f

Անկախ

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած ՀՀ ԶՈւ 10 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է


Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Զինված ուժերի զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,- գրել է Ստեփանյանը:

Խոսնակն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթել տղաներին և նշել, որ  զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ  Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը  հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:

ՀՀ ՊՆ Հայ-ադրբեջանական պետական սահման Հայաստան ՖԲ Գրառում Շուշան Ստեփանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Անցած շաբաթը. Հայաստան
Զամբիայի նախագահը  ռազմական շքերթի ժամանակ կորցրել է գիտակցությունը
ՆԱՏՕ-ում  հայտարարել  են, որ բաց են  Ռուսաստանի հետ երկխոսության համար
Գերմանիայում  մեկ օրում  կորոնավիրուսի 549 դեպք  է  հայտնաբերվել
Պուտինը  հայտարարությամբ է  հանդես եկել
Լեգենդար շատ գեներալների արգելված էր մտնել բունկեր, խորհուրդներ տալ. Արկադի Ղուկասյան
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Վահագն Չախալյանի նկատմամբկալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
ԵՄ-ն մտադիր է Աֆրիկայում պատվաստանյութերի արտադրության համար 1 միլիարդ եվրո հատկացնել
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը գալիք խորհրդարանական ընտրություններում իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը
«Այժմ կա մի խնդիր, որը միավորում է բոլորին». Վազգեն Մանուկյան
Նոր Զելանդիայում աճուրդում  19,3 հազար դոլարով  սենյակային բույս  են  վաճառել
Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող նմանատիպ հոդվածներով
Ռուսաստանում   մեկ օրում  կորոնավիրուսի  13 721 դեպք  է  հայտնաբերվել
Ականապատ տարածքների քարտեզի փոխանակումը 15 ռազմագերիների հետ Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է. Դավիթ Շահնազարյան
Բայդենը ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ դռնփակ ռեժիմով  քննարկելու  է  Պուտինին
ԱՍՏԾՈ պատասխանը անաստվածին...
«Ձեր թիմում էլ ե՞ն կարծում, որ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք»․ Հարց՝ Փաշինյանին
Վերջին 1-1,5 ամսում ոստիկանապետը հարյուրավորների պարգևատրել է զենքով
՛՛Հրապարակ՛՛․ Սյունիքի մարզպետարանում տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարությանը
Ստեփանակերտի պանթեոնն է. ըստ չհաստատված տվյալների, Արցախի զոհերի թիվը մոտենում է 1800-ի
Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով․ Զոհրաբյան
Բաղդադում ԱՄՆ զինված ուժերի ավիաբազան ԱԹՍ-ների կողմից հարձակման է ենթարկվել
Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը
Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից
Ավելին
Ավելին