Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ էր ընկել։
Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Նրանցից 3-ը երեխաներ են։ Տուժածների թիվը ներկա պահին 19 է։
Նրանցից 11–ը, այդ թվում` 2 հղի կանայք, գտնվում են Եյսկի հիվանդանոցում, ևս 4-ը, այդ թվում՝ 2 երեխա, ծանր վիճակում տեղափոխվել են Կրասնոդարի հիվանդանոց, որտեղ միացված են արհեստական շնչառության սարքին։
Վթարի հետևանքով բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շինության վիճակը կգնահատի հատուկ հանձնաժողովը։ Շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Փորձագիտական գնահատականներով` վթարի վայրում հրդեհը բռնկվել է Սու-34-ի վառելիքի արտահոսքի հետևանքով։
Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի վթարից հետո հրդեհ է բռնկվել
Ինքանթիռի վթարից հետո շենքը մասամբ ավերվել է
Բնակելի շենքի վրա ընկած Սու-34-ը
Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում
1
Սու-34–ի կործանումից տուժած շենքը
Ողբերգության վայրում հուշատախտակ է բացվել, որի մոտ մարդիկ ծաղիկներ և խաղալիքներ են տանում