f

Անկախ

Թողնել Ղարաբաղը Եվրոպային. Բրյուսելը փորձում է դուրս մղել Մոսկվային հայ-ադրբեջանական կարգավորումից. Коммерсантъ


Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում սահմանների զատման և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստ կգումարեն: Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը. Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն երկու երկրների առաջնորդները՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը:

Բանակցությունները Մոսկվայում վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների կատարմանը, Բրյուսելում էլ օրակարգում լինելու է գլխավոր չլուծված հարցը. պատրաստ են արդյոք Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու և վերջ դնելու ավելի քան 30-ամյա հակամարտությանը: Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ պայմանավորված է երկու կողմերի դժգոհությամբ Մոսկվայի միջնորդական ջանքերից: Աշխարհաքաղաքական առճակատման խորապատկերում, որ առաջացել է Ուկրաինայի հակամարտությունից, փորձում է օգուտ քաղել Բրյուսելը, որպեսզի Ռուսաստանից խլի գլխավոր խաղաղարարի դերը:

Ով Մոսկվա, ով՝ Բրյուսել

Սահմանների զատման և անվտանգության երկու ազգային հանձնաժողովների համատեղ նիստը, որ տեղի կունենա երեքշաբթի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, այդ ձևաչափով երկրորդ հանդիպումը կլինի: Առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 24-ին երկու երկրների սահմանին անմիջապես  Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան բանակցություններից հետո, ստորագրվել են կարգադրություններ նշված ազգային հանձնաժողովների ստեղծման մասին:

Օգոստոսի 30-ի նիստի շեմին Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը անցած շաբաթ Չոլպոն Աթեում՝ Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպման միջանցքներում, քննարկեցին 2020 թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը: Հանդիպման ընթացքում Ալի Ասադովը մատնանշեց  փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթացիկ հարցերի լուծման կարևորությունը: «Այնտեղ լուրջ աշխատանք է կատարվում: Հուսով ենք, որ դա կշարունակվի մինչև վերջ»,- հայտարարեց Ալի Ասադովը: «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են եռակողմ հանձնաժողովում, որպեսզի նվազի լարվածությունը տարածաշրջանում»,- ձևակերպեց Մոսկվայի դիրքորոշումը Ռուսաստանի վարչապետը:

Այսուհանդերձ, չնայած եռակողմ պայմանավորվածությունների կատարման աշխատանքներին Մոսկվայի միջնորդությամբ, Բաքուն և Երևանը բանակցություններն ուրիշ՝ եվրոպական հարթակում, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ շարունակելու հարաճուն կարիք են զգում: Մինչ այս՝ անցած տարվա դեկտեմբերին և այս տարվա մայիսին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին հրավիրելով՝ Շառլ Միշելը Բրյուսելում արդեն երրորդ անգամ կընդունի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կարող է երկու կողմերի համար էլ վճռական լինել՝ կանխորոշելով խաղաղ գործընթացի հետագան Հարավային Կովկասում:

«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնության տեքստի մշակման աշխատանքային խմբի ստեղծումը: Բայց մենք տատանում ենք տեսնում Հայաստանի կողմից այդ գործընթացի առումով»,- անցած շաբաթ ձևակերպել է Բաքվի գլխավոր ակնկալիքները Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Գաջիևը:- Ղարաբաղն այլևս Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարց չէ: Այդ հարցն արդեն լուծված է, և ԵԱՀԿ Մինսկի խումբն անցյալ է: Այդ հարցը մեզ համար արդեն փակված է, այժմ մենք ուզում ենք քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել»,- ավելացրել է Հիմքեթ Գաջիևը:

Երևանում, իրենց հերթին, նախընտրեցին ձեռնպահ մնալ բրյուսելյան հանդիպման հետ կապված հայտարարություններից: «Ըստ արդյունքների՝ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որում կներկայացվի համընդգրկուն տեղեկատվություն քննարկվող թեմաների մասին»,- հայտնել են «Արմենպրես» գործակալությանը Հայաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունում:

Ո՞ր ճանապարհը կտանի խաղաղության

Հանդիպումները Մոսկվայում և Բրյուսելում տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, օգոստոսի սկզբից սկսած, խիստ լարվածության խորապատկերում:

Արդեն ամսվա սկզբին այստեղ տեղի ունեցավ մի բան, որը չի կարելի առօրյա բախում համարել. ադրբեջանցի զինվորները ուժ գործադրեցին Ղարաբաղի Սարիբաբա բարձունքի շրջանում: Բաքվում այն անվանեցին «Հատուցում» հատուկ գործողություն ի պատասխան հայկական զինված խմբավորումների կրակոցներին, որոնց հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինվոր:

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրադարձությունները Ղարաբաղում մի շարք հարցեր են առաջացնում Հայաստանի ղեկավարության շրջանում՝ «ուղղված ռուսական ռազմական զորակազմին»:

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Սակայն երկու առաջնորդների զրույցը չթուլացրեց Երևանում տիրող լարվածությունը, որը դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի ուղերձում օգոստոսի 23-ին նշվող Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ: «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,- ափսոսանք հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ ամենայնի՝ միջազգային կառուցակարգեր անվան տակ, որոնք «ճաք են տալիս», Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Բացի այդ, Ռուսաստանի անունը չտալով, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրեց, որ դաշնակացային պարտավորությունների առնչությամբ իր համար հարցեր են կուտակվել: «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,- դառնությամբ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանական կողմն էլ, իր հերթին, ներառյալ նախագահ Ալիևը, դժգոհ է 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման դանդաղումից: Առավել գրգռողը մնում է եռակողմ պայմանավորվածությունների 4-րդ կետը չկատարելը, որի համաձայն՝ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների տեղակայման հետ միաժամանակ գոտին պետք է լքեն հայկական զինված խմբավորումները, ինչը մինչև հիմա չի կատարվել: «Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո անցել է գրեթե երկու տարի: Սակայն էական առաջխաղացում սկուզբունքային, տարածաշրջանում կայունություն երաշխավորող հարցերում մինչև հիմա չկա: Չկա որոշակիություն թե՛ խաղաղության համաձայնության, թե՛ սահմանազատման և սահմանագծման, թե՛ Զանգեզուրի միջանցքի հարցերում: Ընդ որում, Երևանը հուսահատ փորձում է երկխոսությունը տեղափոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակ, որը պաշտոնական Բաքվի համար մեռած է»,- հայտարարել է Коммерсантъ-ին Բաքվի «Հանուն քաղաքացիական հասարակության» կենտրոնի տնօրեն Ռաֆիկ Իսմաիլովը:

«Այն պայմաններում, երբ Երևանը ձգձգում է բանակցային գործընթացը, Ադրբեջանը ստիպված է եռակողմ հայտարարության իրականացմանը հասնել կոշտ, երբեմն ուժային մեթոդներով, ինչի մասին է վկայում վերջերս Ղարաբաղում անօրինական հայկական խմբավորումների ապառազմականացման գործողությունը: Իրավիճակը մնում է պայթյունավտանգ»,- ամփոփում է փորձագետը:

Коммерсантъ-ի զրուցակիցները Երևանում խոստովանում են, որ Մոսկվայի և Բրյուսելի բանակցությունների նոր ռաունդի նախօրեին իրավիճակը դասավորվում է ոչ Հայաստանի օգտին: «Օգոստոսի սկզբի իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն, ունենալով ռազմական գերազանցություն, կարող է ստիպել Երևանին համաձայնել իր պայմաններին: Բացի այդ, բոլոր խոշոր արտաքին խաղացողները, որոնք շահեր ունեն Հարավային Կովկասում,- Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ, Իրանը և Թուրքիան,- հերթական անգամ տեսան, որ հայ հասարակությունը և պետությունը պատրաստ են հաշտվելու տարածքների հերթական կորստի հետ»,- ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Պարոն Պողոսյանի կարծիքով՝  Երևանի համար ավելի ու ավելի բարդ իրավիճակում միջնորդի դերին հավակնող Եվրամիությունը, ինչպես և ԱՄՆ-ն, նախատեսում է հակամարտության այնպիսի լուծում, որը կհանգեցնի ռուսական խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից 2025 թ. նոյեմբերից հետո, երբ կսպառվի նրանց 5-ամյա մանդատը: «Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանը և Բաքուն բրյուսելյան բանակցություններում համաձայնեն Ղարաբաղի ինքնավար կարգավիճակին Ադրբեջանի կազմում, որպեսզի արդեն դրանից հետո սկսեն իրական բանակցություններն այդ ինքնավարության չափանիշների շուրջ»,- ասում է Բենիամին Պողոսյանը:

Նրա գործընկեր Տիգրան Գրիգորյանը բավական հոռետեսական է տրամադրված: «Ադրբեջանը Հայաստանի հետ կխոսի վերջնագրի լեզվով՝ առաջադրելով Երևանին երկու հիմնական պահանջ՝ ղարաբաղյան բանակի լիակատար զինաթափում և խաղաղության համաձայնագրի ստորագրում, և կհասկացնի, որ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կարող է օգտագործել  Երևանի վրա ուժային ճնշման գործիքները»,- բացատրել է Коммерсантъ-ին Տիգրան Գրիգորյանը:

Իր հերթին, Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը պնդում է. Բաքվի համար առաջնայինը բրյուսելյան բանակցություններում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի հարցն է լինելու: «Հիմնարար հարցը խաղաղության պայմանագիրն է՝ հիմնված փոխադարձ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի և ապագայում տարածքային հավակնություններից հրաժարվելու պարտավորության վրա: Մնացած բոլոր հարցերը- սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցությունների բացում, հումանիտար համալիր խնդիրների լուծում,- կախված կլինեն խաղաղության համաձայնագրի կնքումից: Այն գաղափարը, թե ամենադժվար հարցը կարելի է  հետաձգել, իսկ հիմա լուծել տեխնիկական հարցերը, հաջողություն չի բերում: Անհրաժեշտ է քանդել ամենախնդրահարույց հանգույցը, որի շրջանակներում էլ պետք է լուծվի Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանի հայերի անվտանգության հարցը, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- հայտարարեց Ֆարիդ Շաֆիևը:

«Ռուսական փորձագիտական հանրությունում հարց են տալիս. ինչո՞ւ Հայաստանը և Ադրբեջանը բանակցային այլընտրանքային հարթակ բացեցին Բրյուսելում, այն դեպքում երբ արդեն կա ռուսական ուղղությունը: Նախ՝ բանակցությունները Բրյուսելում չեն նշանակում հրաժարում ռուսական հարթակից: Երկրորդ՝ ԵՄ-ն որոշակի տնտեսական օգնություն է առաջարկում երկու երկրներին, և մասնավորապես Հայաստանը ներդրումների շատ մեծ հույս ունի Բրյուսելի կողմից: Երրորդ՝ չնայած Ռուսաստանի նախագահի ստորագրությանը 2021 թ. հունվարի 11-ի փաստաթղթի տակ՝ Հայաստանը անցած տարվա ընթացքում ձգձգել է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան հաղորդակցությունների բացման գործընթացը, ինչը նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ հոդվածով: Բաքվում հիասթափված էին առաջընթացի բացակայությունից: Դա Բրյուսելում բանակցային մրցուղի գործարկելու ևս մի պատճառ էր»,- բացատրում է փորձագետը:

Սերգեյ Ստրոկան, Արշալույս Մղդեսյան, Երևան

Աղբյուրը

 

 

Աշխարհում Հայաստան Ադրբեջան Եվրախորհուրդ Ռուսաստան Արցախի հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին