f

Անկախ

Ադրբեջանի նախագահը պոռթկաց անկեղծ խոստովանությամբ՝ առանց ամենայն դիվանագիտական պաճուճանքների


Քաղաքական խորհրդատու, Կնեսետի նախկին պատգամավոր, միջազգային ICES փորձագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները՝ նախ մեջբերելով դրանք:

«Կարգավորման գործընթացում, որ տեղի է ունենում այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև, չկա Ղարաբաղի թեմա: Ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը: Դա մեր ներքին գործն է»,- հայտարարում է Ալիևը:

«Ադրբեջանցիները Ղարաբաղում գտնվում են իրենց հողի վրա և կարող են ցանկացած գործողություն կատարել և ցանկացած ժամանակ, իսկ Ղարաբաղում ապրող հայերի համար երբևէ ո՛չ կարգավիճակ  կլինի, ո՛չ անկախություն: Նրանց իրավունքները կպաշտպանվեն այնպես, ինչպես Ադրբեջանի քաղաքացիներինը, առանց որևէ արտոնության»:

«Եթե որևէ մեկը Ղարաբաղում կրկին, հանուն ինչ-որ պոպուլիզմի կամ, ինչպես ասում են, ինչ-որ մեկից վախենալով պնդի ինչ-որ կարգավիճակ, անկախություն, ապա պետք է իմանա, որ ինքը հայ ժողովրդի առաջին թշնամին է»:

Ելնելով այս խոսքերից՝ պարզվում է, որ Արցախի և Հայաստանի ողջ ղեկավարությունը, բանակի և հասարակայնության ներկայացուցիչները «հայ ժողովրդի առաջին թշնամին» են:

Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ այսօր իրականում հայերը և ադրբեջանցիները ադրբեջանական Ղարաբաղում չեն կարող գոյակցել: Սխալվում են վարձու խաղաղարարները, որոնք խնդրի միակ մարդասիրական լուծումը համարում են ղարաբաղցի հայերի ինտեգրումը ադրբեջանական հասարակությանը:

Հետաքրքիր է, ինչո՞ւ են նրանք այդքան համառությամբ պահանջում արաբա-իսրայելական հակամարտության հանգուցալուծումը երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու միջոցով: Իսկ ինչո՞ւ պաղեստինցի արաբներին, որոնք 75 տարվա ընթացքում այդպես էլ չստեղծեցին իրենց պետությունը, չառաջարկել «ինտեգրվել իսրայելական հասարակությանը»: Առավել ևս, որ Իսրայելում այսօր արդեն ավելի քան միլիոն Իսրայելի քաղաքացի արաբ է ապրում:

Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ Արցախի համար անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

 

Աշխարհում Հայաստան Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին