f

Անկախ

Ինչպես է Ռուսաստանը խաղում Իսրայելի ամենազգայուն լարերի հետ


Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​լուրջ հակամարտություն է բորբոքվել։ Շոշափված թեմաները շատ զգայուն են երկու երկրների համար՝ հրեաների հայրենադարձությունն Իսրայել և Ռուսաստանի կրոնական խորհրդանիշները։

Մինչև վերջերս երկու երկրներին հաջողվում էր հարաբերություններում պահպանել իսկապես յուրահատուկ հավասարակշռություն։ Այս դեպքում հարց է ծագում, ի՞նչը կոտրեց այն և արդյո՞ք հնարավոր է կրկին վերականգնել այդ փխրուն բայց ստաբիլ հավասարակշռված փոխհարաբերությունները:

Ամեն ինչ սկսվեց իսրայելական Jerusalem Post թերթի կողմից Ռուսաստանում հրեական գործակալության (կամ, ինչպես այն նաև անվանում են՝ «Սոխնուտ») աշխատանքը փակելու Մոսկվայի մտադրության մասին «բացառիկ տեղեկատվության» հրապարակումից։

«Ռուսներն ասում են, որ հրեական գործակալությունը ապօրինի կերպով տվյալներ է հավաքում Ռուսաստանի քաղաքացիների մասին։ Գործակալության ճակատագրի հարցը մենք կբարձրացնենք ՌԴ ներկայացուցիչների հետ դեսպանատան մակարդակով զրույցներում։ Մենք այնքան էլ չենք հասկանում տեղի ունեցողի պատճառները»,- հայտնել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը իսրայելական հրապարակմանը:

Պետք է նշել, որ Թել Ավիվի համար սա լուրջ խնդիր է։ Գործակալության նպատակն է խթանել «ալիան» , այսինքն՝ հրեաների հայրենադարձությունը Իսրայել։ Փաստորեն, «Սոխնուտը» զբաղվում է ամենատաղանդավոր ու խելացի մարդկանց ամբողջ աշխարհից Իսրայել մղելու գործով։ Իսկ Թել Ավիվում կարծում են, որ դա նորմալ է։ «Ալիան ռուս հրեաների անքակտելի իրավունքն է, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն մնա այդպիսի իրավունք», - ասել է Իսրայելի Ալիյայի և ինտեգրման հարցերով նախարար Պնինա Տամինո-Շետեն:

«Եթե հրեական գործակալությունը դադարի աշխատել Ռուսաստանում, ապա սա կլինի առաջին դեպքը վերջին 30 տարում, երբ մի երկիր արգելում է ալիյայի իրականացումը և հրեաների վերադարձը Իսրայել»,- իրենց վրդովմունքն են հայտնում Կանադայի հրեական կազմակերպությունները։

Գործակալությունն ինքը, սակայն, հերքել է փակման մասին տեղեկությունը։ «Իսրայելի հրեական գործակալության ներկայացուցչությունը և հրեական գործակալության կողմից Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնության օրենսդրության պահանջներին համապատասխան», - ասվում է Սոխնուտի հայտարարության մեջ:  «Գործողությունների անհապաղ դադարեցման խնդրանքներ չեն եղել». Գործակալության ներկայացուցիչները պարզաբանել են, որ ՌԴ արդարադատության նախարարությունը իրենց միայն մի շարք վարչական պահանջներ է ներկայացրել, որոնք հետայսու «Սոխնուտը» կկատարի»։

Ռուսական իշխանությունները նույնպես չեն հաստատել Jerusalem Post-ի տեղեկությունը, այն էլ՝ բավականին կոշտ խոսքերով։ «Հոդվածը սադրանք է, որի մասին հայտարարվել է իսրայելական կողմին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս մեկնաբանել հրատարակչության «բացահայտումը»։ Վարկածներից մեկի համաձայն՝ աղմուկ բարձրացնելու կարիք բացարձակ չկա։ Պարզապես ՌԴ արդարադատության նախարարությունը «Սոխնուտում» ստուգումներ անցկացնելուց հետո կազմակերպությանը ներկայացրել է խախտումների ցանկը, որոնք նա պարտավոր է վերացնել։

«Հակասական տեղեկատվություններ են հայտնվում. Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը, իսկ Մոսկվայի հրեական գործակալությունը հերքել է այն։ Ենթադրում եմ, որ դա ինչ-որ կարգավորող գործողություն է, երբ արդարադատության նախարարությունն ասում է՝ վերացնել այս-այն խախտումը, հակառակ դեպքում գործունեությունը կդադարեցվի»,- ասում է Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բորուխ Գորինը:

Եվ իսկապես, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության օրենքներին չհամապատասխանելը իրականում կարող է հանգեցնել կազմակերպության փակմանը: Այս երկու թեզերը կապելով՝ Jerusalem Post-ը որոշել է սենսացիոն հայտարարություններ անել` սեփական վարկանիշը բարձրացնելու համար:

Կան, սակայն, այլ տեսակետներ. Դրանցից մեկի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը դժգոհ է «Սոխնուտ»-ի գործունեությունից և, առհասարակ, Իսրայելի ներկայիս քաղաքականությունից։

Օգտվելով երկրում առկա ընդհանուր անկայունությունից՝ «Սոխնուտը» կարող է մեծացնել իր ջանքերը՝ Ռուսաստանից երիտասարդ տաղանդներին դուրս բերելու համար (վերջին մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայից և Ռուսաստանից Իսրայել է տեղափոխվել գրեթե 30000 մարդ):

«Ինչպիսին էլ լինեն նամակի պաշտոնական պատճառները, Ռուսաստանը իսկապես դժգոհ է երկիրը լքող հրեաների թվից՝ գործարարներ, գիտնականներ, մշակութային գործիչներ և մնացած բոլորը: Մասնավորապես, ըստ ամենայնի, Կրեմլին զայրացրել է ռեկորդային զանգվածային արտագաղթը և այն, որ երեկվա ռուսական էլիտան (և ոչ միայն մշակութային) իր համար նոր անձնագրեր է պատրաստում։ Եվ, իհարկե, «СловоНово»-ի նման բարձրակարգ միգրացիոն փառատոնները, որոնք դարձել են հակապատերազմական հայտարարությունների հարթակ։ Այս ամենը նյարդայնացնում է Կրեմլին»,- գրում է իսրայելցի քաղաքական վերլուծաբան Մարկ Նովիկովը։

Ի վերջո, կա ևս մեկ տեսակետ, որի համաձայն ռուս-իսրայելական հարաբերություններում խնդիրները չեն սահմանափակվում միայն միգրացիոն խնդրով։ «Խնդիրը «Սոխնուտի» մեջ չէ: Այն ընդամենը պատրվակ է։ Նրանք պարզապես խոցում են ամենահեշտ թիրախը։ Այսպես թե այնպես, մենք ականատես ենք երկկողմ հարաբերությունների ճգնաժամի, ընդհանուր տրամադրությունների ու մթնոլորտի փոփոխության»,- ռուսական լրատվամիջոցները մեջբերում են ՌԴ-ում Իսրայելի նախկին դեսպան Զվի Մագենին։

«-Վերջին շրջանում ես նկատում եմ ռուսական կողմից Իսրայելի գործողությունների քննադատության աճ՝ վերաբերի դա Սիրիային, թե Իրանի նկատմամբ Իսրայելի քաղաքականությանը։

Մեր կողմից ոչինչ չի փոխվել, այն ամենը, ինչ անում և ասում ենք հիմա, արել և ասել ենք նախկինում։ Փոխվել է Ռուսաստանի քաղաքականությունը եւ, թերեւս, նրա շահերը Մերձավոր Արեւելքում»:

Հարցը, սակայն, ոչ թե Ռուսաստանի շահերն են, այլ Իսրայելի գործողությունները։ Գործողություններ, որոնք խաթարում են այն սպեցիֆիկ երկկողմ հարաբերությունները, որոնք զարգացել են երկրների միջև վերջին տարիներին:

Բոլորն էլ հասկանում են, որ Իսրայելը ԱՄՆ-ի դաշնակիցն է և Մերձավոր Արևելքում ռուսների հակառակորդը։ Այնուամենայնիվ, ռուս-իսրայելական շփումներն առանձնանում էին վստահության չափազանց բարձր մակարդակով, որը հիմնված էր հիմնականում Վլադիմիր Պուտինի և Բենիամին Նեթանյահուի (Իսրայելի նախկին վարչապետ) անձնական վստահության հարաբերությունների վրա:

Վստահությունն այնքան բարձր էր, որ մի շարք արտահոսքերի համաձայն, Մոսկվան և Թել Ավիվը 2015 թվականի ամռանը (այսինքն՝ Սիրիայում ռուսական հատուկ գործողության մեկնարկի նախօրեին) կնքեցին շատ բարդ ոչ հրապարակային գործարք։ Որպես այս գործարքի մաս, Իսրայելը չխանգարեց Ռուսաստանին մաքրել Սիրիան ահաբեկիչներից, և Ռուսաստանը պարտավորվեց ապահովել, որ սիրիական զորքերին փոխանցված ռուսական բարձր տեխնոլոգիական զենքերը չհայտնվեն Հեզբոլլահի ձեռքում (կամ Իրանի ձեռքը, որտեղից դրանք շատ արագ կհայտնվեին Հեզբոլլահի մոտ):

Ավելին, եթե այդ զենքերն այնուամենայնիվ հայտնվեին անցանկալի անձնանց մոտ, ապա Մոսկվան չպետք է խանգարեր իսրայելցիներին հարցը լուծել իսրայելական ձևով, այսինքն՝ ռմբակոծել այդ զենքով բեռնված պահեստները կամ ավտոշարասյունները( իհարկե, նախապես զգուշացնելով Ռուսաստանին այդ մասին, որպեսզի պատահաբար չհարվածեն ռուս զինվորներին):

Երկկողմ հարաբերությունների մյուս կարևոր բաղադրիչը գործընկերների հետ հարաբերությունների առանձնահատկությունների սահմանումն էր. Ռուսաստանը համաձայնեց չվաճառել Իրանին մի շարք բարձր տեխնոլոգիական զենքեր, իսկ Իսրայելը սահմանափակեց իր ռազմատեխնիկական համագործակցությունը Վրաստանի և Ուկրաինայի հետ։

Վերջին շրջանում, սակայն, Թել Ավիվը սկսել է խախտել իր պարտավորությունները։

Սիրիայում հարվածների մասին նախազգուշացումները սկսեցին ձևական բնույթ կրել (այսինքն՝ տեղեկությունը հայտնվում էր ռուսական կողմին հարվածից մոտ մեկ րոպե առաջ), բացի այդ, ակտիվորեն բանակցություններ էին ընթանում ուկրաինացիներին իսրայելական զենք մատակարարելու շուրջ։

Ի վերջո, Իսրայելը չի ​​կատարել իր պարտավորությունը՝ Ռուսաստանին փոխանցելու Երուսաղեմի Ալեքսանդրյան համալիրը, որը, ըստ մի շարք աղբյուրների, մի քանի տարի առաջ Իսրայելի և Ռուսաստանի միջև կնքված բարդ գործարքի մաս էր (Տիրոջ գերեզմանի տաճարին ամենից մոտ գտնվող ռուսական սրբատեղին):

Մոսկվան հույս ուներ, որ Թել Ավիվը կպահի իր խոսքը։ «Իսրայելի իշխանությունները ըմբռնումով են մոտենում այս արդարության վերականգնման անհրաժեշտության, և ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք կավարտենք այդ գործընթացը»,- հունիսին ասել էր Լավրովը: 

Այսպիսով, Սոխնուտի պատմությունը, թվում է, ռուսական կողմի վերջին նախազգուշացումն է։ Որպես յուրօրինակ ազդանշան Իսրայելի նոր իշխանություններին, որ կարիք չկա կրկնելու իրենց նախորդների սխալները։

Հատկանշական է, որ Իսրայելական կողմը ևս բավականին կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ: Բավական է միայն հիշել Լավրովի արած արտահայտությունների շուրջ սկսած իրարանցումը, երբ վերջինս հարցազրույցում Ուկրաինայի նախագահ, ծագումով հրեա Վլադիմիր Զելենսկուն համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ և ասել, թե 6 միլիոն հրեաների սպանդ իրականացրած Հիտլերն էլ հրեայի արյուն ուներ:

Նրա այդ հայտարարությունն աննախադել վրդովմունք է առաջացրել Իսրայելում, որտեղ Լավրովին մեղադրել են ստախոսության և ռասիզմի մեջ:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ ստանալու համար կանչել էր Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին և նրան բողոք հայտնել: Արդյունքում Պուտինն անձամբ էր ստիպված եղել շտկել իրավիճակը:

Նա Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել հրեաների և հակասեմիտիզմի մասին արտաքին գործերի նախարար Լավրովի խոսքերի համար:

Դեռևս պարզ չէ, ինչ ընթացք կունենան ռուս-իսրայելական հարաբերությունները և արդյոք առկա սուր ծայրերը կհարթվեն: Պարզ է միայն, որ որքան երկարում է Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունը Ուկրաինայում, այնքան բարդանում է նրա հարաբերությունները բոլոր երկրների հետ, այդ թվում նրանց, ում հետ մշտապես եղել են ստատիկ հավասարակշռված, փոխհամագործության վրա հիմնված հարաբերություններ:

 

Ռուսաստան Իսրայել Աշխարհում Հայրենադարձություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին