f

Անկախ

Մեզ փորձում են համոզել, որ այնքան թույլ ենք, որ ուզենանք էլ՝ ոչ մի բան չենք կարող անել. Դա սուտ է. Արման Աբովյան


Մեզ անընդհատ փորձում են համոզել, որ ինչ-որ մեկը մեր տեղը որոշել է և այլևս փոխելու հանրավորություն չկա, թե իշխանությունները ստիպված ինչ-որ քայլեր են անում, կամ մյուս կողմից էլ մեզ փորձում են համոզել, որ այնքան թույլ ենք, որ ուզենանք էլ՝ ոչ մի բան չենք կարող անել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյան և շեշտեց, որ այդ երկու թեզերն էլ սուտ են:

Անդրադառնալով բանակցությունների գաղտնիության երևույթին՝ նախկին պատգամավորը հայտարարեց, որ որքան էլ դառը լինի ճշմարտությունը, այն պետք է բարձրաձայնել և հասարակությանը տեղեկացնել դրա մասին, բայց փոխարենը ՀՀ ողջ փորձագիտական դաշտն իր վերլուծությունների համար փաստացի որևէ տվյալ չունի:

«Մենք ստիպված ենք ամերիկյան, եվրոպական, ռուսական, ցավով եմ ասում՝ թուրքական, ադրբեջանական աղբյուրներից սնվել, չնայած վերջին երկուսը մեր համար վստահելի աղբյուր չեն ու չեն կարող լինել: Դրսի այդ տեղեկատվությունների վրա վերլուծություններ ենք անում»,-հայտնեց Աբովյանը՝ արձանագրելով, որ իշխանություններից տեղեկատվություն չեն ստանում:

Հիշեցնելով, որ իշխանություններն անընդհատ կրկնում են, որ բաց են հասարակության առաջ՝ նախկին պատգամավորն առաջարկեց, որ այդ դեպքում նրանք թող ասեն, թե բանակցություններում ո՞րն է նրանց գիծը. «Դու պետք է ասես, թե բանակցություններում ինչ ես խոսում: Եթե գնում ես միայն լսելու, ապա այն արդեն բանակցություն չէ»,-ասաց բանախոսը և կարծիք հայտնեց, որ նույնիսկ իշխանությանը սատարողները տեղեկատվության անբավարարության խնդիր ունեն և չեն լռում այդ մասին:

«Իշխանություններն ասում են, մենք ամեն ինչ կանենք, որ լավ լինի: Բայց կենացային մակարդակի քաղաքականությունը և կոմունիկացվելը պետք է առհասարակ դուրս գա թե՛ քաղաքական միջավայրից, թե՛ հանրային ընկալման միջավայրից, որովհետև, եթե ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն գործընթացներին, ապա այն բերել ու բերելու է ներքին խորքային ցնցումների շատ պարզ պատճառով՝ այսօր երկրի և ազգի առաջ կանգնած է գոյաբանական խնդիր: Իշխանությունները մեզ ասում են՝ դուք մի մտածեք, մենք բոլորը կանենք և բոլորս կլինենք չաղ ու բախտավոր»,-հայտարարեց Արման Աբովյանը:

Հայաստան Արման Աբովյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին