f

Անկախ

Գտնել ներքին համաձայնության եզրեր, մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի. Ստեփան Դանիելյան


Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ: Եթե կարճ բնութագրենք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կա՛մ Ռուսաստանի հետ ես,կա՛մ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձևում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում Ուկրաինայում, դեռ միջնորդավորված։

Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կա՛մ մսաղացում կարող ես հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կա՛մ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե "հակաավտորիտար" հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։

Հիմա գանք մեր ռեգիոն։

Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց: Ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։

Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ' Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով՝ պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և՛ միջպետական հարաբերություններում, և' անհատական։

Հայաստանը նաև ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը' նույնպես։

Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է, ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել .... և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր. սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000-ն ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արտաքին հարցերից էլ խոսել, բայց առանց ներքին ինստիտուտի ստեղծման՝ ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։

Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի։

Աշխարհում Հայաստան քաղաքական իրավիճակ ֆեյսբուքյան գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին