Վեսթմինսթերյան պալատ
Բրիտանացի պատգամավորները վախենում են աշխատել Վեսթմինսթերյան պալատում՝ պալատի վիճակի պատճառով. Politico
122
քաղաքական գործիչները եւ վարչական աշխատակիցները նախընտրում են աշխատել տնից եւ աշխատասենյակներ են գալիս «որքան հնարավոր է հազվադեպ»։ «Եթե մարդիկ աշխատում են նկուղում, ապա նրանք հաստատ չեն ցանկանա այնտեղ գտնվել հինգշաբթի կամ ուրբաթ, որովհետեւ այնտեղ հարմարավետ չէ եւ պատուհաններ չկան»,- թերթին ասել է խորհրդարանի անդամը անունը չնշելու պայմանով՝ նկատի ունենալով աշխատասենյակները շենքի ամենահին մասում։ Որոշ պատգամավորներ նաեւ նշել են, որ պալատում գտնվելն անվտանգ չէ, եթե այն համաշխարհային ժառանգության կարգավիճակ չունենար, մարդկանց «թույլ չէին տա անգամ մտնել նման վթարային շենք»։