f

Անկախ

Ինչո՞վ կհիշվի 2022-ն աշխարհում․ տարվա գլխավոր իրադարձությունները


2022 թերևս պատմության մեջ կմնա որպես ցնցումներով լեցուն, ճգնաժամային տարի ողջ աշխարհի համար։ Ստորև կառանձնացնենք տարվա ընթացքում աշխարհը ցնցած ու միջազգային հանրության ուշադրությունը գրաված իրադարձություններից առանցքայինները։

Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Պեկինում և ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Կատարում

Սպորտի սիրահարների համար տարին կհիշվի երկու կարևորագույն իրադարձություններով։ Փետրվարին Պեկինում կայացան Ձմեռային օլիմպիական խաղերը։ Այսպիսով Պեկինը դարձավ աշխարհում առաջին քաղաքը, որը հյուրընկալել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերը։

 Իսկ տարին եզրափակվեց  Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որն այս անգամ հյուրընկալել էր Արաբական թերակղզու երկրներից Կատարը։ Ֆուտբոլի գավաթակիր դարձավ Արգենտինայի հավաքականը։

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում

Փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում։ ՌԴ ղեկավարության խոսքով՝ իրենք այդպիսով կանխել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող հարձակումը։ Պաշտոնապես ռազմական գործողության  նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է։ Մինչ ռազմական գործողությունը  տարբեր վերլուծաբաններ կանխատեսում էին, որ մեկ շաբաթվա ընթացքում Կիևը կընկնի։ Բայց 2022-ի ավարտին ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռևս ընթացքի մեջ է։ Կողմերը փոփոխական հաջողությամբ դեռևս մարտնչում են միմյանց դեմ։ Հարյուր հազարավոր կյանքեր են զոհվել այդ ռազմական պայքարում։

Նշենք, որ Ուկրաինան Արևմտյան երկրներից տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների ռազմատեխնիկական աջակցություն է ստացել։ Փաստացի՝ Ուկրաինայում ՌԴ դեմ կռվում է ողջ արևմտյան աշխարհը։ Իսկ ուկրաինացի փախստականներին եվրոպական երկրներում ընդունել են գրկաբաց, ի տարբերություն արաբական և աֆրիկյան երկրներից եկած փախստականների, որոնց դիմավորում են փշալարերով ու արցունքաբեր գազով։

ՆԱՏՕ-ի ընդլայնումը

Ուկրաինայում ՌԴ կողմից հատուկ ռազմագործողություն սկսելուց հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության դիմում ներկայացրեցին։ Ներկայում նրանց անդամակցության դիմումները հաստատել են դաշինքի 30 անդամ երկրներից 28-ը։ Մնացել են Հունգարիան և Թուրքիան։ Հունգարիան հայտարարել է, որ նախատեսում է փաստաթուղթը հաստատել 2023-ի փետրվարին։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ  ներկայացրած այս երկու երկրներին իր նախապայմաններն է առաջադրել՝ այն է՝ հրաժարվել քրդերին աջակցելուց։ Եվ կողմերը դեռևս քննարկում են ստորագրած համաձայնագրի իրականացման ընթացքը, որից հետո միայն Թուրքիան կվավերացնի անդամակցության դիմումը։

Աշխարհը՝ պարենային ճգնաժամի շեմին

Տարվա ընթացքում աշխարհին հուզող մյուս կարևոր խնդիրը եղել է պարենային ճգնաժամի վտանգը, որն առաջացել է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով։ Արևմուտքը մեղադրում էր ՌԴ-ին Ուկրաինական նավահանգիստների արգելափակման համար, իսկ ՌԴ-ն իր հերթին պնդում էր, որ պաշտոնական Կիևն է արգելափակել հացահատիկով բեռնված նավերի ելքը նավահանգիստներից։ Արդյունքում, Թուրքիայի միջնորդությամբ ի վերջո հացահատիկի արտահանումը կազմակերպվեց։ Բայց, ինչպես Ռուսաստանը պարբերաբար հայտարարել է, արտահանվող հացահատիկը մեծամասամբ ուղղվում է եվրոպական երկրներ, ոչ թե երրորդ աշխարհի երկրներ, որտեղ մեծ է պարենային ճգնաժամի և սովի վտանգը։

«Հյուսիսային հոսքը»՝ օդից կախ

Սեպտեմբերի վերջին Ռուսաստանից Եվրոպա գազ արտահանող 4 խողովակաշարերից 3-ը պայթեցվեցին։ Ընդ որում, պայթյուններն այնքան ուժգին ու մասշտաբային վնաս են հասցրել, որ վերանորոգման ավարտի համար ժամկետ չի սահմանվել։ Եվրոպական երկրները ահաբեկչության համար մեղադրում են ՌԴ-ին, Ռուսաստանն իր հերթին մեղադրում է ՆԱՏՕ-ին։ Մինչ օրս դեռևս պատահարի  հետաքննություն է ընթանում։ Իսկ «Հյուսիսային հոսքով» գազամատակարարումը դադարեցված է։

Միացյալ թագավորության Եղիսաբեթ II թագուհու մահը

Սեպտեմբերի սկզբին 96 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ II։  Նա երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի՝ այդպիսով դառնալով ռեկորդակիր Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։  Թագուհու մահվանից հետո գահ բարձրացավ նրա որդի Չարլզը, որն անվանակոչվեց Կարլ III։

Ռիշի Սունակը՝ ՄԹ վարչապետ

Էլի սեպտեմբերին Միացյալ Թագավորության վարչապետ դարձավ Լիզ Տրասը, որն այդ պաշտոնում փոխարինում էր Բորիս Ջոնսոնին, որը հրաժարական էր տվել սկանդալների պատճառով։ Բայց նա վարչապետի պաշտոնում կարողացավ մնալ ընդամենը 44 օր․ նրա տնտեսական քաղաքականության հետևանքով Մեծ Բրիտանիան տնտեսական ճգնաժամի շեմին կանգնեց։ Եվ նորաթուխ վարչապետը ստիպված էր հրաժարական տալ։   Արդյունքում, տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի երրորդ վարչապետը դարձավ 42-ամյա Ռիշի Սունակը։ Նա 1812-ից ի վեր Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետն է և այդ երկրի պատմության մեջ հնդկական արմատներով առաջին վարչապետն է։

Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունը

Հուլիսին սպանվեց Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն։ Նրան սպանել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթի ժամանակ։ Նա 67 տարեկան էր։

Իսկ մարդասպանը խոստովանել է, որ դեռ 2021-ի աշնանից է սկսել նախապատրաստել քաղաքական գործչի սպանությունը։ Մարդասպանը Աբեին մեղադրում է իր ընտանիքի սնանկացման պատճառ դարձած կրոնական կազմակերպությանը հարելու մեջ։

Ցույցեր Իրանում

Այս տարվա սեպտեմբերի 13-ին Իրանում բարքերի ոստիկանության կոմղից հիջաբը սխալ կրելու համար բերման ենթարկված կնոջ մահը դարձավ զանգվածային ցույցերի պատճառ այդ երկրում։ 2,5 ամիս տևած ցույցերի հետևանքով, ըստ պաշտոնական Թեհրանի, 200 մարդ է զոհվել, իսկ տարբեր կազմակերպություններ շուրջ 200 միլիոն դոլարի վնաս են կրել։  Մի շարք ԶԼՄ-ներ բողոքի ցույցերը որակեցին որպես ամենամասշտաբայինը 1979-ի հեղափոխությունից հետո։ Նաև լուրեր շրջանառվեցին, որ լուծարվում է բարքերի ոստիկանությունը, ազատականացվում են  հիջաբ կրելու կանոնները։

Իսրայելի «ամենաերկարակյաց» վարչապետը

Իսրայելական «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն, որ 2022-ին դարձավ 73 տարեկան, 1,5 տարվա ընդմիջումից հետո նորից Իսրայելի վարչապետն է։ Նա Իսրայելի պատմության ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է՝ 1996-1999, 2009-2021 և դեռ շարունակում է։

Նյեմբերին Իսրայելում տեղի ունեցան Քնեսեթի հերթական արտահերթ ընտրությունները՝ 3,5 տարվա ընթացքում արդեն 5-րդը։ Այս անգամ Նեթանյահուին հաջողվել է ստանալ կայուն  մեծամասնություն  և նրան է հանձնարարվել կառավարություն կազմել։ Ուշագրավ է, որ դեռևս ընթացքի մեջ է դատական գործը, որով Նեթանյահուին մեղադրում են կաշառակերության և հանրային վստահությունը չարաշահելու մեջ։

Աշխարհի բնակչությունը հատեց 8 մլրդ-ի շեմը

Նոյեմբերին Երկրի բնակչությունը հատեց 8 մլրդ-ի շեմը։ 11 տարում մոլորակի բնակչությունն ավելացել է 1 մլրդ-ով։ ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ բնակչության աճի տեմպերն աստիճանաբար նվազման միտում ունեն և մոլորակը 9 մլրդ բնակչություն կունենա միայն 15 տարի անց։

 

 

 

Աշխարհում 2022 գլխավոր իրադարձություններ խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին