f

Անկախ

Գերմանիայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին


Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն այցով Թուրքիայում է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի առթիվ։ Նա ժամանել է Ստամբուլի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը, Բեռլինում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենը և այլ պաշտոնյաներ։

Շթայնմայերն այցելելու է նաև Անկարա և Այնթափ։ Ուշագրավ է, որ Գերմանիայի նախագահն առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նա Շթայնմայերին դիմավորել է Սիրքեջի երկաթուղային կայարանում։ Նրանք այցելել են կայարանում գտնվող ցուցահանդես, որը պատմում է թուրք աշխատավորների՝ Գերմանիա գաղթի մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրղութ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում՝ գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է, որը, չնայած իշխող ուժի մեծ ջանքերին, կարողացավ կրկին հաղթել Ստամբուլի ընտրություններում։

Այս հաղթանակը ոչ միայն ամրապնդել է Իմամօղլուի քաղաքական դիրքը, այլ նրան դարձրել ապագա նախագահական ընտրություններում այդ պաշտոնի պոտենցիալ հավակնորդ: Սպասվում է, որ Շթայնմայերի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ տեղի է ունենալու Անկարայում ապրիլի 24-ին։
 

Գերմանիա Թուրքիա Աշխարհում Ստամբուլի քաղաքապետարան Էքրեմ Իմամօղլու

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին