիների հետ վարվեցին ադրբեջանցիները։ Եթե այս ամենի մեջ մեղավորների ընտանիքները պետք է պատասխան տան, եթե ծնողը չհասցնի տալ։ Մենք մարտական ենք տրամադրված, որ գործը գլուխ հանենք»։

Ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։

Իրավահաջորդները դիմում են գրել Դատախազություն, որպեսզի դատական նիստերն ընթանան Արմավիրի նստավայրում. «Իբրեւ թե ժողովուրդը մի շատ լավ օրի է, մի հատ էլ ընկնի դատարանի դռները, այդքան ճանապարհ գնալը, այդքան ֆինանսական խնդիրները, հոգեբանական խնդիրները, գիշերով գնանք, առավոտ հասնենք, որ առավոտյան պարզվի մի տականք չի ներկայացել, նիստը հետաձգվում է։ Միտումնավոր է Սիսիանում նշանակվել, որ երկու անգամ ծնողները գնան, հետո հունից դուրս գան, թքեն այս ամենի վրա եւ այլեւս չգնան»։

Անդրադառնալով Անդրանիկ Մակարյանի՝ մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո էլ պաշտոնավարումը շարունակելուն, անհետ կորած զինծառայողի ծնողն ասաց. «Այդ ո՞վ չի պաշտոնավարում որ։ Նիկոլը եթե մարդ լիներ, միակ վիժվածքն է, որ մնացել է իր կողքը, իր կողքը չէր պահի, կասեր՝ վեշերդ հավաքի, փախի։ Բայց նա պահում է՝ քիչ է, մի հատ էլ պաշտոնի է պահում։ Մենք մեծ մասը թողնում ենք Աստծո հույսին, բայց ծնողներով կանենք այն, ինչը երբեք իրենք չեն պատկերացնում»։

Անդրանիկ Մակարյան քրեական գործ 44-օրյա պատերազմ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին