f

Անկախ

Արթուր Ավետիսյան. «Ոչ միայն մեր, այլև ողջ ժողովրդի անունից ենք հանդես գալիս, առավել ևս հիմա»


Վերջերս Շվեյցարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, երիտասարդ և հեռանկարային մարզիկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայ մարզիկը վաստակեց 14.866 միավոր: Արդյուքնը գոհացուցիչ է, քանի որ Արթուրը չէր հասցրել լիարժեք վերականգնվել ուսի վնասվածքից հետո:
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին:


-Արթուր, Եվրոպայի առաջնությունում վարժության հետաքրքիր և տպավորիչ կատրմամբ հանդես եկաք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-1 տարի էլ դեռ չի անցել ուսիս վնասվածքի վիրահատությւոնից հետո և դեռ լիարժեք չէի հասցրել վերականգնվել: Թբիլիսիում անցկացրինք ուսումնամարզական հավաքը: Այնտեղ բոլոր հնարավորություններով հագեցած շատ լավ մարզադահլիճ կա: Ուսումնամարզական հավաքների ժամանակ, երբ բեռնվածությունը մեծացրինք, այդ ժամանակ առավել զգացնել տվեց: Եվ ցավերով էլ շարունակեցի մարզումներս ու նախապատրաստական շրջանը: Ուրիշ վարժոություն պետք է կատարեի, բայց քանի որ ուսս սկսեց ցավալ, որոշակի փոփոխություններ արեցինք՝ տարրեի տեղերը փոխելով, որպեսզի ցավը համեմատաբար մեղմ լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ դասավորվեց: 


-Ստուգատեսի ժամանակ ինչպե՞ս շրջանցեցիք վնասվածքի հետևանքներն ու ցավը:
-Մինչև մրցումներ վարժությունս չէի կատարաում, որովհետև չէի ցանկանում ավելորդ ծանրաբեռնվածության ենթարկվել: Մրցման ժամանակ զգացնել տվեց. ելույթներ եմ ունեցել ուժեղ ցավերով: Նշեմ, որ  ամենահասարակ դեղամիջոցը մեր մարզաձևում կարող է դոպինգ համարվել: Մրցումից առաջ օգտագործեցի թուլատրելի ցավազրկողը: Ինձ հոգեբանորեն տրամադրել էի, որ ինչ էլ լինի, պետք է վարժությունս կատարեմ, մեկ այլ պարագայում հաստատ չէի կարող:


-Եվրոպայի առաջնությունը, թեև անցկացվեց Շվեյցարիայում, բայց կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվում էր Ադրբեջանը: Այս հանգամանքը չխանգարե՞ց  հավաքականի ելույթներին:
-Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անընդհատ շեշտում էր, որ մենք գնում ենք կռվի: Մենք էլ տարմադրվել էինք, որ ամեն բան պետք է մի կողմ դնենք ու կենտրոանանք մեր ելույթների վրա ու կատարենք այն, ինչ մեր առջև դրված էր: Ամենաուրախալին այն էր, որ Արթուր Դավթյանը նժույգթափեր վարժությունում ոսկե մեդալի արժանացավ: Այդ հաղթանակը նաև բոլորինս էր, ողջ հայ ազգինը: Մենք ոգևորվեցինք: Ուրախությունս այնքան մեծ էր, կարծես ես հաղթած լինեի, աննկարակգրելի պահ էր, անգամ բառերով չեմ կարող զգացմունքներս արտահայտել:  Արթուրից հետո մենք պետք է ելույթ ունենայինք, մեզ հետ մարզվում էին թուրք և ադրբեջանցի մարզիկները, երբ մենք բուռն ոգևորությամբ, գոռում-գոչյուններով ընդունեցինք հաղթանակը,  նկատելի էր նրանց ընկճվածությունը: Սկզբից կար լարվածություն, բայց հաղթանակից հետո ամեն բան անհետացավ, մենք վստահություն ձեռք բերեցինք:


-Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային ասպարեզում ներկայացնում եք երկիրն ու եռագույնը:
- Պարտավորվածությունն ու պատասխանտվությունը շատ մեծ է: Մենք  ոչ միայն մեր, այլև ողջ ժողովրդի անունից ենք հանդես գալիս, առավել ևս հիմա: Երբ հաղթանակից հետո  դրոշն է ծածանվում, դա մի ուրիշ ուրախություն է: Ոգեշնչվում ես, ոնց որ մենակ չլինես, կարծես բոլորը քո կողքին են: Ավելի վստահ ես լինում, թեև ես ինձ կարողնում եմ տիրապետել մրցումների ժամանակ, հանգիստ ու հանդարտ լինել:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Եվրոպայի առաջնությունը վնասվածքով մասնակցեցի, հիմա բուժվում եմ:
Ժամանակավոր դադար եմ տվել, որոշել եմ լիարժեք բուժել վնասվածքս ու վերականգնվել, նոր միայն լրջորեն, ավելի բարդացված տարբերակով սկսել նախապատրաստվել հաջորդ մրցումներին:
Այժմ ինձ վիրահատող բժիշկ Հայկ Աղախանյանի հետ սկսել եմ բուժումները: Իր ցուցումներով էլ մանրակրկիտ  կսկսենք բուժել, որ հետագայում ոչ մի պարագայում նորից զգացնել չտա: Պետք է փորձենք հնարավորինս շուտ բուժել, քանի որ համավարակի պատճառով չգիտենք, թե հաջորդ մրցումները երբ կլինեն, չկա որևէ ստույգ գրաֆիկ:
 

Եվրոպայի առաջնություն Սպորտ մարմնամարզություն Արթուր Ավետիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին