Թերապևտ Օլեգ Աբակումովը Telegram-ի իր ալիքում խոսել է այն վտանգավոր մեթոդների մասին, որոնք օգտագործվում են երեխաների ջերմությունն իջեցնելու համար։ Նա զգուշացրել է, որ դրանցից մի քանիսը կարող են թունավորման պատճառ դառնալ։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախ, բժիշկը խորհուրդ չի տալիս սպասել այն պահին, երբ ջերմությունը կբարձրանա կրիտիկական ցուցանիշի։ Եթե երեխան իրեն վատ է զգում, ապա կարող եք ջերմիջեցնող դեղամիջոց տալ նույնիսկ 37 աստիճանից մի փոքր բարձր ջերմության դեպքում:
«Ոչ մի դեպքում չի կարելի երեխային օղիով կամ քացախով շփել, դրանք թունավոր են, ներծծվում են մաշկով կամ գոլորշիներով և կամաց-կամաց թունավորում են երեխայի օրգանիզմը։ Չի կարելի նաև երեխային անալգին տալ, որը բացասաբար է անդրադառնում արյան ձևավորման վրա և մեծացնում է օրգանիզմի հակվածությունը վարակների նկատմամբ»,- զգուշացրել է բժիշկը։
Նաև թերապևտը խորհուրդ է տվել միաժամանակ չօգտագործել տարբեր ջերմիջեցնող դեղամիջոցներ, առավել ևս չպետք է դա անել առանց մանկաբույժի նշանակման:
Հաղորդվում է, որ վերքը բժիշկ Պրոկոֆևը բացատրել է, թե ինչու հնարավոր չէ ջերմաստիճանը իջեցնել ասպիրինով։