f

Անկախ

«Նա միշտ հոսանքին հակառակ էր գնում, երբեք չէր հարմարվում իրավիճակին»․ պատմում են Վահան Իշխանյանի մասին. Առավոտ


Առավոտը գրում է.

«Որ 88-ին աջ ձեռիս միջնամատը մնաց ստանոկի տակ ու վերեւի մասը բժիշկը կտրեց գցեց, հերս նայեց ասեց` կարաս գրես»․ տարիներ առաջ Վահան Իշխանյանն է իր մասին գրել։ Գրող, հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանի մասին էին այսօր պատմում նրա հարազատները, ընկերները, ազգականները։ Նրան հիշում էին ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ որպես գրող ու հրապարակախոս, եւ անգամ որպես քաղաքական գործիչ։

«Ծնվել եմ երևանում, 1964 թվին (Մերիի հարցից հետո, թե ո՞ր ամսի ո՞ր օրն եմ ծնվել, ասեմ` մայիսի 10-ին)։ առաջի անգամ նյութ տպել եմ հայրենիքի ձայնում 83 թվին, ուսանող վախտ։ էն ժամանակ չգիտեի, որ ժուռնալիստ եմ դառնալու, բայց զգում էի, որ գրելու հետ կապված պիտի լինեմ․․․ ուրեմն, որ սովետը մնար ես մամուլում ամենացածր պաշտոնից, դրանից ցածրը մեքենագրուհին ա, սրբագրիչի պաշտոնից դժվար կարիերա անեի մինչև լրագրող: ու ես էս երկրի էն փոքրամասնության մեջ եմ որ շատ գոհ եմ, որ երկիրը քանդվեց, ու ոչ թե որ հայրենասեր եմ, չէ, ինչ խեռիս հայրենիք, այլ որ լրագրող դառա, ճիշտ ա ինքնուս, էն ինչ արտասահմանցի կոլեգաներս համալսարաններում են սովորում չորս տարում, ես ինքս ինձ խմել-մմելով, ձեռի հետ  մի 10-15 տարում սովորեցի, ու սենց թե ընենց հիմա կարամ ասեմ, որ լրագրող դառա, բայց իմ իմացած լրագրողը դառա, թե չէ լրագրող շնից շատ են, որոնց ես էն լրագրողը չեմ համարում ու էսօր չեն ալարում ինձ հրավիրում են ակնարկի ժանր դասախոսություն կարդալու․․․»․ կրկին Վահան Իշխանյանին ենք մեջբերում։  

Այսօր Վահան Իշխանյանի մասին հիշողություններով էին կիսվում, յուրաքանչյուրն  իր ճանաչած Վահանին նկարագրում։ Իսկ դուստրը՝ Բյուրակն Իշխանյանն ասում է՝ նրան լավ ճանաչելու համար պետք է կարդալ իր վերջին վեպը՝ «Ակվարիումի ձուկը դառը ծովում»:

«Մենք գաղափարական համախոհներ էինք, երկուսս էլ Հայաստանի եւ Արցախի իրավիճակով անհանգստացած, լուծումներ էինք փնտրում եւ բավական շատ քննարկում էինք։ Ու ոչ միայն մեր քաղաքական դիրքորոշումը ազգայնական էր, այլ նաեւ մենք ունեինք սոցիալական արդարության զգացողություն»,-ասում է Բյուրակնը։

Ավետիք Իշխանյանն էլ եղբոր մասին պատմում է․ «Ինչ-որ պահից սկսած նա սկսեց բոլորիս հակադրվել, անխտիր ցանկացած հարցում։ Հետագայում իր այդ բնավորությունը դարձավ մասնագիտական, լրագրող դարձավ, բայց բնավորությունը գրողի, հրապարակախոսի էր։ Անընդհատ հակադրվում էր բոլորին։ Մարդ, ով միշտ հոսանքին հակառակ էր գնում, երբեք չէր հարմարվում իրավիճակին»։

Եղբոր՝ լրատվամիջոցներից մեկում աշխատելու ժամանակաշրջանից մի դրվագ էլ պատմեց Ավետիք Իշխանյանը։ Ասում է՝ այդ թերթի խմբագիրը մի օր ինձ տեսավ եւ հպարտությամբ ասաց՝ Վահանի պես  լրագրողն ինձ հետ է աշխատում․«Կարճ ժամանակ հետո Վահանը դուրս եկավ այդ խմբագրությունից։ Հարցրեցի՝ ի՞նչ է պատահել, չէ որ նա քեզ գնահատում էր։ Վահանը պատմեց, թե ինչ է ասել խմբագիրը՝  գիտե՞ս ինչ, մենք  հո հենց էնպես լրագրությամբ չենք զբաղվում, պիտի նաեւ ինչ-որ մեկի դեմ հոդված գրես, իրեն մենք դրանով ահաբեկենք, եւ նա մեզ փող տա։ Վահանն այդպես չէր հարմարվում ոչ մի տեղ»։

Ավետիք Իշխանյանի պատմելով՝ Վահան Իշխանյանը շատ ծանր ու ցավով էր տանում 44-օրյա պատերազմում մեր պարտությունը, չէր ուզում խոսել այդ մասին․«Անընդհատ շշմած վիճակի մեջ էր, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ այդ անտարբերությունն ու  պատերազմի արհավիրքը։ Չգիտեմ, թե դա որքանով ազդեց նրա առողջության վրա»։

«․․․ճիշտն ասած, գեղարվեստական արձակ գրելը ավելի կայֆ ա, քան լրագրությունը։ բայց դրա համար էս երկրում չեն վճարում, ուզում ես ոռով բոմբ քցի։ վճարում են լրագրության համար։ բայց կարծես թե լրագրությանը հաջողություն եմ ասել, ու հիմա տեսնեմ, թե ոնց եմ ապրելու: արանքում կարող ա երբեմն ակնարկ-մակնարկ  գրեմ, չգիտեմ, մեկ ա, սոված չեմ մնա, զատո կազատվեմ լրագրային ռամկեքից, օբյեկտիվ լինելու հիմարությունը էլ չեմ ունենա»․ Վահան Իշխանյան

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանն ասում է՝ Վահանը հանրային գործիչ էր, քաղաքական թեմաներով էր գրում, բայց ինքը գրող էր, կարեւորն ինձ համար դա է։

Հիշում է՝ մի կարճ ժամանակ քաղաքականությունը բաժանել էր նրանց, հաճախ վիճում էին, հետո նորից հաշտվում․«ՆՓԱԿ-ում հավաքվում էինք, խոսում, քննարկում, բայց անընդհատ վիճում,  մտքի բռնկումների տարիներ էին, առանց դրա ես ուրիշ մարդ կլինեի, երեւի՝ Վահանն էլ, Վիոլետն էլ։ Մենք վիճում էինք շատ սուր, մեկ-մեկ ասում էինք՝ էլ չենք գալու, բայց գալիս էինք հաջորդ չորեքշաբթի օրը։ Հետո քաղաքականությունը բաժանեց, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ հրապարակ, փորձում էր դառնալ նախագահ։ Մենք հակառակ  կողմերում էինք։  Մեկ-երկու տարի չէինք հանդիպում,  հետո նորից միացանք, Ինքնագրի տարիներն էին։ Վահանի մահվան լուրը երբ եկավ Երեւան,  կարեւոր մարդիկ, որոնք Վահանի հետ վիճած էին, ֆեյսբուքում մի տեսակ ցնցում եղավ, ես զգացի այդ ցնցումը, բայց ուրախացա, որ լիքը մարդ, որոնք նրա հետ վիճել էին, այդ մահը ջնջեց բոլոր վեճերը։ Բոլորը գնահատում էին նրան։ Այդ վեճերը նրա բնավորության հետ չէին կապված, նրա հայացքների հետ էին կապված»։

Մանրամասն՝ տեսանյութում

«Վահանը քաղաքական գործիչ էր։ Այո, շատ լավ գրականագետ էր, բայց քաղաքական գործիչ էր, իր բոլոր գրածների մեջ կա իր գաղափարը»,-ասում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նկարագրում է՝  Վահանի մեջ տեսնում էի երեք ձող, դրանք իրար հետ կապ չունեին․ «Մեկն՝ ազգային ձողն էր, մեկը՝ ազատության գաղափարը, մյուսը՝ արդարությունը։ Իր կյանքի տարբեր հատվածներում այդ ձողերն ավելի դոմինանտ էին դառնում։ Օրինակ՝  88-ին ազգային էր։ Երբ մեզ մոտ ազատ շուկան մտավ՝ վաղուց փափագված մի գաղափար, բայց շատ անճոռնի դեմքով, մենք տեսանք լիբերալիզմի ամենաանճոռնի դեմքը՝ մարդիկ հարստացան հիմնականում զոռբայությամբ, իշխանությանը մոտ լինելու պատճառով, ու դա առաջացրեց անարդարություն։ Վահանն այդ տարիներին մինչեւ վերջ պայքարում էր այդ անարդարության դեմ։ Բոլոր նախագահների ժամանակ ինքը պայքարել է այդ անարդարության դեմ։ Կյանքի վերջին տարիներին ինքը կամաց-կամաց հակվում էր դեպի սոցիալիզմի գաղափարը՝ տեսնելով, որ անճոռնի դեմքը ոչ միայն Հայաստանում է, այլ՝ քողարկված, գեղեցիկ, պուդրայած՝ ուրիշ տեղերում։ Նա մի մարդ էր, որի հետ կարող էիր վիճել, բայց նա մի մարդ էր, որը կյանքի հետ միասին զարգանում էր։ Իր համար ողբերգություն էր, այն ինչ կատարվեց Հայաստանում, ըստ որում, սկզբից ինքը, Նիկոլին լավ ճանաչելով, մի պահ այդ արդարության պայքարն էնքան մեծ էր, որ մի պահ հրապուրվեց Նիկոլով, հետո շատ շուտ հասկացավ եւ հետ կանգնեց։ Սկսեց պաշտպանել Ռոբերտին, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանին դեմ էր։ Բայց երբ նրան ձերբակալեցին, քաղաքական մեղադրանքներ առաջ քաշեցին, դա ցույց տվեց, որ այն, ինչ Հայաստանում կատարվում էր, դա ոչ թե պայքար է արդարության համար, այլ նորից ինչ-որ խումբ մարդկանց անձնական շահի հետապնդում էր։ Վահանը մաքուր էր այդ բոլոր հարցերում»։

Մանրամասն՝ տեսանյութում

«Վահան Իշխանյանն իր սկզբունքներին չի դավաճանել, մինչեւ վերջ տարավ իր պայքարը, նա այլ անկյունով էր մտածում։ Իմ ձեւավորումը եղել է նրան կարդալով, տեսնելով նրա վեճերը, այդ ամենն ազդեցություն է թողել իմ զարգացման վրա»,- հոր մասին ասում է Հովհաննես Իշխանյանը։

Ասում է՝ երբ նոր էր սկսել կարդալ հոր պատվածքները, այնպիսի տպավորություն էր ստացել, կարծես լրագրությունը  խառնում էր գեղարվեստականության հետ․ «Այնպիսի մի գրական աշխարհ էիր գնում, որտեղ չէիր կարողանում ճշտել՝ իրականությունը որն է, գեղարվեստականը որն է։ Լրագրողական եւ գեղարվեստական հնարքները միացնում էր»։

«Մեր ընտանիքում բոլորն են Վահան Իշխանյանին նման, որովհետեւ նախ եւ առաջ մեր հիմքը սկսվում է Վահան Չերազի պատմություններից,  մյուս կողմից էլ՝ Ռաֆայել Իշխանյանի պատմություններից։ Այդ հիշողությունները մեզ են փոխանցվել, այդպես ենք ձեւավորվել»,-ասում է Հովհաննես Իշխանյանը։

Վահան Իշխանյանը վախճանվել է ապրիլի 19-ին՝ 58 տարեկանում։ Նա մահացել է արտերկրում, աճյունն այսօր հուղարկավորեցին։

Վահան Իշխանյանն աշխատել է մի շարք տպագիր եւ էլեկտրոնային լրագրերում։ Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը: նրա գրքերն են՝ «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004։

Այսօր Վահան Իշխանյանի հիշատակին նվիրված միջոցառման  ավարտին նրա գրքերը նվիրեցին միջոցառման մասնակիցներին։ 
 

Հայաստան Վահան Իշխանյան Տեսանյութ Վազգեն Մանուկյան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին