f

Անկախ

Առաջին անգամ Հայաստանում նկարահանվել է VR պարային ներկայացում


SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի շրջանակում իրականացվել է բացառիկ նախագիծ․ առաջին անգամ Հայաստանում նկարահանվել է VR պարային ներկայացում։ VIVUS պարային ինստալացիան հասանելի է բոլոր ցանկացողներին։

Նախագիծն իրականացնելու նպատակով Հայաստան էր ժամանել հայտնի պարուսույց, Պինա Բաուշի հանրահայտ Tanztheater Wuppertal պարային թատրոնի նախկին արտիստ, Phabien Prioville Dance Company ընկերության հիմնադիր Ֆաբիան Պրիովիլը։

Արդեն երկար տարիներ Ֆաբիանը զբաղվում է ժամանակակից պարի ու նորագույն տեխնոլոգիաների համադրմամբ՝ օգտագործելով վիրտուալ իրականությունն ու տեխնիկական զանազան այլ հնարքներ, սակայն մշտապես դառնալով մարդկային էությանն ու հուզական աշխարհին։ Նա 25-ից ավելի VR ֆիլմ է նկարահանել աշխարհի յոթ երկրներում։ Հայաստանը ութերորդն է։

«Գաղափարը մշտապես նույնն է․ ստեղծել պարային VR ֆիլմ անսովոր վայրերում։ Իմաստը նրանում է, որ երբ հանդիսատեսը դնում է VR ակնոցը, նա չի տեղափոխվում այլ վայր, կամ չի հայտնվում համակարգչային գրաֆիկայում, ինչպես սովորաբար անում են VR կիրառելիս։ Հանդիսատեսը մնում է նույն վայրում, ու սկզբում թվում է, թե ոչինչ էլ չի փոխվել։ Իսկ հետո հայտնվում են պարողները»,- մանրամասնում է Ֆաբիանը։  

Սակայն չնայած գաղափարը միշտ նույնն է, ամեն նոր երկրում Ֆաբիանը նոր ֆիլմ է նկարում՝այլ վայրում, այլ երաժշտությամբ, այլ՝ տեղի՝ կատարողների մասնակցությամբ։ “VIVUS” նախագծում Հայաստանը ներկայացնում են Balmanukyan Dance Project ընկերության կատարողները։

Պրիովիլի ֆիլմերում տարածությունը դեկորացիա չէ, այն միասնական է պարի հետ։ Հայաստանյան VR-ինստալացիան նկարահանվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում, ուր ներկայացված է Արտաշես Հովսեփյանը համանուն որմնաքանդակը, որ Հակոբ Կոջոյանի գրաֆիկական աշխատանքների քանդակային տարբերակն է։ «Հարթաքանդակը շարժման իմ ներշնչանքն էր․ պարողներին խնդրեցի մի դիրք ընտրել քանդակի ֆիգուրներից, ու հետո մենք սկսեցինք պարել», - պատմում է պարուսույցը։ 

«Արվեստագետն իր ժամանակի արտացոլանքն է, - Նինա Սիմոնի խոսքերով է իր խոսքն ամփոփում Ֆաբիան Պրիովիլը։ -  Մենք՝ որպես ժամանակակից արտիստներ, պետք է արձանագրենք այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում։ Իսկ ի՞նչ է կատարվում այսօր․ տեխնոլոգիաներն ավելի ու ավելի «մարդկային» են դառնում, կամ էլ մենք ենք դառնում ավելի ու ավելի «տեխնոլոգիական»։ Տեխնոլոգիաները հետաքրքիր են, որովհետև դրանք փոխում են մեզ, մեր հասարակությունը, մեր ընկալումը՝ մարդկանց, արվեստի, երաժշտության ու նույնիսկ մարդկային հարաբերությունների»։

 

VR պարային ներկայացում խմբագրի ընտրանի Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին