Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դեղերի մատակարարման և հասանելիության թիմի ղեկավար Լիզա Հեդմանը ասել է, որ հակաբիոտիկները, մասնավորապես պենիցիլինը և ամոքսիցիլինը, պակասում են ամբողջ աշխարհում՝ վարակիչ հիվանդությունների աճի ֆոնին: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը; Գրում է Gazeta.ru-ն։
Նա ընդգծել է, որ 35 երկրների 80%-ը, որոնց վերաբերյալ տվյալները հավաքագրվում են ԱՀԿ-ի կողմից, պենիցիլինի հակաբիոտիկների սուր պակաս է զգում։ Օրինակ, ԱՄՆ-ում և Կանադայում ամոքսիցիլինի պակաս կա, և ԵՄ անդամ 27 երկրներից 25-ը ևս հայտնել են որոշ հակաբիոտիկների պակասի մասին:
Հեդմանը ընդգծում է, որ ավելի քիչ հայտնի է ավելի աղքատ կամ փոքր երկրներում տիրող իրավիճակի մասին։ Նա պնդում է, որ նման պետությունները կարող են մեծապես տուժել, հատկապես, եթե նրանց արժույթն արժեզրկվել է, և նրանք ստիպված են դեղեր գնել բաց շուկայից։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս էր հայտնել, որ 2023 թվականին աշխարհը կկարողանա վերացնել արտակարգ դրությունը՝ կապված COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի հետ։