f

Անկախ

Անկախ երկրների ժամանակաշրջանն ավարտված է. EA Daily


Ռուսաստանցի պատմաբան Օլեգ Հայրապետովը ծավալուն հարցազրույց է տվել EADaily-ին՝ փորձելով ցույց տալ, որ ներկայիս քաղաքական իրավիճակը հետխորհրդային տարածությունում պայմանավորված է այն անձանց ապիկար ու դավաճանական քաղաքականությամբ, որոնց ընդունված է անվանել «ռուսական էլիտա»: Նրա կարծիքով՝ 30 տարվա ընթացքում հենց նրանց գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունն է հանգեցրել հակամարտությանը Ուկրաինայում և նախկին խորհրդային հանրապետությունների օտարմանը Ռուսաստանից: Ներկայացնում ենք մի քանի հատված, որոնք վերաբերում են Հայաստանին:

Վաշինգտոնի քաղաքականությունը հետխորհրդային հանրապետություններին որևէ օգուտ չի՞ տալիս

Օգուտ իհարկե տալիս է: Այ, օրինակ՝ Հայաստանը: Նա մեծ օգնություն արդեն ստացել է: Նախկինում նա նախագահ ուներ, որը հեծանիվ քշել չգիտեր, իսկ հիմա կա վարչապետ, որը կարող է: Ահռելի տարբերություն: Մեծ օգնություն: Նախկինում Հայաստանի նախագահը պարծենում էր, որ ֆուտբոլային դիվանագիտության վարպետ էԻսկ հիմա Նիկոլ Վովաևիչը հեծանիվների մասնագետ է: Չնայած, կարծեմ հիմա արդեն հեծանիվ չի քշում… Դեմագոգները սովորաբար շատ արագ են տեղափոխվում զրահապատ լիմուզիններ:

Անդրկովկասի գործընթացները կհանգեցնե՞ն պատերազմի

Պատերազմն Անդրկովկասում արդեն տեղի է ունեցել: Այդ պատերազմում Հայաստանը պարտություն է կրել: Ոչ միայն Ադրբեջանից, այլև մեծ կոալիցիայից. Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել… Չէ՞ որ Նիկոլ Վովաևիչը հենց այնպես զրահապատ լիմուզին չտեղափոխվեց: Հայաստանը նրա օրոք՝ դեռ մինչև 2020 թվականը, շատ արագ սկսեց վերակառուցվել մի բանի, որը կոչվում է «պոլիցայշտաատ» [ոստիկանապետություն- ծնթ. թարգմ]: Ամենամեծ ներդրումներն արվել են հենց ոստիկանությունում, ոչ թե բանակում: Ոստիկանությունը Հայաստանում ստացել է ամենաժամանակակից սպառազինություն, հատուկ միջոցներ: Այնտեղ ներդրել են ու ներդնում են մեծ գումարներ: Այսինքն՝ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ժողովրդավարության մասին խոսակցությունների տակ մերձավորարևելյան օրինակով դիկտատուրայի ձևավորում է ընթանում, որտեղ  միակ իրական գործող կառույցը, ինչպես արաբական պետություններում, քաղաքական ոստիկանությունն է՝ ինչ-որ մուհաբարաթ [Իրաքի հետախուզական ծառայության համառոտ անվանումը - ծնթ. թարգմ.]:

Այդպիսի կառույցների գլխավոր խնդիրը իշխող վարչակարգի ապահովումն է: Այդ թվում այդ վարչակարգի հակառակորդների բացահայտման, ճնշման, իսկ հետո թերևս ոչնչացման միջոցով: Կարծում եմ՝ Նիկոլ Վովաևիչը հենց դրան էլ պատրաստվում է՝ Հայաստանի վերածմանը Թուրքիայի պրոտեկտորատի: Պարզ է, որ շատերը դրանից դժգոհ կլինեն: Ավելին, կարծում եմ՝ հիմա արդեն շատերն են դժգոհ այդ հեծանվորդի նշանավոր ձեռքբերումներից: Եվ ահա նա էլ պատրաստվում է: Որոշ մարդկանց հաշիվները կմաքրեն ֆիզիկապես: Դա բնորոշ է նրանց, ովքեր հետխորհրդային տարածությունում իրենց ժողովրդավար են հռչակում: Մենք փաստացի ամենուրեք նույն բանն ենք տեսնում. նրանք խոսում են խաղաղության մասին, ժողովրդավարության ու առաջընթացի օգտին, իսկ երբ իշխանության են գալիս, դիկտատուրա են հաստատում և վայելում ամերիկացիների լիակատար աջակցությունը: Որովհետև այդ դիկտատուրաները գործում են ոչ թե իրենց ժողովրդի, այլ միանգամայն ուրիշ ուժերի օգտին:

Ահա աշխատանք  էլիտաների հետ, աշխատանք՝ ուղղված հասարակական կարծիքի ձևավորմանը. բավական հաջող: Բայց հարկ է խոստովանել, որ այդ հաջողություններն անհնարին կլինեին կամ ոչ այդքան մասշտաբային, եթե այնպես ապաշնորհ չգործեին ռուսական կազմակերպությունները: Ախր չի կարելի չնկատել, որ ռուսական կառույցները հաջորդաբար պարտություն են կրել ամենուրեք: Նույնիսկ այնտեղ, որտեղ անհնարին էր թվում: Սկզբունքորեն: Բայց նրանք կարողացան:

Ահա, օրինակ, Ուկրաինան, որտեղ 1990-ական թթ. բնակչության երեք քառորդը ռուսալեզու էր: Նրանք չէին ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ, դա գիտեին բոլորը: Ուկրաինայի բնակչության մի մասն էր միայն ուլտրանացիոնալիստական տրամադրված: Բայց ամեն ինչ փոխվեց: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել:

Եթե մի կողմից հետևողական աշխատանք է կատարվում կրթության, մշակույթի ոլորտում, իսկ մյուս կողմից նստած են մարդիկ, որոնք առհասարակ չեն հասկանում, որ դա նշանակություն ունի, և մշակութային աշխատանքը հանգեցնում են զանգվածային գինարբուքի, ապա ի՞նչ արդյունք պետք է լինի: Դե դա ընդհանուր օրինաչափություն է: Այնինչ նրբություններ էլ կան: Նույնպես ակնառու: Որովհետև երբեմն մեծ նշանակություն են ձեռք բերում, ինչպես ընդունված է ասել սպորտում, օրինակելի-ցուցադրական ելույթները: Ահա, ի դեպ, օրինակ վերցնենք Հայաստանը:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը բոլոր հետխորհրդային հանրապետություններից շատ թե քիչ հսկողության տակ է ունեցել երկուսին՝ Հայաստանին և Բելառուսին: Եվ հասկանալի է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ հենց այդ հանրապետություններում Ռուսաստանը պարտություն կրի: Քանի որ դա կլինի օրինակելի-ցուցադրական  օրինակ: Դա կլինի խորհրդանիշ: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև մնացած բոլորի համար: Ահա, դուք աշխատում եք ռուսների հետ և տեսեք, թե ինչով կարող է դա ավարտվել: Աղետով, եթե չընտրեք ձեր սեփական հեծանվորդին, ալ լյա Լուկաշենկո սարսափելի դիկտատուրայով (նրան արդեն դարձրել են պարզապես դժոխային խորհրդանիշ): Կարելի է մտածել, թե Ուկրաինայում դիկտատուրա չկա:

Այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է պատժված լիներ, որպեսզի ցույց տրվի՝ ահա, կա մի ժողովուրդ, որը 300 տարի Ռուսաստանի կողմնորոշում է ունեցել, իսկ հիմա նա չկա: Դա պատմական սխալ էր, և այդ ժողովուրդը հատուցեց դրա համար: Դա արդեն տեղի է ունեցել Ուկրաինայի պարագայում:

Եվ դա տեղի է ունեցել ոչ միայն այն պատճառով, որ լավ ու հետևողական է աշխատել ամերիկյան դեսպանությունը Ուկրաինայում, ինչպես նաև եվրոպական և ամերիկա-կանադական համապատասխան կառույցները: Ուր էր, թե ամեն ինչ այդքան պարզ լիներ…  Դա տեղի է ունեցել նաև այն պատճառով, որ Ռուսաստանում՝ Մոսկվայում, այն մարդիկ, որոնք պետք է զբաղվեին Ռուսաստանի ազդեցության համար պայքարով առանձին երկրում, այդ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչ է այդ պայքարը, ինչպես է մղվում ժամանակակից աշխարհում: Սարսափելի է, որ 30 տարում ոչինչ չի փոխվել: Այդ միկրոցեֆալները չեն հասկանում բուն հասարակության համակրանքի համար տարվող պայքարի բնույթը, նրանք անտեսում են հասարակական կարծիքի զարգացման դինամիկան: Նրանք, ինչպես Բուրբոնները Ռեստավրացիայից հետո, ոչինչ չեն սովորել և ոչինչ չեն մոռացել:

Դե ինչպե՞ս բացատրես սոցիոլոգիական հարցումների անցկացման անհրաժեշտությունը, մշակութային և պատմական առանձնահատկությունները հաշվի առնելը, ինչպե՞ս մարդուն հասցնես «սուբէթնոս» տերմինի հասկացողությունը, եթե նա  պատսպարվել է փաստաթղթի ձևակերպման հրահանգների տակ և սկզբունքորեն ուրիշ ոչինչ չի ուզում իմանալ: Եվ դա դեռ լավագույն դեպքում:

Դե ինչպե՞ս բացատրես, որ ընդհանուր կայսերական ինքնություն գոյություն չունի անգամ Ռուսաստանում և հաստատ գոյություն չունի Ուկրաինայում: Այնտեղ գոյություն է ունեցել ընդհանուր խորհրդային ինքնություն: Եվ դա մի կողմից ջախջախեց պաշտոնական Կիևը, մյուս կողմից՝ պաշտոնական Մոսկվան: Այդ պատճառով էլ Մոսկվան ոչ թե ոչինչ չարեց  գոնե Արևելյան Ուկրաինայի ու Ռուսաստանի կապերը ամրապնդելու համար, այլ պարզապես ոչնչացրեց այդ կապերը: Միայն թե չգիտեմ՝ չհասկանալո՞վ, թե՞ վնասակար դիտավորության հետևանքով:

Չոր փաստն ակնբախ է. հետխորհրդային որևէ հանրապետությունում Մոսկվան չկարողացավ շատ թե քիչ լուրջ ռուսամետ շարժում ձևավորել:

Հնարավո՞ր է նոր ռազմական առճակատում Սյունիքում կամ հենց Արցախում, բայց արդեն Իրանի մասնակցությամբ

Իսկ դա Իրանի ինչի՞ն է պետք: Թեհրանը պարզապես ցույց է տալիս, որ իր հետ նույնպես պետք է հաշվի նստեն: Դա բնական է: Իրանցիներին դուր չի գալիս Իսրայելի, Թուրքիայի և այլոց չափից ավելի ուժեղացումը: Իրանն իր տարածաշրջանային շահերն ունի: Նա ուզում է, որ այդ շահերը հաշվի առնվեն: Բայց որ բանն այդքան հեռու՝ պատերազմի հասնի, խիստ կասկածում եմ:

Հայկական քաղաքական էլիտան վաղուց ի վեր և մեծ հաջողությամբ ցույց է տալիս լիակատար անհեթեթություն և սնանկություն: Կարծես ճակատագրական  անըմբռնողություն այն խնդիրների, որոնք ծառացած են հանրապետության առջև: Իմ կարծիքով՝ նա ցույց է տալիս իր լիակատար գավառականությունը: Եվ դա վիթխարի հայկական համայնքի առկայությամբ, ինտելեկտուալներով փաստացի աշխարհով մեկ, որոնք կարող էին համագործակցել: Բայց դա երևանցի քաղաքական գործիչներին չի հետաքրքրում: Ո՛չ ֆուբոլային դիվանագետներին, ո՛չ հեծանվորդներին: Հայաստանի քաղաքական դաշտը խիստ դեգրադացվել է Սերժ Սարգսյանի ժամանակներից, դա շատ տեսանելի է: Կարծես տեղի քաղաքական գործիչներին իրոք, բացի ֆինանսներից, ոչինչ չի հետաքրքրում: Իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքական նարցիս է, մանր մարդ, որ ակնհայտ ցանկանում է մտնել պատմության մեջ: Չնայած, իմիջիայլոց, նա արդեն մտել է պատմություն: Հիմա նրա խնդիրը, իմ կարծիքով, ուրիշ է՝  ինչպես անվնաս կրակից դուրս գա, ինչի մեջ ընկել է:

Իսկ Հայաստա՞նը

Կկործանվի: Փաշինյանի կառավարմամբ ուղղակի դատապարտված է կործանման: Նա, ուղիղ ասած, իր կառավարման այդ հեռանկարը չի էլ թաքցնում:

Կարծում եմ՝ ներկայիս իրողությունների պարագայում Հայաստանը կարող է դառնալ նաև Ադրբեջանի պրոտեկտորատը: Այդպիսի գործընկերոջ մասին, որպիսին Նիկոլ Վովաևիչն է, Հայաստանի հակառակորդները երազել միայն կարող էին: Սա ախր… Բիսմարկն ասում էր. «Ես փիսիկ չեմ, որը մլավում է, երբ իրեն շոյում են»: Մի՞թե սա օրինակ է այնպիսի մասշտաբի անձնավորությունների համար, որպիսին Նիկոլ Վովաևիչն է: Նրա համար կենսականորեն կարևոր է, որ շոյեն: Ընդ որում, ցանկալի է՝ հրապարակայնորեն: Որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը գա և հայտարարի, թե իրենք իբր ողջունում են ժողովրդավարությունը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հանուն դրա նա պատրաստ է ամեն ինչի:

Խեղճ Հայաստան: Տեղի ապուշները չճում են. «Մենք վերապրել ենք բոլոր կայսրությունները»: Մտածեք. եթե որպես օրինակ վերցնենք վերջին 100-150 տարին, ապա Հայաստան էր կոչվում մի ահռելի տարածք՝ բնակեցված մեծ զանգվածով: Հայերը փաստացի կազմում էին Օսմանյան կայսրության բնակչության մեկ քառորդից մինչև մեկ երրորդը: Իսկ բանսարկուների ու խելապակասների կառավարման հետևանքով Հայաստանից փոքրիկ կտոր մնաց: Եվ դա էլ է արդեն կրճատվում:

Հայկական քաղաքական էլիտայի՝ ժամանակին որոշումներ ընդունելու անկարողությունը, հատկապես դժվարին իրավիճակներում, անընդհատ հանգեցնում է աղետների: Դրանք անընդմեջ հաջորդում են իրար: Եվ ամեն անգամ այդ աղետները կապված են այն հույսի հետ, որ Արևմուտքը կգա ու կօգնի:

Եվ ներկայիս պայմաններում դա դարձյալ հավանական սցենար է: Նիկոլ Վովաևիչը առհասարակ որպես քաղաքական գործիչ բացառիկ է: Երեսին թքես՝ կասի՝ անձրև է գալիս: Նրա հայտարարություններն ուղղակի ինչ-որ ծուռ հայելիներ են: «Թող սպանեն իմ սահմանապահներին, իսկ ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում»:  Եվ էլի ու էլի մոտավորապես այս ոճով. «Մենք ծնվել ենք, որպեսզի Կաֆկան իրականություն դարձնենք…»: Կամ ցավ… Բայց երևում է, որ նա չի տանջվում ամեն տեսակ բարդույթներից, այլ բավականություն է ստանում: Մի տեսակ քաղաքական սադոմազոխիզմ:

Էլ որտե՞ղ կարող ես տեսնել այսպիսի առաջնորդ: Ո՞ր երկրում: Եվ այս «արարածի» օգտին ժողովուրդը քվեարկել է երկու անգամ: Եվ նրա կառավարման հետևանքը լինելու է Հայաստանի անկախության լիակատար կորուստը: Հարցը միայն այն է, թե ով կլինի այդ անկախությունը ստացողը: Ո՞վ կստանձնի այդ ավերակների կառավարումը, որոնք կմնան (եկեք իրերն իրենց անուններով կոչենք) ոչ միայն Փաշինյանի, այլև Փաշինյանի ու Սարգսյանի կառավարումից հետո: Նրանք իրականում հակադրված չեն կիրար, այլ անքակտելիորեն կապված են: Երևանում նանայցի տղաների կռիվը* քաղաքական դաշտում ավարտվեց այնպես, ինչպես սովորաբար ավարտվում է:

Աղբյուրը՝  EurAsia Daily

* Նանայցի տղաների կռիվը խորհրդային կրկեսի հանրահայտ պարային համարներից է, որը կատարել է Ա. Մատուս-Մարչուկը: Երկու տղա նանայցու ազգային հագուստով և տիկնիկի դիմակով սկսում են բավական իրական կռվել իրար հետ: Տևական պայքարից հետո արտիստը նետում է դիմակն ու արտահագուստը, և պարզվում է, որ երկու տղայի հագուստի տակ թաքնված էր մի մարդ՝ «չորեքթաթ»: Շատ շուտով այդ բառակապակցությունը սկսեցին գործածել փոխաբերական իմաստով, հիմնականում՝ քաղաքական պայքարի համատեքստում: Երբ կողմերի պայքարը սոսկ խաբկանք է որոշակի նպատակի հասնելու համար, կամ էլ երբ երկու կողմերի հետևում կանգնած է մեկը, որ բոլոր դեպքերում շահում է՝ ով էլ որ հաղթի:

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան Ադրբեջան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին