եվրոպա
Ինչպե՞ս են արևմտյան առաջնորդներն արձագանքել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքներին
69
ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի ընտրությունները «ազատ ու արդար չեն եղել»: Բորելը հայտարարության մեջ նշել է, որ քվեարկությունն իրականացվել է «ճնշման և ահաբեկման» հիման վրա՝ միաժամանակ ոտնահարելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ընտրությունները ապօրինի են անցկացվել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում, ինչը միջազգային իրավունքի խախտում է։
Վրաստանի եվրաինտեգրումը կնպաստի ՆԱՏՕ-ին նրա անդամակցության գործընթացին. Գլխավոր քարտուղար
70
«ԵՄ-ի կողմից տրված թեկնածուի կարգավիճակը ձեր կայունությունն ու բարեկեցությունը բարձրացնելու ամենամեծ հնարավորությունն է», - ասել է նա, հաղորդում է Online Грузия-ն: Ստոլտենբերգը նշել է, որ այն, ինչ այսօր անում է Վրաստանը ԵՄ անդամակցության համար, կնպաստի ՆԱՏՕ-ին իր անդամակցության գործընթացին։
ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունը եւ հայ-ադրբեջանական կարգավորումը
31
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, այլ հարցերի թվում, կներառվեն Հայաստանին աջակցությունը Եվրամիության կողմից եւ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորում
ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձևն ընդունեց՝ 504 կողմ ձայնով
96
Եվրոպական խորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը պաշտպանել արցախահայության մշակութային ժառանգությունը
87
Նամակը, որ հասցեագրված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, հրապարակել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կավելացնեն զենքի գնումները երրորդ երկրներից՝ Ուկրաինա հետագա մատակարարման համար․ Շոլց
53
«Այսօր մենք պայմանավորվեցինք մի շարք առաջնահերթությունների շուրջ: Ի թիվս այլ բաների, մենք, սկսած այս պահից, ավելի շատ զենք կգնենք Ուկրաինայի համար»,- ասել է Շոլցը, նրա ելույթը հեռարձակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի
54
Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը
78
1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը»,- ասվում է հաղորդագրությունում։
ՆԱՏՕ-ի անդամները պետք է մեծացնեն օգնությունն Ուկրաինային. Սթոլթենբերգ
215
«ՆԱՏՕ-ի անդամների աննախադեպ օգնությունն օգնեց Ուկրաինային գոյատևել որպես անկախ պետություն: Սակայն Ուկրաինան էլ ավելի մեծ աջակցության կարիք ունի, և այդ կարիքը նա ունի հիմա»,- ասել է Սթոլթենբերգը։
Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ
43
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», - գրել է Միշելը:
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել. ԵՄ ներկայացուցիչ
43
Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։
Շոլցը հերքել է Մակրոնի հետ կոնֆլիկտի մասին լուրերը
48
«Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինային հնարավորինս մեծ աջակցություն կազմակերպելու համար, կա՞, արդյոք, բավարար զինամթերք, կա՞ բավարար հրետանի, կա՞ ավելի շատ հակաօդային պաշտպանության կարիք»,- ասել է Շոլցը։
Ֆրանսիան մտադիր չէ իր վրա վերցնել Ուկրաինայում հակամարտության սրման նախաձեռնությունը․ Մակրոն
52
«Մենք երբեք հարձակողական գործողություն չենք ձեռնարկի, երբեք նման նախաձեռնություն չենք անի», - ասել է Մակրոնը։
ԵՄ-ն AliExpress-ի և TikTok-ի նկատմամբ հետաքննություն է սկսել
265
Ըստ AFP-ի՝ AliExpress առցանց առևտրային հարթակը կասկածվում է վտանգավոր ապրանքների, մասնավորապես՝ կեղծ դեղերի վաճառքի դեմ պայքարի պարտավորությունները չկատարելու մեջ: Եվրահանձնաժողովn ընկերությանը մանրամասն տեղեկություններ ստանալու հարցում էր ուղարկել 2023 թվականի նոյեմբերի սկզբին։ Աղբյուրի համաձայն, դրա արդյունքների հիման վրա այժմ պաշտոնական ընթացակարգ է իրականացվում DSA-ի շրջանակներում՝ սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով։
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային «Տավրուս» հրթիռների մատակարարման մասին բանաձեւը
240
Արտաքին քաղաքականության հանձնաժողովի՝ բանաձեւը մերժելու առաջարկին կողմ է քվեարկել ներկա 690 պատգամավորներից 495-ը, դեմ են եղել 190-ը, ձեռնպահ են մնացել եւս 5 պատգամավորներ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախկինում բազմիցս մերժել էր «Տավրուս» ուղարկելու հնարավորությունը։
Եվրախորհրդարանն իր բանաձեւում պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից
43
Բանաձևը նաև «լուրջ մտահոգություն» է հայտնում Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների բորբոքված հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»։
ԵՄ-ն հուլիսին կարող է ռուսական ակտիվներից շահույթը փոխանցել Ուկրաինային
63
Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը կբռնագանձվի 20 միլիարդ եվրո շահույթ։ Առաջին տրանշը Կիև կուղարկվի հուլիսին, եթե ԵՄ բոլոր երկրներն աջակցեն այս առաջարկին։
Մակրոնը Բեռլինում կհանդիպի Շոլցի հետ. Գերմանիայի կանցլերը խոսել է Ֆրանսիայի հետ սերտ կապերի մասին
296
«Մենք սերտորեն համագործակցում ենք միասին, և մեր համագործակցության ուժը, մասնավորապես, այն է, որ մենք դա անում ենք նույնիսկ այն դեպքում, երբ երկու երկրները տարաձայնություններ ունեն որոշակի հարցերի շուրջ», - ասել է նա չորեքշաբթի օրը Բունդեսթագի խորհրդարանի ստորին պալատին ուղղված ուղերձում:
Չեխիայի նախաձեռնությամբ առաջին զինամթերքը Ուկրաինա կհասնի մինչև հունիս. Reuters
275
«Այս պահին մենք մատակարարում ենք նախկին պատվերներով ապահովված խոշոր տրամաչափի զինամթերք: Այսպես կոչված չեխական նախաձեռնությամբ զինամթերքի առաջին մատակարարումներն Ուկրաինային կարելի է սպասել ամենաուշը հունիսին»,- գործակալությանը ասել է Պոժարը:
Ֆրանսիան Կորսիկային ինքնավարության կարգավիճակ կտա
50
Այժմ տեքստը կուղարկվի Կորսիկայի վեհաժողով՝ քվեարկության համար, ասել է ՆԳՆ-ն լրագրողներին նախարարությունում շուրջ հինգ ժամ տևած հանդիպման ավարտին:
ԼՂ հայերի իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի ԵՄ ուշադրության ներքո. Իսպանացի պատգամավոր
41
Հրամայական է, որ մենք վճռական քայլեր ձեռնարկենք այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և մարդու իրավունքների պաշտպանության մեր սկզբունքները պահպանելու համար»,- եզրափակել է Ջոն Ինյարիտուն:
Բեռլինում ԼՂ մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է. պատճառը՝ «զանգվածային արշավ միջոցառման դեմ»
36
Միջոցառման նպատակն էր գիտական սիմպոզիումի շրջանակներում ներկայացնել գիրքը և ուշադրություն հրավիրել վտանգված հայկական մշակութային ժառանգության վրա՝ կապված Արցախից/Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավման հետ:
ԵՄ-ն սպառնացել է Իրանին լրացուցիչ պատժամիջոցներով Ռուսաստանի հետ համագործակցելու համար
188
«Ավելացնեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին տրամադրի բալիստիկ հրթիռներ»,- ասել է նա։
Սթոլթենբերգը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
215
«Ես նաև ողջունում եմ, որ որոշ դաշնակիցներ հեռահար համակարգեր են տրամադրում: Բայց ես չեմ մեկնաբանի կոնկրետ համակարգերի և կոնկրետ դաշնակիցների մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Բեռլինի որոշումը Taurus հրթիռների վերաբերյալ: Սթոլթենբերգի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի դրոշի բարձրացմանը՝ կապված դաշինքին երկրի անդամակցության հետ։
Շոլցը չի համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցությունների վերաբերյալ Պապի ձեւակերպմանը
217
«Ինչպես կարող եք պատկերացնել, այս հարցում կանցլերը նույն կարծիքին չէ, ինչ Հռոմի պապը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունել, որ Վատիկանի խոսնակը երեկ (մարտի 10-ին) փորձել է պարզաբանել պոնտիֆիկոսի խոսքերը», - ասել է Հեբեստրեյթը: Նրա խոսքով՝ Ուկրաինան « միջազգային աջակցություն է վայելում»։