Արյունաբան Վասիլևա. բանջարեղենն ու հավը կբարելավեն ենթաստամոքսային գեղձի աշխատանքը
Կան մի քանի մթերքներ, որոնք անհրաժեշտ են ձեր ենթաստամոքսային գեղձը առողջ և աշխատունակ պահելու համար: Այս մասին NEWS.ru-ին հայտնել է արյունաբան Լյուդմիլա Վասիլեւան։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ենթաստամոքսային գեղձի համար ամենաօգտակար մթերքները հավի ֆիլեն է՝ գերադասելի է խաշած, իսկ եթե շոգեխաշած, ապա ընդհանուր առմամբ գերազանց կլինի, ցածր յուղայնությամբ կաթը, բնական յոգուրտները, եթե գտնեք, բանջարեղեն, մրգեր, լոբի, ոսպ, ցանկացած հացահատիկ և հատապտուղներ», - ասել է բժիշկը։
Ինչպես հավելել է արյունաբանը, ալկոհոլային խմիչքները օրգանի համար ուժեղ գրգռիչ են, ուստի ալկոհոլը չարաշահել չի կարելի։ Բացի այդ, յուղոտ, կծու և աղի մթերքները կարող են բացասաբար ազդել ենթաստամոքսային գեղձի վրա, եզրակացրել է բժիշկը։