f

Անկախ

ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ. Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը սկսում է ազդել Չինաստանի վրա


Հիբրիդային պատերազմը, որը արևմտյան երկրները սանձազերծեցին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հիմնադիր պետություններից մեկի՝ Ռուսաստանի դեմ, սկսում է ազդել նաև Չինաստանի վրա։ Այս մասին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը, փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

«Այժմ բոլորովին ակնհայտ է դարձել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ստացել են անմիջական ռազմական կիրառություն, իսկ մեդիա տարածքը վերածվել է ցատկահարթակների ու մարտադաշտերի», - մեջբերում է գործակալությունը Լոգվինովի խոսքերը։

Նա հիշեցրել է, որ ՇՀԿ-ն ի սկզբանե եղել է «արևմտյան լրատվամիջոցների բացահայտ թշնամական մեկնաբանությունների առարկա», իսկ վերջին երկու տասնամյակների ընթացքում «հակադրությունը ՇՀԿ-ի նկատմամբ» Արևմուտքից «միայն սրվել է»։

Լոգվինովը նաև նշել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության քննադատությունը հստակ տեսանելի էր Ղազախստանում հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ, երբ ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը լիովին աջակցեցին Ղազախստանի ներկայիս իշխանություններին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին, որը կայանալու է Սամարղանդում, ՇՀԿ-ին միանալ ցանկացող երկրների հերթ է գոյացել։

Հուլիսի 28-ին Լավրովը ժամանել է Տաշքենդ՝ մասնակցելու ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Այս խորհրդի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ քննարկել է Մոսկվայի և Պեկինի երկկողմ հարաբերությունները։

Աշխարհում ՇՀԿ Ռուսաստան Հիբրիդային պատերազմ Չինաստան ազդեցություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին