f

Անկախ

Ինչպես հաջողակ լինել 2023-ին․ խորհուրդներ Ամանորի համար


Էլ ինչ տոն առանց նշանների։ Բնականաբար, բոլորի կողմից սիրված Ամանորի հետ կան կապված բազում ժողովրդական նշաններ կամ սնահավատություններ։ Դրանց արդյունավետությունը հաստատելը կամ հերքելը բոլորովին այլ քննարկման առարկա է։ Իսկ ստորև կներկայացնենք մի շարք նշաններ, որոնց հետևելը գուցե կօգնի, որ Նապաստակի տարին Ձեզ հաջողություն բերի։

Եվ այսպես, 2023-ին ֆինանսական ոլորտում հաջողակ լինելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին․

  • Ամանորը դիմավորեք բոլոր պարտքերը մարած։ Ցանկալի է, որ Ձեզ պարտք եղողներն էլ Ձեր գումարը վերադարձրած լինեն։ Իհարկե, խոսքը հիպոթեկի կամ մեծ վարկի մասին չէ, որը մեկ օրում մարել հնարավոր չէ։ Բայց մանր պարտքերը, հարևանից կամ հարազատներից վերցրած ամանեղենը, անձնական իրերը, գրքերը վերադարձրեք։ 
  • Կարևոր է, որ ամանորը դիմավորելու համար պարտքով գումար չվերցնեք,  և պարտքով չտաք։  Ավելին, անգամ որևէ դեկոր, զարդարանք, ամանեղեն ուրիշից մի վերցրեք, դիմավորեք թեկուզ համեստ, բայց Ձեր ունեցածով։ Այլապես ողջ տարին ստիպված եք լինելու տնտեսել՝ չկարողանալով խնայողություններ կուտակել։
  • Իսկ ահա հյուրերին, այդ թվում և չսպասված, դիմավորեք սիրով։ Հավատացեք, թե տարվա խորհրդանիշ Նապաստակը, թե ճակատագիրը ի գիտություն կընդունեն Ձեր մարդամոտ վերաբերմունքը և շռայլ կգտնվեն Ձեր հանդեպ։
  • Ամանորը դիմավորելիս գրպանում ունեցեք խոշոր թղթադրամ՝ անկախ նրանից տանն եք դիմավորում, հյուր եք գնացել, թե երեկույթի եք մասնակցում։ Մեկ այլ նմանատիպ նշանի համաձայն էլ՝ ամանորի երեկոյան տան յուրաքանչյուր անդամի դրամապանակում պետք է խոշոր թղթադրամ դնել։ Ինքներդ ընտրեք, թե որին նախապատվություն կտաք։
  • Որոշակի, թեկուզ սիմվոլիկ  գումար ծախսեք նաև տոնածառը զարդարելու վրա։ Դա կարևոր է։ 
  • Տոնածառի վրա որպես խաղալիք կախեք թղթադրամներ և կոնֆետներ։
  • Կոպեկները փաթաթեք փայլաթիթեղի մեջ, դրան աբստրակտ խաղալիքի տեսք հաղորդեք և կախեք տոնածառից։
  • Սփռոցի տակ մի քանի մետաղադրամ պահեք։ Ոչ ոք չի նկատի, իսկ ֆորտունան Ձեզ կժպտա։ Մեկ այլ տարբերակ՝ կարող եք մետաղադրամներ դնել հյուրերի ափսեների տակ

Եթե ուզում եք գալիք տարում  սեր գտնել կամ ամրապնդել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, ապա ուշադրություն դարձրեք սիրային նշաններին։

Այն է․

  • Սեր գտնելու համար տոնածառից սրտի տեսքով խաղալիք կախեք։
  • Սիրահարները տարին անբաժան  կանցկացնեն, եթե կեսգիշերի զանգերի ղողանջի ընթացքում միմյանց ձեռքը բռնած լինեն։
  • Ամանորի գիշերը վառված 7 կանաչ մոմերը ընտանիքի համար բարեկեցություն կգրավեն։
  • Եթե ամուսնացած չեք և ցանկանում եք գտնել Ձեր 2-րդ կեսին և ընտանիք կազմել, 7 երեխայի նվեր մատուցեք։

Եթե երազում եք հղիության և տանը երեխայի ձայն լսելու մասին, ապա հետևեք հետևյալ նշաններին․

  • Ամանորին տուն հրավիրեք այնպիսի մարդկանց, որոնք փոքր երեխա ունեն։
  • Հավատալիք կա, որ տոնածառի տակ մանկական իրեր և խաղալիքներ դնելը հղիություն կբերի։

Հաջողություն գրավելու համար

Ամենահայտնի նշանը հետևյակն է՝ թղթի վրա գրել ամենանվիրական ցանկությունը, այն այրել, մոխիրը խառնել շամպայնին և խմել։ Եվ այդ ամենը զանգերի ղողանջի ներքո։ Բայց կան նաև այլ նշաններ․

  • Զանգերի ղողանջի ընթացքում կիսաբաց արեք պատուհանը կամ դուռը, դա հաջողություն և երջանկություն կբերի տուն։
  • Այն մարդը, որի բաժակը լցնելիս շամպայնի շիշը դատարկվում է, այդ տարում հաջողակ կլինի։
  • Եթե հունվարի 1-ին տուն մտած առաջին մարդը լինի տղամարդ, տարին հաջողակ կլինի։

 Ինչ չի կարելի անել

  • Չի կարելի ամանորը դիմավորել կեղտոտ և թափթփված տանը։
  • Չի կարելի նապաստակին դիմավորել առանց տոնածառի։ Եթե տոնածառ չունեք, գոնե տոնածառի մի ճյուղ զարդարեք՝ տանը ամանորյա մթնոլորտ ստեղծելու համար։
  • Դեկտեմբերի 31-ին տան մաքրությամբ և լվացքով զբաղվել չի կարելի ։ Ցանկալի է դա ավելի շուտ անել։
  • Ամանորյա երեկոյի ընթացքում շոր կամ կոճակ կարել չի կարելի։
  • Եվ բնականաբար, չի կարելի տոնական ուտեստները պատրաստել վատ տրամադրությամբ։

 Ինչ անել ամանորից առաջ

Իսկ ահա Ամանորից առաջ պետք է ․

  • Մոռանալ խնդիրների մասին և ունենալ լավ տրամադրություն,
  • Ներել բոլոր վիրավորանքներն ու հաշտվել հարազատների ու ընկերների հետ,
  • Ամփոփել տարվա ձեռքբերումները և նպատակներ սահմանել հաջորդ տարվա համար։

 

Աղբյուրը՝ kp.ru, elledecoration.ru

 

Ամանոր 2023 2023 Ջրային նապաստակի տարի հաջողություն Սև ջրային ճագարի տարի Աշխարհում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին