f

Անկախ

Հայաստանում ի՞նչ մասնագետների  են «ձեռքից ձեռք փախցնելու» ապագայում


Ապագա Հայաստանում  գիտաշխատողների, մանկավարժների, գյուղատնտեսների ու ևս մի շարք մասնագետների դեֆիցիտ  ենք ունենալու․ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք մասնագիտություններով կամ դիմորդներ չկան, կամ այնքան քիչ են, որ անգամ անվճար տեղերը համալրված չեն։

ԳԹԿ տվյալների համաձայն՝ ըստ պահանջվածության առաջին հորիզոնականում ԵՊԲՀ բուժական գործ մասնագիտությունն է՝ 671 դիմորդով, հաջորդում են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 300, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետը 295, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 281 և ՀՊՏՀ ֆինանսների ֆակուլտետը 276 դիմորդներով։ Իսկ օրինակ, Սևանա լճի հիմնախնդիրն ունեցող Գեաղարքունիքի մարզային բուհում «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ դիմորդներ չկան, ողջ աշխարհը մտածում է պարենային անվտանգության ու գյուղատնտեսության զարգացման մասին, իսկ մեզ մոտ ագրարային մի շարք մասնագիտություններով դիմորդներ չկան, կառավարությունը նախատեսում է երկաթուղի կառուցել, բայց «Երկաթգծի շինարարություն» մասնագիտությամբ ևս դիմորդներ չկան։ Իսկ ահա մանկավարժական համալսարանում 754 դիմորդների զգալի  մասը նախընտրում է հոգեբանությունը։ Մանկավարժական մի շարք մասնագիտություններում, հատկապես բնագիտամաթեմատիկական ուղղվածության, դիմորդների խիստ պակաս կա։ 

«Անկախը» որպես փորձ ՀՀ ավագ դպրոցներից մեկից հետաքրքրվեց, թե քանի շրջանավարտ են ունեցել և ինչ մասնագիտական կողմնորոշում են դրսևորել նրանք։ Պարզվեց, որ դպրոցի մակարդակում էլ պատկերը նման է ընդհանուրին․ 86 շրջանավարտներից 10-ը դիմել են ԵՊԲՀ, 12-ը տնտեսագիտական մասնագիտություններ են ընտրել, 20-ից ավելին ՏՏ ոլորտի մասնագիտություններ, 10-ը ապագա օտար լեզվի մասնագետներ և թարգմանիչներ են դառնալու, տասից ավելի աշակերտներ էլ իրենց ապագան կառավարման ոլորտում են պատկերացնում։ Շրջանավարտների թվում կան նաև ապագա իրավաբաններ և քաղաքագետներ։ Իսկ ահա մանկավարժական մասնագիտություններ նախընտրել են 3-4 դիմորդներ, այն էլ  համեմատաբար թույլ աշակերտներ են եղել, վախեցել են, որ հնարավոր է՝ քննությունից ցածր միավորներ վաստակեն և մրցակցային մասնագիտություններով բուհ  ընդունվել չկարողանան։ Բնագիտական և գյուղատնտեսական մասնագիտություններով առաջին հայտով դիմորդներ այդ դպրոցից չեն եղել։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում փաստում է, որ մեր կրթական համակարգը և պետական առաջնահերթությունները միմյանց հետ կապված չեն։ «Այսօր բարձրագույն կրթությունն ամբողջությամբ թողել ենք շուկայական տրամաբանութամբ՝ թույլ տալով, որ դիմորդներն ընդունվեն այն մասնագիտություններով, որոնք իրենք են ուզում»։ Փորձագետի խոսքով՝ իշխանություններին թվում է՝ եթե որևէ մասնագիտությամբ քիչ են անվճար տեղեր հատկացնում, այդպիսով վերաբերմունք են արտահայտում՝ հուշելով, որ այդ մասնագետների կարիքը երկրում չկա, փոխարենը շատ են պետպատվերով տեղեր հատկացնում այն մասնագիտություններին, որոնց կարիքն ունենք կամ ապագայում ունենալու ենք։ 

«Բայց սա լուծում չէ, քանի որ խնդիրը միայն ուսման վարձը չէ։ Խնդիրն այն է, որ այդ մասնագիտությունները գրավիչ և  եկամտաբեր չեն, հետևաբար նշանակում է, որ լրացուցիչ գործողություններ են պետք այդ մասնագիտություններով դիմորդներ ներգրավելու համար»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ նման խրախուսող քայլ կարող է լինել օրինակ՝ 50 հազար դրամի չափով կրթաթշակ սահմանելը, փոխանակման ծրագրերով արտերկրի բուհերում կրթվելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելը, տվյալ մասնագիտության ոլորտի աշխատավարձերը բարձրացնելը և այլն։

«Մենք տեսնում ենք՝ ինչու են  հիմնականում ընտրում  ծրագրավորում, բժշկություն,  իրավաբանություն, հոգեբանություն, քանի որ այդ ոլորտներում գումար կա, եկամտաբեր մասնագիտություններ են, սա պարզ տրամաբանություն է։ Հետևաբար, եթե որևէ ոլորտ քեզ համար ռազմավարական է, այդ ոլորտ գնացող մարդկանց պետք է արտոնություն  տաս, իսկ մենք հակառակն ենք անում։ Օրինակ՝ ուսուցիչներին ասում ենք՝ ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, եկեք, քննություն տվեք, նոր կբարձրացնենք։ Ստացվում է, որ մենք ավելի խիստ պահանջներ ենք դնում, քան նախկինում։ Երկրում ունենք ուսուցիչների  պակաս, բայց ոլորտի գրավչությունը մեծացնելու փոխարեն ավելի ենք փոքրացնում»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ մի քիչ թույլ դիմորդը, որ մտածում էր մանկավարժ դառնալու մասին, կարող է վախենալ խստացված պահանջներից ու այլ ոլորտ ընտրել, օրինակ՝ ոստիկան դառնալ առանց բարձրագույն կրթություն ստանալու։

«Միանշանակ է, որ պետական քաղաքականությունը հստակեցնելու կարիք ունենք։ Ինձ հատկապես անհանգստացնում է մանկավարժության ոլորտը։ Եթե մի շարք մասնագիտություններով կարող ենք դրսից մարդ բերել, ապա  մանկավարժության ոլորտում խոսքը տասնյակ հազարավոր մասնագետների մասին է, և չենք կարող դրսից բերել։ Կամ ինչպե՞ս ենք դրսից բերելու հայոց պատմության ուսուցիչ»,- ասում է Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք պետական մակարդակով խնդրի գիտակցումը կա, Խաչատրյանը պատասխանում է․ «Այս պահին որևէ շոշափելի բան չկա, համակարգը հանձնված է շուկայական տրամաբանության։ Միակ քայլն այն է, որ որոշ մասնագիտություններով վարձերն են ցածր սահմանում  կամ անվճար տեղեր հատկացնում։ Մինչդեռ  մարդիկ պատրաստ են ավելի շատ փող տալ ուսման համար, բայց այնպիսի մասնագիտություն ձեռք բերել, որ հետագայում եկամտաբեր աշխատանք ունենան»։

Խոսելով միջազգային փորձի մասին՝ Խաչատրյանն ասում է, որ զարգացած երկրներում էլ կրթական համակարգն առաջնորդվում է շուկայական տրամաբանությամբ։ Սակայն միջազգային փորձը Հայաստանում տեղայնացնելիս հաշվի չեն առել տեղական առանձնահատկությունը․ Հայաստանում մարդ կարող է աշխատանք ունենալ, բայց աղքատ լինել, իսկ զարգացած երկրներում այդ խնդիրը չկա։ 

«Եթե այդ երկրներում ոչ պրեստիժային մասնագիտություն ես ձեռք բերում, միևնույն է, կարողանում ես լավ ապրել։ Մեզ մոտ այդպես հնարավոր չէ, եթե գիտնական ես կամ ուսուցիչ, շատ դժվար է լավ ապրելը, քանի որ մեր երկրում աշխատող մարդու որոշակի երաշխավորված կենսամակարդակ ապահովված չէ։ Դրա համար էլ մեզ մոտ չեն գնում ոչ պրեստիժային ուղղություններով»,- ասում է նա։ 

 


 

կրթություն Սերոբ Խաչատրյան խմբագրի ընտրանի դիմորդներ բուհ մասնագիտություն մանկավարժ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին