ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Բելգորոդի շրջանի երկնքում խոցել են ամերիկյան արտադրության 4 HARM հրթիռ։
Այս մասին զինվորականն ասել է ճեպազրույցի ժամանակ, այլ մանրամասներ նա չի հայտնել։
Ավելի վաղ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։