f

Անկախ

Ադրբեջանի սանձազերծած նոր մարտական գործողությունները և Եվրոպայի խորտակվող պատրանքները՝ կապված ադրբեջանական գազի ներկրման հետ


Եվրոպայի պատրանքները, կապված գազի այլընտրանքային մատակարարումների հետ, կարող են խորտակվել Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի հակամարտության հետևանքով: Եվրոպան լուրջ քաղաքականության կարիք ունի Ադրբեջանի նկատմամբ և շատ արագ: Այս ահազանգն օրերս հնչեցրեց ամերիկյան Foreign Policy պարբերականը:

Փաստորեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի վերջին բախումների հետևանքով տագնապ է առաջացել նաև Արևմուտքում: Արցախի և Արցախի հայության ճակատագրի՞ համար: Իհարկե ոչ: Նրանց հետաքրքրում է սեփական ճակատագիրը՝ կապված էներգիայի աղբյուրների որոնումների հետ:

Այս տարվա փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը սկսվելուց հետո Ադրբեջանը և նրա նավթային պաշարները առանցքային տեղ գրավեցին Ռուսաստանի և Արևմուտքի տնտեսական պատերազմում: Բայց անցած շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը նույնպես իսկական պատերազմի շեմին է: Եվ դա մեծ անհանգստություն է առաջացրել:

Արցախում ծավալված մարտական գործողությունների համատեքստում պարբերականը զետեղել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումը հավերժացնող լուսանկարը, որն արվել է ս.թ. հուլիսի 18-ին ադրբեջանական բնական գազի ներկրումը մեծացնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, որով Եվրոպական միությունում ադրբեջանական գազի ներկրումն ավելանալու է ավելի  քան երկու անգամ (2021 թ. 8,1 մլրդ խմ-ից մինչև 20 մլրդ խմ 2027 թ.):

Արևուտքին զարմացրել թե հիասթափեցրել է այն հանգամանքը, որ մարտական գործողությունները սկսվեցին ընդամենը երկու շաբաթ անց այդ երկկողմ համաձայնությունը կնքվելուց հետո:

Մի՞թե ծերուկ և իմաստուն Եվրոպային թվում էր, թե իր կնքած պայմանագիրը, որով Ադրբեջանի համար առևտրային նոր խոստումնալից հեռանկարներ են բացվում, կապելու է նրա ձեռքերը նոր մարտական գործողությունների մեջ մտնելու հարցում, այլ ոչ թե հակառակը՝ ավելի է արձակելու: Չէ՞ որ իրենց աչքի առաջ այս տարվա փետրվարի 22-ին՝ բառացիորեն Ուկրաինայում ռազմական գործողությունը սկսվելուց երկու օր առաջ Ադրբեջանը Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերության մասին հռչակագիր ստորագրեց, որի ենթատեքստը նույնիսկ երեխաներին էր հասկանալի: Սա նշանակում էր, որ քանի դեռ Ռուսաստանը զբաղված կլինի Ուկրաինայում, Ադրբեջանը պարտավորվում է խնդիր չստեղծել նրա համար Հարավային  Կովկասում և նրա նկատմամբ առնվազն չեզոքություն պահպանել: Բայց դա չխանգարեց նրան ծածուկ զենք վաճառել Ուկրաինային և մարտական գործողություններ ձեռնարկել արդեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Սակայն, ինչպես երևում է, խնդիրը միայն տարածաշրջանում հնարավոր տևական անկայունության վտանգը չէ, այլև այն, որ ադրբեջանական գազի հետ կապված հույսերը բավականին չափազանցված են:

«Ադրբեջանը բախվում է մատակարարման ներքին դեֆիցիտին: Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախակի են տեղի ունենում էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչը չի եղել 1990-ական թթ. ի վեր: Քանի որ էլեկտրաէներգիայի 90 տոկոսն Ադրբեջանում ստացվում է գազի էլեկտրակայաններում, դա լավատեսություն չի ներշնչում գազի արտահանման պլանների առումով»,- գրում է նույն Foreign Policy-ն և հավելում, որ այդ երկիրն առանցքային տեղ է գրավում Եվրոպայի՝ էներգետիկայի ոլորտում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու որոնումներում, սակայն գազի ներկրման մեծացումն անհասանելի է՝ չնայած այդ մասին հայտարարություններին:

Ադրբեջանը պետք է ներդրումներ գտնի էլեկտրաէներգիայի հատվածի համար, եթե ցանկանում է այլընտրանքային էներգիայի աղբյուր դառնալ Եվրոպայի համար, եզրակացնում է հոդվածագիրը: Նշենք, որ վերոհիշյալ հուշագրում Բրյուսելը խոստացել է աջակցել Ադրբեջանին «էներգիայի վերականգնվող աղբյուրների հզոր չօգտագործված ներուժի» հարցում: Բրյուսելը թերևս կատարի իր խոստումը, հավանաբար նշանակալի ներդրումներ կհոսեն Ադրբեջան, իսկ թե վերջինս որքանով կկատարի իր խոստումները, արդեն այսօր տեսանելի է:

Բայց մի հարցում պետք է արժանին մատուցել Արևմուտքին, գոնե սույն հրապարակման հեղինակին, որը  եզրակացնում է. «Մարտական գործողությունների վերականգնումը, Լեռնային Ղարաբաղի համար հայ-ադրբեջանական արյունահեղ պատերազմից դեռ երկու տարին չլրացած, Բաքվի նկատմամբ արևմտյան քաղաքականության ևս մեկ ձախողման վկայություն է»: Այս կարգի խոստովանություններ Ռուսաստանում, թեկուզ սովորական լրագրային վերլուծաբանի մակարդակով, դեռևս չի հնչում:

 

 

Աշխարհում Եվրոպա Ադրբեջան գազի այլընտրանքային աղբյուրների որոնում Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին