Եվրոպական դատախազությունը հետաքննություն է սկսել Եվրոպական միության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման առնչությամբ։ Այս մասին նշված է գերատեսչության պաշտոնական կայքում։ Գրում է GAZETA.RU-ն։
«Եվրոպական դատախազությունը (EPPO) հաստատում է, որ հետաքննում է Եվրամիությունում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնումը։ Այս բացառիկ հաստատումը հետևեց չափազանց բարձր հանրային հետաքրքրության։ Այլ մանրամասներ այս փուլում չեն հրապարակվի»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
Նշվում է, որ Եվրոպական Աուդիտորների պալատը նախօրեին Եվրահանձնաժողովին մեղադրել է 2021 թվականի մայիսին պատվաստանյութի գնման ԵՄ ամենամեծ պայմանագրի շուրջ Pfizer-ի հետ բանակցություններում Ուրսուլա ֆոն դեր Լյաենի դերի մանրամասները հրապարակելուց հրաժարվելու մեջ: